ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՇԻՈՇ, ԽՈՋԱ ՍԱՖԱՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ







1607թ. Նոր Ջուղայից ճանապարհվեց և 1610-ին Վենետիկի դոժին ներկայացավ Շահ Աբասի դիվանագիտական ներկայացուցիչ խոջա Շիոշը: Իսկ 1608-1619թթ. շահի նախաձեռնությամբ Հռոմի պապի, Իսպանիայի թագավորի, Իտալիայի կարմեղյան գեներալների, Տոսկանայի դքսի, Վենետիկի դոժի մոտ դիվանագիտական առաքելություն իրականացրեց նորջուղայեցի Եդիգարի որդի խոջա Սաֆարը: 

Երկուսի նպատակն էլ պարսկա-իտալական կոալիցիայի ստեղծումն էր ընդդեմ Թուրքիայի:

1648թ. հետման Բոգդան Խմելնիցկին պաշարեց Լվովը: Քաղաքը հրկիզումից, ավերումից, կոտորածից փրկելու համար նրա հետ բանակցություններ սկսեց հինգ հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի կազմում էր նաև Լվովի հայերի ավագ, հայտնի վաճառական ու նկարիչ Ավետիք Քրիշտոֆ Զախնովիչը: 

Երկխոսության արդյունքում որոշվեց, որ քաղաքը Խմելնիցկուն վճարի 286.621 ֆունտ ոսկի, արծաթ և զանազան ապրանքներ: 

Փրկագինը բաժանվեց Լվովի վրա, իսկ հայոց բաժինը կազմեց 49.694 ֆունտ:

1655թ. Խմելնիցկին կրկին պաշարեց Լվովը և նորից բանակցությունների մասնակցեց Ա. Զախնովիչը: 

Այս անգամ նա հանդիպեց հետմանի մոտ առաքելությամբ ժամանած շվեդական դիվանագետ Գամոցկուն, որը ծագումով լվովցի հայ էր:

Խաչատուր Դադայան
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
3681 reads | 01.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com