ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27.05.2015 \ 16:02 Reads: 4385
Ավարայրի ճակատամարտով մեզ համար մի ամբողջ դարաշրջան ավարտվեց: Հայաստանն իբրև երկիր և հայերն իբրև ժողովուրդ,  այդ   պահից  սկսյալ, դադարեցին  երրորդ  հզոր  ուժը հանդիսանալ և դարձան երրորդական գործոն այս աշխարհահատվածում:  Կորսվեց մեծ դերակատարության  այն պատմական  իրա վունքը, որն ի սկզբանե ուներ հայ ժողովուրդը:
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
17.03.2015 \ 13:15 Reads: 9095
Եթե  միայն հայերի  երկյուղից մայրաքաղաք տեղափոխելը բավարար փաստ չէ,  ապա հատուկ նրանց  համար փոքրիկ մեջբերում էլ անենք Աղվանքի վերաբերյալ իրանցի նշանավոր  պատմաբան  Էնայաթոլլա  Ռեզայի մենագրությունից,  ուր հստակ գրված է, թե հայերի  ուժն այնքան  էր, որ Հազկերտ Բ.–ին մեծապես  անհանգստացնում  էր  «Հայոց  մեծերի  ազդեցությունը  և արդյունքում Բյուզանդիայի ազդեցության վտանգը Կովկասի պետություններում, այդ  թվում՝ Իբերիայում (Վրաստան) և Աղվանքում (Առան)»:
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
23.02.2015 \ 13:17 Reads: 16818
Թշնամին նույնպես կար՝ Պարսից թագավորը, որ կամենում էր ուծացնել և ոչնչացնել հայ ժողովրդին: Եկեղեցին կար՝ հայրենյաց պաշտպան, և դավաճանը նույնպես՝ Վասակը, որ խաբեություններով խարխլում էր եկեղեցու ուխտի միաբանությունը: Եվ այս ամենը հավաստի դարձնելու համար հարկավոր էր ընդամենը մի բան՝ չճանաչել Վասակ Սյունու լիազորված իշխանությունը, կեղծ համարել Հազկերտի ներման հրովարտակը:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ՀԱՅՈՑ ՄԵԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
07.02.2015 \ 23:00 Reads: 6518
Հայոց ապստամբությունը փառահեղ հաղթության մեջ էր, բայց... մարզպան Վասակ Սյունու և սպարապետ Վարդան Մամիկոնյանի  համար Հայաստանյայց  եկեղեցու եպիսկոպոսաց դասը տարբեր ընդունելություններ էր պատրաստել:
Առջևում Արտաշատի երկրորդ ժողովն էր...
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2014 \ 22:35 Reads: 3973
Այս հաջորդականությամբ և այս պատճառներով են տեղի ունեցել դեպքերն ու իրադարձությունները հինգերորդ դարի մեծ ապստամբության ժամանակ, որը հայտնի է Վարդանանց պատերազմ կամ Հայոց պատերազմ անունով և որը մեզ անծանոթ է իր բուն էությամբ: Մինչև Նվարսակ դեռ 21 տարի կար...
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ)
25.09.2014 \ 17:44 Reads: 4467
Պարսից տերության, այսպես ասած, հայակործան քաղաքականության դրսևորումը կարելի է խտացված տեսնել Հայաստանյայց եկեղեցուն ուղղված հետևյալ պահանջի մեջ. "Մի՜ եղիր ինձ թշնամի”: Փոխադարձ անհանդուրժողության ավարտը Հազկերտի անունից արձակված կրոնափոխության հրովարտակն էր, որից հետո սկսվեց բացահայտ բախումը: Մինչ հրովարտակը, Հայոց աշխարհի դիմադրողականությունը թուլացնելու նպատակով, Պարսից արքունիքը նախաձեռնում է մարզպանության մեջ աշխարհագիր կատարել և, որ առավել նենգ քայլ էր, Հայոց այրուձին նախապես հեռացրել էր երկրից: Այսպես ավանդվել է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
03.09.2014 \ 16:15 Reads: 3817
Հայաստանը երկիր էր առանց թագավորի, բայց թագավորական շուքով: Դա արտահայտվում էր նաև մարզպանի կարգավիճակով (նա փոխարքա էր) ու նրա պալատով (ճոխությամբ զիջում էր միայն արքայից արքայի արքունիքին):
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
24.07.2014 \ 13:40 Reads: 7931
Կարող ենք համառոտ այսպես ձևակերպել. 428–ից մինչև 450 թվականները Հայոց եկեղեցին համառորեն պատերազմ էր րում: Եվ ունեցավ պատերազմ: Բայց ասվածը, ճշմարիտ լինելով հանդերձ, շատ միանշանակ կհնչի, եթե չմանրամասնենք: Շահապիվանի ահասփյուռ որոշումներից հետո Արտաշատի ժողովը, իհարկե, չէր կարող չմերժել Հազկերտի կրոնափոխության առաջարկը: Սակայն, ինչպես Լեոն է ասում, չլիներ հրովարտակը, առճակատումն արդարացնող ուրիշ մի առիթ էր գտնվելու:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
21.07.2014 \ 11:10 Reads: 2992
449-ին տխրանուն հրովարտակը Հայաստանում հիրավի համընդհանուր ընդվզում առաջացրեց, որովհետև հայությունն իրեն երկիր ունեցող ժողովուրդ էր զգում, ոչ թե կրոնական համայնք, որի հետ կարող էին և հրովարտակով խոսել: Դա կլինի հետո, իսկ V դարում հայերի հետ դեռևս միմիայն պայմանագրով էին հարցեր կարգավորում: Այդպես էլ եղավ, երբ Հայոց ապստամբության ալիքը երկրից վեր՝ մինչև Կովկաս հասավ...
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
02.07.2014 \ 11:47 Reads: 5202
Մարաստանից էլ կրկին վեր, ավելի հյուսիս մեկ ուրիշ երկրի՝ Հայկական լեռնաշխարհի սահմաններն են ձգվում: Այս ծավալուն տարածքում ցեղային ազատ միությունների (գրեթե համադաշնությունների) մասին վկայություններ կան դեռևս ն.թ.ա. XIV-XIII դարերից: Երբ Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար II-ը ն.թ.ա. 1111 թվին մեծ զորքով ու ռազմակառքերով մտնում է Նաիրի երկիր, արշավանքից հետո պարտքն է համարում այսպես պատվել այդ աշխարհը:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
27.06.2014 \ 15:40 Reads: 3169
Առաջին հերթին բնօրրան, որ Հայկական լեռնաշխարհն է, և ժողովուրդ, որ պատկանում է արմենոիդ մարդաբանական առանձին տիպին: Ռուս մարդաբան Վ. Բունակը, 1927 թ. հրատարակած «Crania Armenica» գրքում ի մի բերելով տարիների իր ուսումնասիրություն ները, հանգել է այն եզրակացության, որ արմենոիդ ռասան (այժմ կոչվում է առաջավորասիական) ձևավորվել է շատ վաղուց, մինչև իսկ հետազոտման համար անհասանելի ժամանակներում, դեռևս Առաջավոր Ասիայում եվրոպական և ասիական ցեղերի երևան գա լուց առաջ: Իսկ արյունաբան Վալենտինա Ներսիսյանի հետազոտությունները ցույց են տվել, որ հայկական պոպուլյացիան շրջապատից տարբերվում է նաև իր գենային ծածկագրով, արյան բնու թագրով:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
15.06.2014 \ 16:59 Reads: 2663
Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտերը: Մնացած մեր բոլոր հաղթանակներն ու պարտություններն ընդհանրացվել են դարեր ի վեր մաքառողի բրոնզե կերպարում: Հայոց զենքի փառաբանությունից բացի, այս հզոր ընդվզումները փաստարկումներ են, համաձայն որոնց հայը...
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
23.05.2014 \ 00:21 Reads: 3712
Գաղափարը քարոզող, գաղափարին ծառայող կառույցն էլ կա՝ եկեղեցին: Շփոթմունք չէ՝ եկեղեցին. դա է եկեղեցու դերն այսօրվա ազգային կյանքում (եթե չընդունի՝ կնշանակի ինքն իրեն դուրս է դնում հայկականությունից, վերջնականապես հաստատում, որ ապազգային կառույց է): Իսկ նա ի զորու է նման պարտականություն կատարել:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
20.05.2014 \ 00:52 Reads: 3079
...Ճի՞շտ ենք անում, թե՞ սխալ, լա՞վ ենք անում, թե՞ վատ, երբ այս ամենը ասում ենք: Հիասթափության մեջ չե՞նք գցի արդյոք անպատրաստ ընթերցողին, ակամայից չե՞նք քաջալերի, որ նա երես դարձնի դեռևս ազգային խորհրդանիշ ու նեցուկ համարվող հաստատությունից, և կարո՞ղ է այնպես ստացվել, որ նրան հրենք դեպի այլակրոնություն ու դրանով ավելի վնաս բերենք:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
03.05.2014 \ 00:51 Reads: 2666
Վտանգն ամբողջապես ընկալելուն մեզ միշտ խանգարել է այն թվացումը, թե նահանջի տեղ ունենք և անընդհատ զիջելով կամ կորցնելով էլի կհասնենք ապահով մի հանգրվանի, ուր կարող ենք գոնե մեր ազգային կյանքը կազմակերպել, այն է՝ ունենալ դպրոց ու եկեղեցի, համախմբվել վերջինիս շուրջ (իմա՝ ներքո) և պահպանել ազգային ինքնությունը: Բայց զգաստացնող փաստ չէ՞, որ վերջին տասնամյակում զանգվածային արտագաղթն անգամ ոչ մի նոր գաղութ չձևավորեց. տարբեր երկրներում հայերի թիվը կտրուկ ավելացավ, բայց ներքին կառույցներ ունեցող հավաքականություններ չստեղծվեցին:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
27.04.2014 \ 00:36 Reads: 10561
Արդյո՞ք սա է եղել մեր գերագույն նպատակը որպես ժողովուրդ: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ նման կենսագրություն ունեցանք: Ինչո՞ւ տարածաշրջանում էթնիկական մեծ ամբողջություն լինելով՝ աստիճանաբար ահավոր անկում ապրեցինք: Եկեղեցին իրեն հեռու է պահում այսօրինակ հարցերից: Նա ապրում է փակ կյանքով: Հարցերին պատասխանողը պիտի լինենք մենք, որ ժողովուրդ ենք կազմում:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com