ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Ստանիսլավսկին այս վիճակը բնութագրում է պատկե- րավոր մի համեմատությամբ: Կրկեսում ձիավարժ ձեռնածուն պահում է իր հավասարակշռությունը շրջանագծով վազող նժույգի թամբին և միաժամանակ ճակատին պահում է ձողը, ձողի ծայրին պտտվող ափսեն, իսկ ձեռքերով գցում-բռնում, բռնում-գցում հինգ-վեց գնդակ:
04.05.2014 \ 23:00
Reads: 2496

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Պարզվում է, որ առանց կողմնակի հայացքի առկայության դերասանն ինքն է դառնում իր հանդիսականը, ուշադրության օբյեկտ է դարձնում իր անձը ոչ ներքին, այլ արտաքին առումով, և անիմաստ է ու կեղծ նման վիճակը:
26.12.2013 \ 12:08
Reads: 3483

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Այն, ինչի դեմ է Ստանիսլավսկին, պատկանում է հիմնականում 18-19-րդ դարերի թատերական զինանոցին:
22.10.2013 \ 16:43
Reads: 3149

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
«Սիստե՛մ», «սիստե՛մ», բայց ինչպիսին էր Ստանիսլավսկին բեմում, չեն գրում, չե՞ն հիշում, թե՞ վերանայել են իրենց: Իսկ ես հիշում եմ… Նա հրաշալի արտիստ էր:
08.10.2013 \ 01:37
Reads: 3896

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
Այս խոսքերը Ստանիսլավսկին գրել է 1935 թվին, երբ գիշերներ էր լուսացնում, որպեսզի ավարտին հասցնի «սիստեմի» սիստեմավորված մասը:
08.09.2013 \ 00:44
Reads: 2058

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
Այս հարցի պատասխանին է մոտեցնում պայմանական դատաքննություններ հորինող իրավաբանը (Տիգրան Մուկուչյան), համեմատաբար ոչ սուր (սա կարևոր է չափի զգացումն ապահովելու տեսակետից), պարզ ու անվնաս վիճակների շուրջ. առուծախ, գույքային վեճեր և պարտք ու պահանջի մի ոլորտ, ուր վիճարկվում է ոչ այնքան իրավունքը, որքան պատիվն ու ինքնասիրությունը:
18.08.2013 \ 00:41
Reads: 2390

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Նայում ենք Կրամսկոյի «Անծանոթուհու» աչքերին. մտքում խոսք կա՝ իր արժանապատվության ակնարկը: Նա պաշտպանված է ինչ-որ խոսքով, և կարդում ենք այդ խոսքն ըստ մեր մտքում եղածի: Վերջապես՝ մենք խոսք ենք որոնում ամենուր եք, բառերի ենք վերածում մեր վերաբերմունքն արտաքին իրականության և մեր իսկ անձի հանդեպ: «Իմ լեզվի սահմաններն իմ աշխարհի սահմաններն են», – ասում է փիլիսոփան:
19.07.2013 \ 00:38
Reads: 2040

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Նույն մտքին է Ստրասբերգը. «թատրոնում ամեն ինչ սկսվում է խաղով (with acting)»: Ընդունենք սա ստուդիական վարժության տեսակետից, բայց նկատենք, որ դրությունը (կամ խաղը) ծնում է խոսք, ավելի ճիշտ՝ դրության մեջ խոսք է հասունանում, «լռության մեջ խոսք կա և հնչյուն» (Կրոչե):
05.07.2013 \ 00:36
Reads: 2208

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Թվում է՝ ամեն ինչ տեսանելի է ու պարզ: Բայց այդ պարզությունն ու տեսանելիությունը մեկնության կարիք ունեն: Այստեղ է Ստանիսլավսկու «սիստեմի» անկյունաքարը: Բայց ի՞նչ հիմքի վրա է դրված անկյունաքարը, և ինչպե՞ս է բարձրացվելու շինությունը:
27.06.2013 \ 00:33
Reads: 2148

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
– Հանգիստ, – ասում է ուսուցիչը, – եկեք խաղանք: Խաղի պայմանը թվում է շատ պարզ: Աղջիկը նստելու է բեմում դրված աթոռին, և վարագույրը բացվելու է: Այսքանը, ուրիշ ոչինչ: Բայց աղջիկն անասելի շփոթված է, ուզում է դուրս փախչել: Ուսուցիչը հանգիստ բռնում է նրա ձեռքից, տանում է դուրս, այնտեղից բեմ: Ահա աթոռը: Աղջկան նստեցնում է աթոռին ու հեռանում, անցնում հանդիսասրահ:
20.06.2013 \ 00:30
Reads: 2031

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեք հոգի էին բեմում, երեքն էլ խուճապահար դուրս նետվեցին, իրար ոտնատակ տալով, մեկը վայր ընկավ, վարագույրը փակեցին, նրան թևերից բռնած դուրս բերեցին: Մարդը գունատ էր ու շնչասպառ, իսկ դահլիճում ծիծաղ էր բարձրացել և ծափահարություն: Կուլիսներում շրջապատել էին բեմից փախած մարդուն:
05.06.2013 \ 00:24
Reads: 2213

ՀԱՐՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. մաս չորրորդ
Արևմտաեվրոպական բեմերի գրեթե բոլոր նշանավոր գործիչներն իրենց մեմուարային և այլ կարգի դատողություններում չեն մոռանում ռուս բեմի մեծ բարենորոգչի անունը, բայց «սիստեմի» նրանց ըմբռնումը մոտավոր ու ընդհանուր է, և բացակայում է քննական վերաբերմունքը:
05.05.2013 \ 00:15
Reads: 1771

ՀԱՐՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. մաս երրորդ
Տեսարանն ավարտվում է, վարագույրը փակվում է, ծափահարություններ, դերասանը դուրս է գալիս ծափերն ընդունելու, երկրորդ անգամ են բեմ հրավիրում, երրորդ անգամ... բժիշկը նրան գտնում է բազմոցին պառկած: Սրտամկանի ինֆարկտ:
14.04.2013 \ 00:08
Reads: 1872

ՀԱՐՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. մաս երկրորդ
Այստեղից են սկսվում Ստանիսլավսկու որոնումները, որ յոթ տարվա ընթացքում հանգեցնում են Գեղարվեստական թատրոնի ստեղծմանը (1898 թ.), դերասանի հոգեկան էությունը բեմական արդյունքի վերածելու փորձերին և ի վերջո «սիստեմին», որ 1905 – 06 թվերին արդեն հասունանում էր բանավոր մակարդակում: Ուշագրավ է, որ 1905-ին, Գեղարվեստական թատրոնի ստուդիայի բացմանը, Ստանիսլավսկին կարդում է զեկուցում Անտուանի տեսական սկզբունքների մասին:
29.03.2013 \ 23:23
Reads: 2294

ՀԱՐՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Ստանիսլավսկու «սիստեմը» երկար ճանապարհ է անցել (1906-36 թթ.) մինչ գրքի վերածվելը և այդ ընթացքում ունեցել է քննադատներ, համակիրներ ու հետևորդներ: Քննադատները ծայրահեղ որակումներ են տվել, համակիրները խոնարհվել են, ինչպես խոնարհվում են լավ չհասկացված բանի առջև, իսկ հետևորդները դիմել են գործնական կիրառման, երբեմն անարդյունք, երբեմն էլ «ստեղծագործաբար»՝ սեփական ճշտումներով ու խմբագրումներով:
23.03.2013 \ 23:14
Reads: 3164
