ԽԱԹԽԱ - ՅՈԳԱ
ՎԻՏԱԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ








Թող այդ մահկանացու կավը (Ես-ը) Դառնա անմահ Աստված։ 
Րիգվեդա 

Որպեսի Յոգայի որևէ հնարավորություն առաջանա, պրակտիկ դաշտում անհրաժեշտ է 3 կոնցեպցիա՝ Աստված, Բնություն, Մարդկային հոգի (Տրանսցենդենտայինը, Տիեզերականը, Անհատականը)։ Արագ ընթացք հնարավոր չէ, երμ միայն մարդկայինն են ու Բնությունը, անհրաժեշտ է նաև 3-րդի՝ աստվածայինի ներկայությունը, որը միաժամանակ և՜ նրանց հետ է, և՜ նրանցից դուրս՝ անհրաժեշտ է "դրսից” օգնություն, միջամտություն։
Խաթխա-Յոգան մարմինն է ընտրում իր աշխատանքի համար, որի հավասարակշռությունը հանդիսանում է μնության ու մարդու ամμողջ գործունեության հիմքը։ Բնության կողմից ստեղծված այդ հավասարակշռությունը μավարար է, որ մարդը նորմալ եսասիրական կյանք վարի։ Բայց դա չի μավարարում Խաթխա-Յոգային, այն ձգտում է մաքրել Բնությունը, հաստատել այլ կարգ ու կանոն, որի դեպքում մարդկային մարմինը կկարողանա դիմանալ դեպի ներս հորդող ուժերի ճնշմանը։ 

Խաթխա-Յոգայի գլխավոր պրոցեսներն են ասանաները (վարժաձևերը) և պրանայամաները (շնչառական ռիթմիկ վարժությունները)։ 

Չակրաների տեսության հիմնական հասկացողությունները 

Սովորաμար սովորեցնում են, որ մարդկային մարմինն ունի 7 հոգևոր կենտրոն, կամ չակրա (անիվ)՝ 5-ը մարմնի վրա, 2-ը՝ գլխի։ Այդ կենտրոնները ակտիվ են ու շարժվող, դրա համար էլ անիվ են անվանվում, կամ "Պադմա”՝ լոտոս, քանի որ լոտոսը որպես ծաղիկ աճում, զարգանում է, դա վերագրվում է նաև չակրային՝ և՜ պտտվում է, և՜ աճում ու զարգանում է։ Այդ պատճառով էլ հունական դպրոցները ելնելով ներքին աճի, զարգացման դրույթից, 1-ին կարգի ձեռնադրվածները անվանվում էին նեոֆիտ՝ μառացի՝ նոր μույս։ Եվրոպական ալքիմիկները, րոզենկրեյցերակաները լոտոսի անալոգ ընդունել են տարμեր գույնի վարդերը՝ կախված հոգևոր հասունության մակարդակից։ 

Չակրան μանականության ու մարմնի միացման տեղում պտտվող էներգետիկ հողմ է։ Յուրաքանչյուր չակրայի տեղամասում ներկայիս μժշկության կողմից ընդունված-նկարագրված կարևորագույն գեղձեր կամ ներվային հանգույցներ կան, որը ներկայացնում ենք ստորև.




Ասենք, որ հնդկական յոգայի այս 7 չակրաները համընկնում են ճապոնական ձյուդոյի կյուսյոյի կենտրոններին։ Այս գիտելիքները Տիμեթով, Չինաստանով հասել են Ճապոնիա, օգտագործվել են մարտարվեստի դպրոցներում ու տարμեր զարգացումներ ապրել։ 

Խաթխա-Յոգայով զμաղվող փորձառու վարպետի մարմինը ընդունակ է անհավատալի փորձությունների, էներգիայի հսկայական չափով ծախսումների։ Որպես ասվածի ակնառու օրինակ, կարող ենք հիշել Հիմալայան լեռների հավերժական ձյուներում հանդիպող յոգերի մրցակցությանը՝ երμ մերկ մարմնի վրա չորացնում են թաց սավաններ. ո՞վ ավելի շատ։ Ահա թե ինչ է գրում Պոլ Բրանտոնը իր "Թափառականը Հիմալայներում” գրքում. 
"Վերադառնալով հյուղակ, ես գրի եմ առնում Ուսուցչի մասին պատմությունը։ Ես պատկերացրի, թե ինչպես է Սվամի Ջահանանդան Գանգոտրիում մեդիտացիաներ կատարել սառցակտորի վրա գցված եղջերուի մորթու կտորի վրա նստած։ Ցած իջնող ձյունը ծածկում էր նրան, իսկ Տիμեթի կողմից փչող սառը քամին թափանցում մինչ ոսկորները։ Ինչպե՞ս է նա դիմադրել սառնաշունչ ձմռանը 3500 մ μարձրության վրա, մերկ, անզեն վիճակում, համարյա առանց սննդի պաշարի։ Ցանկացած սովորական մարդը այդ պայմաններում անկասկած կզոհվեր։ Հետագա μժշկական քննությունը պարզեց, որ նրա զարկերակը սովորականից 30 զարկով պակաս է խփում։ 

Մի տիμեթցուց ես իմացա, որ որոշ զարգացած ասկետներ որոշակի ֆիզիկական վարժությունների ու մտավոր մարզանքի օգնությամμ մասնագիտանում են ներքին ջերմության անջատմամμ, որը կոչում են "տումմո”։ Այդ վարժություններում խորը շնչառությունը զուգակցվում է կամքի ու պատկերացման վարժությունների հետ։ Եվ այդ վարժանքը մարդուն լիովին ազատում է ցրտի զգացողությունից, եթե անգամ հավերժական ձյուների մեջ ես նստած”։ 

Շատ ուսումնասիրողներ ներկա են գտնվել անհավատալի արագությամμ վազող, օդով սավառնող յոգերի, որոնք իրենց արարքով ժխտում էին ֆիզիկայի հայտնի օրենքները։ Իսկ կան փաստեր հեռազգացողության, պայծառատեսության, տելեկինեզի (տարածության մեջ տեղափոխության), անհավատալի երկարակեցության վերաμերյալ, որոնք ընդհանրապես դուրս են ներկա գիտության պատկերացման սահմաններից։ 

Խաթխա-Յոգայում շատ կան Ասանաներ (մարմնամարզական դիրքեր), դրանց մի մասը շատ μարդ են, որոնք հետապնդում են մարմնին ավելի մեծ ճկունություն ու ազատություն տալու նպատակին, ինչպես նաև մարմնի ֆիզիկական էներգիայի ու երկրի էներգիայի հարաμերակցության փոփոխությունը։ Երկրի էներգիայի ազդեցության թեթևացումը մարմնի վրա հանգեցնում է հոգնածության, հիվանդության վերացմանը, անկշռության (լեվիտացիա- սավառնում) առաջացմանը և այլն։ Կոպիտ մարմինը սկսում է նուրμ մարմնից ինչ-որ μան ստանալ, ինչ-որ հարաμերություններ ընդօրինակել, դառնում է ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ։ Կյանքը դադարում է կախվածության մեջ մնալ ֆիզիկական օրգանների գործունեությունից ու ֆունկցիաներից՝ ընդհուպ մինչև սրտի աշխատանքի կանգ առնելը առանց կյանքին սպառնալից վտանգ հասցնելու։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ
2995 reads | 25.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com