ԺՆՅԱՆԱ - ՅՈԳԱ
ՎԻՏԱԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ







Ժնյանա-յոգան գիտելիքի, աշխարհի ու սեփական էության ճանաչման յոգան է։ Աշխարհին յոգայի մասին հայտնի առաջին տեքստը պատկանում է Պատանջալիին, որը յոգան բնորոշել է որպես մտքի հանգստացման, գիտակցությունը անշարժության բերելու և մտքի տատանումները վերացնելու միջոց։ Պատանջալին դրան հասնելու համար տվել է 8 հաջորդական աստիճաններ։ Նրա համակարգը կոչվել է Աշտանգա-յոգա (ութ ճյուղ), որը տանում է "Ես”-ի բացարձակ ինտեգրացիային էքստազային գիտակցության հետ անձի ձուլման ճանապարհով։

Ահա այդ 8 աստիճանները.

1. Յամա [Ախիմսա (ո՜չ բռնությանը), Սատյա (ճշմարտացիություն), Աստեյա (մի գողացիր), Բրախմաչարյա (պատասխանատվություն սեքսուալ էներգիայի նկատմամբ), Ապարի գրախա(հրաժարում նյութականից)]

2. Նիյամա [Սաուչա (ֆիզիկական մարմնի մաքրություն), Սանտոշա (բավարարվածություն), Տապաս (ծայրահեղությունների նկատմամբ անտարբերություն), Սվադխյայա (ինքնազարգացում՝ երբ դադարում ենք սովորել, սկսում ենք մահանալ), Իշվարապրանիդխանա (հավատարմություն կյանքի փիլիսոփայական կերտվածքին)]։

3. Ասանա (մարմնական դիրք, վարժանք)

4. Պրանայամա (շնչառական վարժություն) Խատխա-յոգա

5. Պրատյախարա (մտքի անջատում զգայարաններից)

6. Դխարանա (կենտրոնացում)

7. Դխյանա (մեդիտացիա) Կրիյա-յոգա

8. Սամադխի (մաքուր գիտակցություն, երանություն, միաձուլում Աստվածային գիտակցությանը)։

Անկախ այս սխեմայից Յոգայի տարբեր ուղղություններ, ճյուղեր մշակում, առաջ են տանում այս ամբողջից որոշ հարցեր, պրոբլեմներ, առաջարկում յուրահատուկ լուծումներ։ Դժվար է խիստ ճշգրտությամբ սահմանազատել Ռաջա-յոգան Կրիյա Յոգայից, կամ Տանտրա-Յոգան Կունդալինի-Յոգայից եւ այլն։

Կարևորը՝ որ աշակերտը պատկերացնի այն ամբողջական ճանապարհը, թե ինչից է սկսում և ուր է ուզում գնալ, թե ուր է հասել իր զարգացմամբ և դեռ ինչքան ճանապարհ կա անցնելու։
ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ
1864 reads | 24.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com