ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ
15.11.2023 \ 12:56
Reads: 73
Հայաստանը որպես հոգեբանական պատերազմի թիրախ
«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ԱԼՖԱ. ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ և ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ» ԵՐԿՕՐՅԱ ՖՈՐՍԱՅԹ ՆԻՍՏ
05.04.2023 \ 11:28
Reads: 823
2023 թվականի ապրիլի 6-7-ը Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանում) կկազմակերպի «Դիվանագիտություն-ալֆա. ներկայի մարտահրավերները և ապագայի պատկերը» երկօրյա ֆորսայթ նիստ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ Ս.Մ.Մարկեդոնովի և Ա.Ա.Տոկարևի մասնակցությամբ (ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից)։
Հատուկ ծառայությունները սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում (ՌԴ օրինակով)
23.01.2023 \ 21:19
Reads: 1962
Աշխատանքում վերլուծված են հատուկ ծառայությունների տեղն ու դերը սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում՝ կենտրոնանալով ՌԴ օրինակի վրա: Սույն աշխատանքում բացահայտված է, որ ազգային անվտանգությունը կարևոր է ցանկացած հասարակության բարեկեցության համար, բայց սահմանադրական ժողովրդավարություններում ազգային անվտանգությունը նշանակում է քաղաքացիական համերաշխություն, խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման միջոց:
Լրտեսական գործունեության դերը պետական անվտանգության գործում
04.10.2022 \ 22:17
Reads: 1412
Լրտեսությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների անօրինական հետախուզական գործունեությունն է որևէ այլ պետության տարածքում, ինչը համարվում է պաշտոնապես գաղտնի տեղեկության գողություն այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Լրտեսությունը պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություն է։ Այդ հանցագործության սուբյեկտներ են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։
Վրացական տարածքային պահանջատիրության հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների լույսի ներքո (1945-1953 թթ.)
09.05.2021 \ 17:04
Reads: 853
Թուրքիայի իրականացրած հակախորհրդային քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հանգեցրել է «նյարդերի պատերազմին»: Ավելին 1945 թ. Հայկական տարածքային պահանջատիրության հետ համատեղ առաջին անգամ առաջ է քաշվել նաև վրացականը, որն անակնկալ էր թե Թուրքիայի և թե միջազգային տերությունների համար։ Մինչ դեռ Խորհրդային Վրաստանի իշխանություններն ու մշակույթային գործիչները մեծ աշխատանք էին տանում այս ուղղությամբ, նշելով, որ «վրացիների դարավոր երազանքը կարող է դառնալ իրական միայն խորհրդային իշխանության շնորհիվ»։
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
12.04.2021 \ 18:30
Reads: 5949
Diplomat.am նախագիծը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը» խոր վշտով հայտնում են, որ 2021թ․ ապրիլի 11-ի առավոտյան 82 տարեկանում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։
ՉԵՆԳԻԶ ԱՔԹԱՐ․ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ»
31.03.2021 \ 18:46
Reads: 2441
Չենգիզ Աքթար. Թուրքիան դժբախտ երկիր է, քանի որ կտրված է իր արմատներից, չունի ամուր հիմքեր։ Մեկ անգամ ևս խոսում եմ այս հողի կենարար ուժերի ոչնչացման, Հայոց ցեղասպանության, հույների և սիրիացիների, հրեաների արտաքսման մասին։ Այդ քաղաքացիները Օսմանյան հասարակության կենարար ուժերն էին, ավիշը և առանց նրանց մնում է չորացած մի տարածություն, մտքի անապատը։ Ահա թե ինչու ես շարունակում եմ այն բնութագրել « քաղաքակրթության կորուստ » բառակապակցությամբ:
ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԴԵՍՊԱՆ
06.02.2021 \ 14:09
Reads: 4558
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական սայթաքում, որ թույլ է տվել Մեդվեդևը:
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԴԻԱԳՐԱԴԱՐԱՆ
17.01.2021 \ 21:28
Reads: 2137
Հայ ընթերցողին ենք ներկայացնում «Դիվանագետի գրադարան» նախաձեռնությունը, որի հեղինակը Diplomat.am նախագծի սյունակագիր Գարիկ Հարությունյանն է։ Այն հնարավորություն է տալիս առանց ինչ-որ կայքերում գրանցվելու և որոնման վրա ժամանակ վատնելու, ներբեռնել քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, առցանց կայքերի հղումներ, դասախոսություններ: Հատկապես այս օրերին, երբ մեր կրթական համակարգի առջև առկա են մի շարք խնդիրներ՝ պայմանավորված հեռավար կրթությամբ և համավարակով, առցանց նյութերի առկայությունը առավել քան կարևոր է կրթության շարունակականության ապահովման և գիտական առարկաների հանդեպ հետաքրքրության համար:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
05.09.2020 \ 13:52
Reads: 2290
Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է ակտի սկզբունքների համապատասխանության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը և արտահայտում անդամ պետությունների կամքը Հելսինկյան ակտի սկզբունքները կիրառելիս գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան: Հելսինկյան ակտի 10-րդ սկզբունքը ուղղակիորեն հաստատում է, որ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամների ստանձնած պարտավորությունները կհակասեն որևէ պայմանագրով կամ միջազգային այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, կգերակայեն կանոնադրությամբ ստանձնած նրանց պարտավորությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
ՉԻՆ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
29.08.2020 \ 00:29
Reads: 2289
Երբ մենք անդրադառնում ենք Ռուսաստանի, Արևմուտքի կամ հարևան պետությունների դիրքորոշմանը Բելառուսի դեպքերի վերաբերյալ, ենթադրություններ ենք անում, թե դրանցից ով ինչ վերաբերմունք կունենա Մինսկում ընթացող բուռն դեպքերի նկատմամբ, չգիտես ինչու անտեսում ենք մի կարևոր հանգամանք։ Իսկ ի՞նչ է մտածում այս ամենի մասին կամ ի՞նչ է անում հազարավոր կիլոմետրի վրա գտնվող Չինաստանը։
«ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՂԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
10.08.2020 \ 01:18
Reads: 2546
Տավուշյան մինի պատերազմից հետո միջազգային քաղաքագետների և ռազմա-քաղաքական վերլուծաբանների կարծիքը բաժանվեց երկու մասի. որոշ վերլուծաբաններ գտան, որ կատարվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև երեսուն տարի մխացող պատերազմական կրակի հերթական բորբոքում է, 2106 թվականի պատերազմի վերարտադրությունը։ Այլ վերլուծաբաններն այն միտքն հայտնեցին, որ թուրք-ադրբեջանական կլիկը փորձում է ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխել անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ունենալով հեռուն գնացող աշխարհաքաղական և աշխարհառազմավարական ծրագեր։
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
21.06.2020 \ 02:02
Reads: 5168
Վերջերս Թեհրանում տեղի ունեցած հակահայաստանյան ոչ մեծաթիվ ցույցը Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացվելու կապակցությամբ հանրապետությունում ընկալվեց տհաճությամբ, իսկ հանրության ուշադրությունը կրկին սևեռեց հայ-իսրայելյան հարաբերությունների զարգացման կարևորության վրա։ Իսկ նրանց, ովքեր մոտիկից են ծանոթ այդ երկրի հետ մեր հարաբերությունների նախապատմությանը, հիշեցրեց դիվանագիտական կապեր հաստատելու երեսնամյա ոդիսականը։
ԳԱՆԳՍՏԵՐ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱՇԿԵՐՏ ԻԼՀԱՄԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ
12.06.2020 \ 16:46
Reads: 11695
Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կենակցությունը սկիզբ առավ անցյալ դարի սկզբներին, երբ Թուրքիայի ձեռամբ լույս աշխարհ եկած Ադրբեջանական հանրապետությունը 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան պետության հետ կնքեց առաջին միջպետական փաստաթուղթը։ Հարյուր տարի է անցել «եղբայության» մեկնարկից, սակայն ոչինչ չի փոխվել Աթաթյուրքի և Նարիմանովի հետնորդների ուղեղներում։ 1918 թվականին հայերի դեմ նյութած դավադիր պլանները նույնությամբ վերարտադրված են 2010 թվականին ստորագրված թուրք-ադրբեջանական պայմանագրում։
ՁԻԵՐԻ, ԷՇԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
09.06.2020 \ 10:56
Reads: 31890
Իմ՝ օրերս հրապարակած «Ձիերին գետանցին չեն փոխում» հոդվածի առիթով մեծարգո պարոն Սամվել Ֆարմանյանի անհասցե դիտողության կապակցությամբ, կցանկանայի նշել։ Միանգամայն համաձայն եմ պարոն Ֆարմանյանի հետ, որ գեներալ Լեբեդը «հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ էր»։ 90-ականների կեսերին աշխատել եմ նրա մոսկովյան Սոսնովի Բոռի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնում՝ որպես վերլուծաբան, որտեղ շատ բան եմ սովորել գեներալից և մյուս գործընկերներից։ Հետո սկսել եմ տարբերել ձիերին էշերից, ինչպես նաև ճանաչել ավանակի նմանվող մարդկանց։
ԳԵՏԱՆՑԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
08.06.2020 \ 00:03
Reads: 18923
Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռանալուն, անմիջապես հարց է ծագում, իսկ ո՞վ է լինելու հաջորդը։ Ճիշտ է, ազգի արգանդը, բարեբախտաբար, չի չորացել և «սուրբ տեղը դատարկ չի մնա»։ Ավելորդ է ասել, որ «հեղափոխությունից քշվածների» վարդագույն երազանքը՝ կրկին տեսնել այդ սուրբ տեղերում Քոչարյանին կամ Սարգսյանին ֆանտասմագորիայի՝ ցնորամտության ժանրից է։ Չմոռանալով այս աքսիոմատիկ ճշմարտությունը՝ հարկ է չմոռանալ նաև ժողովրդական իմաստությունը այն մասին, որ «գետանցին ձիերին չեն փոխում», մանավանդ մե'ր գետանցին, որի կամուրջը խարխուլ է, երերուն։
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
01.06.2020 \ 14:00
Reads: 1828
Մի քանի օգտատերեր, կարդալով չինական ստրատագեմաների մասին իմ հոդվածները, խնդրում են կրկին անդրադառնալ դրանց, հավանաբար Չինաստանի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրությունների ազդեցության տակ։ Սիրով կատարում եմ խնդրանքը։ Ստրատագեման, չինարեն՝ չժիմոու, մոուլյումե, ցէլյուե, ֆանլյուե, չինական ռազմավարական պլան է, որում հակառակորդի համար թաքնված է որևէ մի ծուղակ և խորամանկություն։ Ստրատագեման, ինչը ներառում է և' հնարամտություն, և' խելացիություն, և' ճարպկություն, ծնվել է վաղնջական ժամանակներում և շաղկապված է ռազմական ու դիվանագիտական գործառույթների հետ։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս հինգերորդ)
22.05.2020 \ 15:19
Reads: 3685
*Որդեգրելով «հեղափոխությունը վտանգի մեջ է» կարգախոսը՝ ընդունել և կիրառել օրենքներ, որոնք կոչված են փրկելու հեղափոխությունը և բացառելու նախկին վարչակարգի վերակենդանացման հնարավորությունը։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս չորրորդ)․ «ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է ԱՅՍ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
19.05.2020 \ 23:59
Reads: 2390
Երբ մեծ դանիացի Համլետը հնչեցրել է այս դասական դարձվածքը, հավանաբար, մտքի ծայրով անգամ չի անցկացրել, որ 400 տարի անց իրենից շատ հեռու գտնվող փոքր մի երկրում՝ Հայաստանում, սխալներն շատ ավելի են լինելու, քան իր հայրենիքում։ Տարբեր ձևի և չափի՝ արհեստական, բնական, ձեռքբերովի։ Ամբողջության մեջ, թե առանձին դրանք լուրջ վտանգ են ներկայացնում և կարող են կործանարար լինել երկրի ու պետականության համար։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երրորդ)․ Պանդեմիան ահաբեկչության զե՞նք
18.05.2020 \ 14:13
Reads: 2604
Էքստերմիզմից զատ, ինչպես մինչև պանդեմիան, այնպես էլ այժմ, մեծ է ջիհադիստերի սպառնալիքը։ Իսլամիստների կարծիքով կորոնավիրուսը Աստծո պատիժն է «անհավատներին»։ «Իսլամական պետությունը» և «Ալ-Կաիդան» գտնում են, որ Ալահը վրեժ է լուծում իր թշնամիներից, հատկապես, չինական կառավարության կողմից ույգուրական մուսուլմանական փոքրամասնությանը հետապնդելու համար։ Իսկ Իրանի վարչակարգը վարակի տարածման համար մեղադրում է Իսրայելին և կորոնավիրուսն անվանում է «արևմտյան» կամ «սիոնիստական կենսաբանական զենք»։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երկրորդ)
16.05.2020 \ 23:55
Reads: 2057
Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը 450 միլիոն է։ Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։ Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։ Անտարբերությունը իտալացիների և իսպանացիների նկատմամբ, և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս առաջին)
15.05.2020 \ 02:16
Reads: 4332
Quo vadis, Domine? Ու՞ր ես գնում Աստված։ Այս խոսքերը Պետրոս առաքյալն ուղղեց Հիսուս Քրիստոսին, երբ նա Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքի ժամանակ հեռանում էր Հռոմից։ Ընդհանուր առմամբ, «Ու՞ր ես գնում Աստված» արտահայտությունը լսողին մտածել է տալիս, թե արդյոք նա ճի՞շտ է ապրում, հավատարի՞մ է արդյոք իր կյանքի նպատակներին, արժեքներին և այլն։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ
14.05.2020 \ 11:33
Reads: 9322
Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։
ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ԱՌԵՐԵՍՄԱՆ և ԱՆՑՅԱԼԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԸ: ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
06.05.2020 \ 23:13
Reads: 8513
Հոդվածը նվիրված է նորաստեղծ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆաշիստական Գերմանիայից ժառանգած կարծրատիպերից ձերբազատման գործընթացին: Մասնավորապես անդրադարձ է կատարվում Հոլոքոստից հետո հրեա և գերմանացի ժողովուրդների հաշտեցման և պատմական անցյալի հաղթահարման ուղղությամբ Գերմանիայի կողմից իրականացված քայլերին: Այդ համատեքստում որոշ զուգահեռներ են անցկացվում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշման հետ:
ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ
22.04.2020 \ 15:33
Reads: 913
Հայաստանի դիվանագիտությունը ծանր կորուստ կրեց։ 57 տարեկան հասակում՝ 2020թ․ ապրիլի 21-ին կյանքից անժամանակ հեռացավ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Նա կանգնած էր նորանկախ Հայաստանի դիվանգիտական դպրոցի կազմավորման ակունքներում և իր ավանդ ունի նրա ձևավորման և զարգացման գործում։