ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏՎԱԾ, ԲԱՐԻ ԵՂԻՐ, ԱՍԱ ԻՆՁ,
ԱՅԴ ԴՈ՞Ւ ԵՍ ԾՆԵԼ ԻՄ ԱՅԼԻՍԸ, ԹԵ՞ ԱՅԼԻՍՆ Է ԾՆԵԼ ՔԵԶ


Տեր Աստված, ի՜նչ վայր է սա:

Մի՞թե գետի թեք ափից սարի լանջով ձգվող աստիճանների այս աշխարհը իրոք Այլիսում է: Ի՞նչ Այլիս է սա, որտեղ միակ նեղլիկ ճեղքը հանկարծ դառնում է աշխարհի չափ հսկայական: Մի՞թե Այլիսն այսքան հզորացել է, և կամ գուցե ինչ-որ մեկը հավաքել է աշխարհի բոլոր քարակերտ աստիճաններն ու խութերը և կառուցել դրանք Այլիսի նեղլիկ այս ճեղքո՞ւմ:

Ի՜նչ վայր է, Աստված իմ:



Գուցե սա բաբելոնյան աստծո քարե դարպասների պարանո՞ցն է Միջագետքում կամ Ակրոպոլիսը: Հնարավոր է, այս աստիճանները ձգվել են ուղիղ դեպի Պարթենո՞ն: Եվ ինչո՞ւ են այս աստիճաններն այդքան հիշեցնում Դիոնիսոսի թատրոնի քարե նստարանները:

Գուցե Այլիսի վերնամասի այս Վուրագըրդ կոչվող քարե աշխարհը հնարավոր լիներ ներդաշնակությո՞ւն անվանել: Ասելու համար դեռ վաղ է, քանի որ քարե պատվանդանից, որի վրա կանգնած է Սադայ Սադօղլին, դեռևս չի երևում Վուրագըրդում գտնվող եկեղեցու և ոչ մի քար: Բացի այդ, այս հրաշք աշխարհ նրան բերել է հենց ներդաշնակության փնտրտուքը, և եթե արտիստի տեսածը հենց ներդաշնակությունն է, ապա արդյո՞ք նրա հետագա ճանապարհն այլևս անիմաստ չէ: Այն տարածքը, ուր արտիստը ձգտում էր, գոնե հեռվից տեսնելու համար, նա դեռ երկար պետք է մագլցեր քարե աստիճաններն ի վեր, բայց ոտքերը հրաժարվում էին գնալ, ձեռքերն իրեն չէին ենթարկվում, իսկ գլխի ծանրությունը խանգարում էր շարժել մարմինը: Բավական էր, որ արտիստը մեկ աստիճան բարձրանար, և ուժերը նրան լքում էին: Այդ ժամանակ Սադայ Սադօղլին պառկում է սառը աստիճաններին, մի փոքր ուշքի գալիս ու շարունակում շարժվել դեպի կարմիր քարից կերտված վեհապանծ եկեղեցին, որը դեռ չէր երևում: Ամեն անգամ, երբ նա սկսում էր շարժվել, շարժվել սկսում էին նաև խութերը, որոնք վեր էին խոյանում նրա գլխավերևում: Գետի ափից մինչև երկինք ձգվող աստիճաններից կազմված այս քարե աշխարհում տեղի էին ունեում երկրաշարժեր, խութերը սկսում էին ցնցվել ու ճոճվել, և այս ցնցվող ու ճոճվող քարե աշխարհի հետ Սադայ Սադօղլին կրկին իսպառ մոռանում էր, թե որտեղ է գտնվում և ինչ է փնտրում՝ խորասուզվելով Ոչինչ-ի ու Ոչ մի տեղ-ի կատարյալ խավարի մեջ:

Գիտակցությունը կորցնելու պահից հենց այս աշխարհում է մնացել արտիստը:

Երբ այսօր առավոտյան ժամը 11-ի ու 12-ի միջակայքում նա տանից դուրս եկավ և ուղղվեց դեպի Փարապետը, խորհրդավոր մի ուժ պաշարեց Սադայ Սադօղլիի միտքն ու կրկին տարավ նրան դեպի Էջմիածին: Նա երբեք Էջմիածնում չէր եղել: Սակայն վերջին օրերին գրեթե ամեն գիշեր երազում կախ ընկած քարերի ու ժայռերի միջով գնում էր հենց նրա ուղղությամբ, և այդ երազներից յուրաքանչյուրում նա թափառում էր հենց Վուրագըրդ եկեղեցու ճամփեքին՝ անթիվ-անհամար քարե աստիճաններով, որոնց մասին շատ էր կարդացել գրքերում ու տեսել ֆիլմերում:

Էջմիածին մեկնելու, անձամբ կաթողիկոսի արհնությամբ քրիստոնեություն ընդունելու, եկեղեցում որպես քահանա մնալու և մուսուլմանների՝ հայերի նկատմամբ կատարած չարագործությունների համար աղոթելու ցանկությունը Սադայ Սադօղլիի հոգում առաջացավ մի գիշեր՝ սումգայիթյան դեպքերից հետո: Հետագայում Սադայ Սադօղլին այդպես էլ չկարողացավ հասկանալ՝ ցանկությունն առաջացել էր երազո՞ւմ, թե՞ իրականում: Սակայն առավոտյան նա արթնացավ շատ ուրախ, լվացվեց, ախորժակով նախաճաշեց, և չկարողանալով զսպել իրեն՝ կնոջ հետ կիսվեց իր այդ նոր ֆանտաստիկ գաղափարով: Ազադա հանումը, որ առանց այդ էլ վերջին օրերին լուրջ ահանգստացած էր ամուսնու հոգեկան վիճակով, այդ օրն աշխատանքի վայրում տեղը չէր գտնում, իսկ երեկոյան զանգահարեց Մարդակյան և լացակումած ամեն բան պատմեց հորը:
 
Բժիշկ Աբասալիևը, ով վերջնականապես հրաժեշտ էր տվել բժշկությանն ու ուսանողական տարիներից իրեն նվիրել էր Այլիսի պատմության վերաբերող փաստերի հավաքմանը, առանց հատուկ ջանքերի ախտորոշեց՝ «մանիակալ-դեպրեսիվ համախտանիշ», նույն պահին, սակայն, կարծես ամաչելով իր խոսքերից, փորձեց կատակի տալ.
-Նա, ի՞նչ է, գնում է կաթողիկոսին թլպատելո՞ւ: Թող գնա, մի կանգնեցրու, լավագույն դեպքում նա կհասնի մինչև Վուրագըրդ:
Իսկ հետո, թեման փոխելով, պատանեկան խանդավառությամբ սկսեց պատմել իր նոր հետաքրքրության մասին:
-Ազյա, ես երեկ գրքերից մեկում գտա այն հայ առևտրականի օրագիրը: Այդ Զաքարիան այնքան էլ գրագետ մարդ չի եղել, բայց եղել է լավ առևտրական, իսկ օրագրում նշումներ է արել, որ իրենից հետո էլ առևտրականներն իմանան առևտրի հիմնական սկղզբունքները: Ազյա, որքա՜ն շատ է նա սիրել Այլիսը: Ես զարմանում եմ` հայերի ինչի՞ն էր պետք այդ դրախտային անկյունը կառուցել բորենիներով ու օձերով լեցուն լեռների մեջ, որտեղ քարերը բյուրավոր անգամ ավելի շատ են, քան հողն ու ջուրը: Մի՞թե այլ տարածքներ չկային: Ես չգիտեմ, թե ինչու է Էջմիածինն այդքան հռչակված: Մի քանի անգամ եղել եմ այնտեղ ու հիմա ծերության օրոք սկսել եմ հասկանալ, որ Աստծո իրական տունը հենց Այլիսն է: Այդ Էջմիածինն Այլիսի համեմատ ուղղակի փսլնքոտ մի երեխա է: Դու Սադային փոխանցիր, որ Էջմիածնի կաթողիկոսն իրեն որպես առաջնորդ չի համապատասխանում: Թող գա այստեղ՝ Աստծո գործերին առավել ծանոթ ուսուցչի մոտ, - կատակով ավելացրեց Աբասալիևը:
-Բավակա՛ն է, հայրի՛կ, դու ամեն բան կատակի ես վերածում,-ասաց Ազադա հանումը՝ քիչ բորբոքված ձայնով: -Նա շատ է մտահոգված Բաքվի յուրաքանչյուր հայի ճակատագրով, կարծես պարտավորված է պաշտպանել նրանց ցանկացած ոտնձգությունից: Ցանկացած հայ նրա համար իր անձից էլ ավելի արժեքավոր է դարձել, կարծես նրանք երկնային հրեշտակներ լինեն, իսկ մենք՝ արյունարբու դահիճներ: Նա ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ թուրքերի կատարած ջարդերն Այլիսում, որոնք նա ինքը չի էլ տեսել: Այդ դո՛ւ ես նրան այդպիսին դարձրել, հայրի՛կ:

-Չէ, աղջիկս, ես այս ամենի հետ գրեթե ոչ մի կապ չունեմ: Նա ի ծնե արդար է, բարեխիղճ ու նրբազգաց: Եվ հարցն ամենևին էլ այն չէ, թե ինչպիսին են այժմյան հայերը, այլ այն, թե ինչպիսին ենք մենք: Սադային չեն հետաքրքրում այն ժամանակվա կամ այժմյան հայերը: Նա մտածում է միայն մեր ընդհանուր ազգի մասին: Դու լավ գիտես, թե ինչ անկեղծությամբ է նա սիրում իր ժողովրդին, դրանով էլ տարբերվում է այն բազմազան աղմկարարներից, որոնք սնկի պես աճել ու բազմացել են երկրով մեկ: -Բժիշկը տևական դադարից հետո խոսեց դստերն ավելի ծանոթ ջերմ ու նուրբ ձայնով: -Աղջիկս, չէ՞ որ դու կարդացել ես «Լեյլին և Մեջնունը»: Հիշիր, թե ինչպես է այնտեղ վարվում Մեջլունը, երբ նրա ցեղի զորքերը Լեյլիի հոր ցեղի դեմ վերջին հարձակման են գնում: Այդ պատերազմը պատիժ էր Լեյլիի դաժան հոր համար, ով չէր ցանկանում իր աղջկան ամուսնացած տեսնել այլ ցեղի ներկայացուցչի հետ, սակայն Մեջնունը, սիրուց կուրացած, խղճալով սիրելիի հորը՝ ամենապատասխանատու պահին սկսում է աջակցել հակառակորդին: Իրական սերը հենց դա է որ կա: Իրական սերը սահմաններ չի ճանաչում: Այդպես կարելի է սիրել և կնոջը, և հայրենիքը: Սերը մաքուր հայելի է, որն արտացոլում է միայն բարությունն ու գթասրտությունը: Այն տրված է ի վերուստ: Ահա թե ինչով է հիվանդ մեր Մեջնունը: Լավ է, որ այդ հիվանդության դեմ դեղամիջոցը դեռ հայտնաբերված չէ, -եզրակացրեց բժիշկ Աբասալիևը՝ լացակումած ձայնով խոստովանելով իր անզորությունը ստեղծված իրավիճակում:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի, Արուսյակ Հոխիկյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:


ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2047 reads | 22.03.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com