ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԿԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ







Կարապետ Նազարի Նազարեթյանը (1861, Այնթապ-1916, Հալեպ) տնօրինել է հոր օճառի գործարանը, ինչպես նաև զբաղվել հացահատիկային կուլտուրաների և չոր մրգի առևտրով: 1895-ին Այնթապի հայոց ջարդերից հետո եղբոր՝ Հարությունի հետ ձերբակալվել է ու բանտարկվել: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Հալեպ:

Օժանդակել է Այնթապի Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցմանը: Կիլիկիո գիշերօթիկ վարժարանին դրամադրել է 1600 օսմանյան ոսկի, իսկ 1912-ին ընտրվել ՀԲԸՄ Այնթապի մասնաճյուղի վարչության խորհրդական:

Կ. Նազարեթյանը Այնթապում Պարսկաստանի հյուպատոսն էր, ուներ բեյի տիտղոս:

Նրա որդին էր Խորեն բեյը, որը նույնպես եղել է պարսից հյուպատոս Այնթապում, ապա Եղեռնից հետո գաղթել Ալեքսանդրիա և զբաղվել լուսանկարչությամբ: Խ. Նազարյանի որդիներ Նշանը, Շահնուրը, Նուրհանը հայրենադարձվել են ու Երևանում շարունակել իրենց հոր արհեստը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
895 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com