ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)

ՍԿԻԶԲԸ՝



-Բարով ես եկել, բեյ: Անսահման ուրախ եմ քեզ տեսնելուս համար,-
ասում է Գլխավոր բեյը արտիստին:
Այդպես (արտիստի երազանքներում) սիրալիր և բարեհամբույր կերպով է դիմավորում Գլխավոր Բեյը իր վաղեմի բարեկամին չայխանայում:
-Ինչպե՞ս են գործերդ, հարազատս: Ի՞նչ նորություններ կան թատրոնում: Ու՞մ պիեսն եք պատրաստում: Երեկ երեկոյան տղաներին հարցնում էի քո մասին: Ասում էի, այս ու՞ր է, չի երևում: Հետաքրքրվեք, որտե՞ղ է մեր բեմի վարպետը: Կարող է որևէ բանի կարի՞ք ունի:

Լսելով ‹‹կարիք›› բառը, արտիստն անմիջապես ասաց, որ ատրճանակի կարիք ունի: Նա պատրաստվում էր պատմել Բեյին հարևան բնակարանում ողջ թափով գործող բարդակի մասին ևս, սակայն Բեյը մեծ մարդկանց հատուկ նույնքան մեծ նրբանկատությամբ, հասկացավ, թե ինչն է իր հին բարեկամին բերել Ժողովրդական ճակատի շտաբ, և մեծահոգաբար նրան ազատեց ավելորդ ճիգերից:

-Դա փոքր հարց է, բեյ:- Այստեղ Գլխավոր բեյը շոյում է մորուքը, հետո բարձր և ոգեշնչված արտասանում: - Մեր պարտքն է պահպանել ժողովրդին պետք մարդկանց:-Հետո նա բարձրացնում է հեռախոսափողը և ինչ-որ մեկին հրամայում:-Արտիստի համար բերեք նոր ատրճանակ: Նա իմ բարեկամն է: Մեր ականավոր արտիստը: Այո, ծանր ժամանակներ են, վտանգավոր: Մենք հնարավորինս պետք է պահպանենք մեր լավագույն մարդկանց:

Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի

Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
2222 reads | 26.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com