ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Արվեստագիտության
 դոկտորպրոֆեսոր
Գիտության
 վաստակավոր գործիչ



Այս խոսքերը Ստանիսլավսկին գրել է 1935 թվին, երբ գիշերներ էր լուսացնում, որպեսզի ավարտին հասցնի «սիստեմի» սիստեմավորված մասը: 

Այն, որ նատուրալիստական խնդիրները պարզագույն ֆիզիկական եղանակներով չեն վճռվում, Ստանիսլավսկու համար պարզից պարզ էր: Նրա բոլոր փորձերի ու դատողությունների հիմքում հոգեբանական իսկությունն է, և ֆիզիկականը բացատրվում է միայն ու միայն հոգեբանական հիմնավորումով: Նատուրալիստական փորձերը, որոնց երբեմն դիմել են և ինքը, և իր հետևորդները, թերևս հասկանալի և ընդունելի կարող են լինել որպես իրական հույզերը ճանաչելու, դրանց դրսևորման արտաքին կերպերը յուրացնելու միջոց:

Օրգանական իրականության, նաև սեփական անձի զննումը հասկանալի է ոչ միայն բեմական արվեստում: Դերասանի համար հոգեբանական ինքնազննումն ամենաառաջին և ամենալուրջ նախադրյալն է բեմական ճշմարտության ճանապարհին, որ սեփական հոգին կեղեքելու ճանապարհը չէ, այլ «զգացմունքների ճշմարտանմանության», ինչպես Պուշկինն է ասել: Թվում է՝ «սիստեմի» նպատակը (եթե այն մտածելու հրավեր է) այդ էր լինելու, կամ այդ կողմ էին թեքվելու մեկնաբանները:

Բայց Ստանիսլավսկու նպատակն ի սկզբանէ դրա դեմ էր, երբ ասվում էր, թե «սիստեմին» հետևող փորձված արտիստներն «սկսեցին ավելի մշակված (отделкой) մատուցել իրենց նախկին սխալները»: Այդ «սխալներն» արտաքին կերպաձևերի ամրակայումներն էին՝ ձևային տարրեր, Ստանիսլավսկու համար ծայրագույնս մերժելի: «Սիստեմի» հիմքում արտիստի դիտող ականության հարցը չէր դրված, այլ «հոգեկան կյանքի շարժիչները» շոշափելու, որ եթե պետք լինի, գործի դրվեն սրտի զարկն ու արյան շրջանառությունը, և մարդս պատրաստ լինի լսելու «մոգական» խոսքը՝ если бы…


հաջորդիվ՝  ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ «ՍԻՍՏԵՄԸ» ԵՎ ԽԱՂԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
2010 reads | 08.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com