ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՍԻՄՈՆ ՂԱՐԻԲՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ







Սիմոն Մկրտչի Ղարիբյանը ծնվել է 1881թ., Բասրայում, կրթություն է ստացել Բաղդադում՝ ուսուցիչ Միհրան Սվաճյանի մոտ: Ապա սկսել է զբաղվել վաճառականությամբ, հիմնել ՙՍիմոն Ղարիբյան՚ առևտրական տունը, որը մեծ համբավ է ձեռք բերել միջազգային շուկայում: Այդ ֆիրման Իրաք էր ներմուծում ատաղձ, կրաղյուս, երկաթ, եվրոպական խմիչքներ, անգլիական ծխախոտ և այլ ապրանքներ, արտահանում էր հիմանականում արմավ, որ Ս. Ղարիբյանը վերամշակում էր Բասրայում գտնվող իր սեփական գործարանում: 1955-ին նա ընդլայնում է գործունեությունը և Իսկենդեր Ստեփանի հետ Բաղդադում հիմնում օճառի ու բուսական յուղի գործարան: 

Ս. Ղարիբյանը 1920-1921թթ. սատար կանգնեց Նահր Էլ-Օմար հասած հազարավոր ազգակից գաղթականներին, նրանցից շատերին աշխատանքի տեղավորեց արմավի իր գործարանում: 1930-ին հիմնովին նորոգեց Բասրայի Սբ. Աստվածածին եկեղեցին, կառուցեց առաջնորդարանի շենքը և նվիրեց մի երկհարկանի շենք՝ որպես դպրոց: 1950թ. նա Բասրայի հայոց համայնքին նվիրաբերեց 50 հազ. քմ հողատարածք, ևս 12,5 հազ. քմ տարածք՝ գերեզմանատան համար, ինչպես նաև մեկ հասութաբեր շենք և դպրոցի նոր շենք, ուր բացվեց իր անունը կրող՝ Ղարիբյան վարժարանը: 1957թ. Բաղդադի հայ համայնքին տրամադրեց 40 հազար դինար, որով կառուցվեց 5-հարկանի հասութաբեր շենք: 

Ս. Ղարիբյանը Իրաքում Բելգիայի պատվավոր հյուպատոսն էր:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1484 reads | 04.07.2014
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com