ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԱՐՍԵՆ ԿԻՏՈՒՐ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ






Արսեն Կիտուրը ծնվել է 1888թ. Բայազեդում: Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտել է 1908-ին, ապա անցել է Կ.Պոլիս և 1914-ին ավարտել պետական բարձրագույն մանկավարժական հաստատությունը:

1911թ. Պոլսում եղել է Հնչակյան ուսանողական միության «Կայծ» ամսաթերթի խմբագիր: 1919թ. մայիսին եղել է Հայաստանի Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ապա գործուղվել Իրաք՝ որպես ՀՀ հյուպատոս, և կազմակերպել ներգաղթը:
1919-ին Բաղդադում հանդիսացել է ՀԲԸՄ տեղի մասնաճյուղի հիմնադիրներից: Մոսուլում հիմնել է «Վասպուրական» որբանոցը, որը հետագայում տեղափոխվել է Բաքուբա, ապա՝ Երուսաղեմ, վերանվանվելով «Արարատեան որբանոց»:

Երկար տարիներ ուսուցչություն է արել Բաղդադի «Սուլթանիյե» պետական վարժարանում, Բաղդադի, Լիբանանի, Սիրիայի հայկական վարժարաններում: Հանդիսացել է ազգային գավառական, քաղաքական, ուսումնական ժողովների անդամ, «Արարատ» օրաթերթի առաջին խմբագիրը (1937թ., Բեյրութ), Ս.Դ. Հնչակյան կուսակցության ղեկավարներից մեկը:
Խմբագրականներից ու հոդվածներից զատ, Ա. Կիտուրը հեղինակել է մի շարք գրքեր:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ
1307 reads | 20.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com