ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽԱԼԻԼ ՓԱՇԱ ԽԱՅԱԹ
 ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ






Խալիլ փաշա Խայաթը (1847, Բեյրութ-1922, Ալեքսանդրիա) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ֆրերների վարժարանում:

1873-1876թթ. եղել է Բեյրութում Պորտուգալիայի դեսպանատան թարգմանիչը:

1878-ին մեկնել է Եգիպտոս, եղբոր հետ Ալեքսանդրիայում հիմնել Պարսկաստանից ներմուծվող ծխախոտի վաճառատուն և զգալիորեն նպաստել Եգիպտոսի ու Պարսկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:

1881-ին Եգիպտոսի կառավարությունից ձեռք է բերել սիգարի, ծխախոտի ներմուծման ու վաճառքի մենաշնորհը, որը պահպանել է 22 տարի: Կառավարությունից ստացել է նաև Կարմիր ծովի ափին գտնվող երկու աղահանքերի շահագործման մենաշնորհը;
Հանդիսանալով եգիպտահայ կաթոլիկների առաջնորդներից մեկը, 1894թ. Ալեքսանդրիայում կառուցել է կաթողիկե Սբ. Աստվածածին Անարատ Հղության եկեղեցին:

Խալիլ Խայաթը 30 տարի եղել է Ալեքսանդրիայում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոսը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
781 reads | 18.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com