ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱԹԻԿ ԳԵՈՐԳՈՖ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ








Մաթիկ Գեորգոֆը (Մաթևոս Գևորգյան) Եթովպիայի հայ համայնքի ամենահեղինակավոր անձն էր: Նա ծնվել է 1867թ., Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունն ստացել է Հակոբ Գուրգենի կրթարանում, ապա տեղափոխվել է Եգիպտոս: 1896-ից անցել է Ջիբութի (Սոմալի), հետո՝ Եթովպիա և հիմնել ՙՄ. Գեորգոֆ՚ առևտրական ֆիրման: 1910-ին Եթովպիայի թագավորից ձեռք է բերել ծխախոտի մենաշնորհը, ծխախոտարդյունաբերական ձեռնարկություններ հիմնել Ադիս-Աբեբայում, Հարարեում, Դիրե-Դավայում: 

1919թ. նա 1000 ֆունտ ստերլինգ է ուղարկել Հայաստան՝ ինքնաթիռ ձեռք բերելու համար: 1927-ից եղել է Գաղութային ժողովի ատենապետ: Մեծ հարգանք է վայելել արքունիքում, պարգևատրվել եթովպական ու ֆրանսիական բարձրագույն շքանշաններով: 

Մ. Գեորգոֆը Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Եթովպիայում:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
864 reads | 10.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com