ՅՈԳԱ. ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
![]() Տիբեթական բժշկությունը հին հնդկական բժշկության զավակն է, իսկ Հնդկաստանը Արևելքի գիտության, մշակույթի, բժշկության կենտրոնն է համարվել։ Կարծում են, որ Հնդկաստանի (ինչպես նաև Եգիպտոսի) իմաստնության կրողները եկել են կործանված Ատլանտիդա մայրցամաքից։ ![]() ![]() Տիբեթական «Չժուդ-շի» հիմնարար ձեռնարկն իր մեջ հազարամյա բժշկական փորձ է պարունակում։ Այստեղ չկա առանձին հիվանդություն հասկացողությունը, որովհետև օրգանիզմը մի ամբողջական համակարգ է, և եթե կա հիվանդություն, ուրեմն այն վերագրվում է ամբողջ օրգանիզմին։ Տիբեթցի բժիշկն իրեն դիմած հիվանդին նախ և առաջ հասցնում է հավասարակշիռ վիճակի, նորմալացնում է ներքին միջավայրը, վերականգնում նյարդային համակարգի պոտենցիալը։ Հիվանդի ընդունելությունը մի ամբողջ արարողություն է. բժիշկն ու հիվանդը թեյում են և երկար զրուցում։ Բժիշկը ձեռնարկում է բուժումը, երբ հիվանդի նախնիների, ընտանիքի, զբաղմունքի, երազների, մտածողության մասին արդեն որոշակի տվյալներ ունի։ Տիբեթական բժիշկները հետևում են «Ուսումնասիրիր հիվանդությունն այնպես, ասես վագրի հետքերով ես գնում» կանոնին։ Բժիշկն ուշադիր զննում է «մարմնի պատուհանները»՝ աչքերը, ականջները, լեզուն, եղունգները, ուշադրություն է դարձնում հոտերին, մաշկի գույնին, շնչառությանը, զարկերակին (որը 300 տեսակի է լինում)։ Ամեն մի կենդանի էակի կյանքը ամբողջությամբ ենթակա է տիեզերական օրենքներին, այդ պատճառով էլ բժիշկը (կամ լաման) կատարելապես տիրապետում է բժշկական աստղագուշակությանը, իսկ բժշկական եզրակացությունն անելիս հաշվի է առնում հիվանդի ծննդյան ամսաթիվը։ Տիբեթական բժիշկները գտնում են, որ օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է ![]() Հնադարյան բժիշկների կարծիքով կյանքի ու մահվան վիճակը պայմանավորված է «Ցի» էներգիայի շրջանառությամբ, կորստով կամ կուտակումով։ Տիբեթական բժշկության զինանոցում կան 1000-ից ավելի դեղաբույսեր, 114 հանքաբյուրեղներ, 150 տեսակի կենդանական ծագման հումքեր։ Դեղաբույսերն օգտագործում են խառնուրդներով, կենդանիների օրգանները՝ մաքուր տեսքով։ Դեղեր են պատրաստում նաև ոսկուց, մարգարիտից, փիրուզից, զմրուխտից, կորալներից, պղնձից, արճիճից և այլն։ Համարվել է, որ շրջակա միջավայրում յուրաքանչյուր հիվանդության դեմ կարելի է գտնել պայքարի միջոցներ, որ անբուժելի հիվանդություններ չկան։ Համարելով, որ մարդը կյանքի ընթացքում պետք է անցնի 22 փուլ, յուրաքանչյուրը 7 տարվա տևողությամբ, մարդը պետք է ապրի 22 x 7 = 154 տարի։ Ահա այդ փուլերից մի քանիսը, 1-7 տարի՝ ծնունդ, ձևավորում, կաթնատամների փոխում, 7-14 տարի՝ ներզատիչ գեղձերի հասունացում, 21-28 տարի՝ ֆիզիկական հասունություն՝ երեխաներ ունենալու ամենալավ շրջանը… | |
ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ | |
4533 reads | 13.11.2013
| |