ՃԻՇՏ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ
![]() ՎԻՏԱԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ Անգետն ու անհավատը, որ լի են կասկածանքով, մահկանացու են։ Կասկածողի համար ոչ ա՜յս, ոչ այն աշխարհում երջանկություն չկա։ Բհագավատ Գիտա ![]() Բայց արդյո՞ք մենք ինքներս գիտենք, թե որն է առողջ ապրելակերպը։ Երևի թռուցիկ լսել ենք, որ պետք է նստակյաց չլինել, այլ շարժուն, սնվել ռեժիմով ու լիարժեք, բայց թե դա իրենից ինչ է ներկայացնում, գիտենք աղոտ կերպով։ Պետք է լինել գիտակ, ուժեղ, առողջ և օգնել ուրիշներին ևս դառնալ այդպիսին։ Մարդու առողջությունը բավականին մեծ չափերով կախված է ժառանգականությունից, բայց կարևոր ազդեցություն ունի նաև շրջապատը, ապրելակերպը։ Չի կարելի շատ քնել, բոբիկ ոտքերով քայլել շատ տաք ավազի վրայով, լողանալ սառը ջրում՝ առանց նախնական պատրաստվածության, նստել միջանցիկ քամու տակ, ջերմաստիճանային արագ տատանումների ենթարկվել, շատ ուտել և սակավաշարժ լինել։ Ցանկալի է շատ քայլել մաքուր օդում (հատկապես բարձրլեռնային շրջաններում), օգտագործել մաքուր սնունդ և ջուր, ունենալ հանգիստ, բարեհամբույր բնավորություն։ ![]() Սնունդը լավ ծամելու իմաստնությունն այն է, որ օսլայի, հացի, կարտոֆիլի, թխվածքի մարսողությունը կատարվում է միայն բերանում, թքագեղձերի օգնությամբ։ Պարզ սննդով (որը համարվում է առողջարար) սնվելու իմաստնությունն այն է՝ կա սննդի համատեղելիության սկզբունք, ըստ որի սնվելու դեպքում բազմաթիվ հիվանդություններ տեղ չէին ունենա մեր կյանքում։ Այդ մասին կարելի է դատել Շելտոնի կառուցած աղյուսակից: Ապրելակերպի մեջ պետք է մնայուն տեղ գրավեն նաև հետևյալ կանոնները. 1. Բացասական հույզերի դեպքում ոչինչ չուտել։ Հոգնածությունը, ցավը, վախը, դժբախտությունը, անհանգստությունը խանգարում են սննդառական հյութերի արտադրմանը, աղեստամոքսային համակարգի շարժմանը, հուզումներից արտադրված ադրենալինն էլ մյուս կողմից փակում է մարսողական ուղղորդվածությունը և ընդունած սնունդը չի մարսվում։ Դրական հույզերը, հանգստությունը նպաստում են սննդառության նորմալ ընթացքին։ 2. Կերեք, երբ սոված եք։ Պետք է կարողանալ տարբերել բնական սովածության զգացողությունը «մի բան ծամելու» ցանկությունից։ Կան մարդիկ, որոնք այնպիսի ավերածություն են արել իրենց օրգանիզմում, որ վաղուց կորցրել են սով զգալու կարողությունը։ Իսկական սով զգում եք, երբ ընդունած սնունդը մարսվել է և արյան մեջ պակասել է սննդային կոմպոնենտների խտությունը։ Այդ ժամանակ ուղեղը ազդանշան է ստանում, որ սնունդ ընդունելու ժամանակն է ու պատրաստվում է մարսել սպասվելիք սնունդը։ Այլ դեպքերում ընդունած սնունդը նորմալ չի մարսվում։ Սնման միջակայքերում չի կարելի սնունդ ընդունել։ Անընդհատ քիչ-քիչ սնունդ ընդունողները վնաս են հասցնում իրենց օրգանիզմին։ 3. Շատ սառը և շատ տաք սնունդ մի կերեք։ Մինչև որ ընդունած սնունդը չդառնա մարմնի ջերմաստիճանի, չի սկսի մարսվել։ Ինչո՞ւ օրգանիզմին «չարչարել», որ նա էներգիա ծախսի սառը տաքացնելու, կամ տաքը հովացնելու վրա, մանավանդ սառը ըմպելիքները հանգցնում են սննդառական «կրակը»։ ![]() 5. Հեղուկները (հյութ, թեյ, կաթ, ջուր) խմեք ուտելուց 15-20 րոպե առաջ, կամ 2 ժամ հետո միայն։ Եթե ստամոքսում մարսողություն է սկսված, իսկ դուք հեղուկ եք օգտագործում, վերջինս նոսրացնում է ստամոքսահյութի խտությունը, և սննդառությունը ընդհատվում է, ու կիսամարս սնունդը քշվում է ստամոքսից աղիներ, ուր այդ կիսամարս զանգվածը դառնում է ավելորդ բեռ օրգանիզմի համար՝ միաժամանակ գրգռելով աղիների պատերը, առաջացնելով խոցեր։ 6. Կարևորեք ընդունած սննդի քաշը։ Ընդունած սնունդը 500-800 գրամից ավելին չպիտի լինի։ Զկռտոցը խոսում է այն մասին, որ այդ չափը գերազանցված է։ Ուտելուց հետո 1-2 ժամ չի կարելի պառկել, ուղղահայաց դիրքը նպաստում է, որ ստամոքսի վրա օդի զանգվածը ուղղահայաց ճնշում գործադրի՝ նպաստելով մարսողությանը։ 7. Կոշտ, ուղիղ անկողին։ Պետք է քնել ուղիղ, կոշտ անկողնում, զսպանակավոր, կամ փափուկ անկողնում չի կարելի քնել։ Ուղիղ, կոշտ անկողնում պառկելու դեպքում մարմնի քաշը տեղաբաշխվում է հավասարաչափ, մկանները թուլանում են ամբողջովին, ողերը թուլացնում են նյարդերը, արյունատար անոթները՝ ներքին օրգաններն սկսում են ավելի շատ սնունդ և թթվածին ստանալ ու մաքրվել. փաստորեն տեղի է ունենում ինքնավերականգնում։ Շատ հիվանդություններ զարմանալիորեն արագ են բուժվում՝ անկողինն ուղղելով ու կոշտացնելով։ ![]() Առանց սիրո, լավատեսության, հոգեկան խաղաղության, բարեհոգության, աշխատասիրության, բարի կամեցողության, ազնվության, ստեղծագործ աշխատանքի չի կարող լինել առողջություն, հաջողություն։ Այսպիսի գիտակցությունն արդեն իր շուրջը ստեղծում է մի անտեսանելի, բայց գեղեցիկ, հիասքանչ, հզոր մթնոլորտ, որը իրեն է ձգում նույնպիսի մարդկանց, գործեր, լիցքեր, էներգիաներ և պաշտպանում բացասականից։ Իմաստուններից մեկն ասել է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, նրանք ձեր լավագույն ուսուցիչներն են, նրանք են, որ մատնանշում են ձեր թերությունները»։ Սիրեք կյանքի դժվարությունները, դրանք այն հնարավոր տեղամասերն են, ուր մենք ներքին մեծ աշխատանք ունենք կատարելու. չէ՞ որ մենք աշխարհ ենք եկել վերափոխվելու։ Այսպիսով, առանց վերոհիշյալ գաղափարները մեր ապրելակերպում արմատավորելու, հնարավոր չէ ապրել առողջ, հետևաբար և հնարավոր չէ լինել երջանիկ, հաջողակ։ Ուրեմն, եկեք իրագործենք այդ ամենը, ներմուծենք մեր առօրյա կյանք, դրանք մեզ համար դարձնենք միս ու արյուն, սովորույթ։ ![]() Ըստ դաոսիզմի՝ աստվածայինը գտնվում է մեզնից յուրաքանչյուրի մեջ, որ Աստված հենց մեր մեջ է։ Հիշենք, որ Քրիստոսն էլ է ասել՝ «Դուք Աստվածներ եք»։ Տիեզերքը, Երկիրը, մարդկությունը փոխկապակցված են, մեր առողջությունն ու կյանքը սերտորեն առնչվում են ուրիշների առողջությանն ու կյանքին, Տիեզերքին, Երկրին։ Մեզանից յուրաքանչյուրը ազդում է Ամբողջի վրա և Ամբողջը՝ մեզ վրա։ Ուրեմն՝ պետք է կարողանանք ապրել ներդաշնակ, իսկ դա նշանակում է կարողանալ կառավարել սեփական էներգիաները ու համահունչ դարձնել դրանք շրջակա աշխարհի էներգիաներին և ուժերին։ Ամեն կենդանի էակ հզոր ուժեր ունի, որոնց օգնությամբ կարող է հաղթահարել մեծ արգելքներ, բուժել անբուժելի համարվող հիվանդություններ, լուծել դժվարագույն խնդիրներ։ Այս ամենը «գերբնական» չեն, ինչպես վարժվել ենք ասել, այլապես շատ քչերը կկարողանային տիրապետել այդ ուժերին։ Ուղղակի մարդկային միջին ըմբռնումից դուրս գտնվող տիրույթը կոչվել է «գերբնական»։ Երեքհազարամյա վաղեմությունից սկսած, երբ հին եգիպտական, չինական, հնդկական մտասևեռման գաղտնիքները, ոգու ձեռքբերումները գրանցվեցին տրակտատներում, դրանք ամբողջ աշխարհում կիրառվել են տարբեր մարդկային խմբերի կողմից։ Այդ մեթոդների արդյունավետությունը լավ ուսումնասիրվել և հաստատվել է պրակտիկայով։ Բազմաթիվ պրոբլեմների լուծումները հենց մեր մեջ են, որոնք կարող ենք լուծել՝ ճանաչելով հնադարյան իմաստնությունները, իրականացնելով գիտակցության փոփոխություն։ | |
ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԷՈՒԹՅՈՒՆ | |
8629 reads | 25.12.2013
| |