ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբերի 1-ին և 2-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Մասնակցելու համար  Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ԵՊՀ-ի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները, որոնցում զգալի դեր են խաղում Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ, ԱՄՆ-ն իր շրջադարձ դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ռազմավարությամբ, ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն իրենց ինտեգրացիոն ծրագրերով, ինչպես նաև հզորացող Հնդկաստանը։

Գիտաժողովի անցկացմանն աջակցում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը։

Տեղեկատվական աջակից՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ։

Ստորև կարելի է ծանոթանալ ծրագրին։
https://chinastan.org/2019/10/20/iichinaeurasiaconference/

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` նամակ գրելով հետյալ հասցեին․ info@chinastan.org :

Անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, աշխատանքի կամ ուսման վայրը։
ԼՈԿՈՄՈՏԻՎ
316 reads | 31.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com