ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ»
12.04.2013 \ 12:04 Reads: 8320
Իր հայրենի Օրդուբադով անցնող այդ գնացքով նա ամեն օր ճանապարհորդում էր՝ նոր զառանցագին երազանքներ փայփայելով Էջմիածնի մասնի, որտեղ ցանկանում էր քրիստոնեություն ընդունել:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ (մաս 3-րդ)
05.04.2013 \ 01:28 Reads: 2597
Հիշո՞ւմ ես Մարագայից այն իրանցուն: Հիշո՞ւմ ես, հայերի ջարդից դեռ շատ առաջ իր վերջին այցելության ժամանակ այդ առևտրականը, որ այստեղ էր գալիս զանազար քաղցրավենիքներ վաճառելու՝ խուրմա, մաստակ, դարչին.. Նա ասաց. «Հեռացեք այստեղից, քանի դեռ ուշ չէ. մարդ հանգիստ չի կարող ապրել մի վայրում, որտեղ այսքան գերեզման կա»:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ (մաս 2-րդ)
28.03.2013 \ 01:28 Reads: 2799
Բժիշկ Աբասալիևը պատմում է, որ ժամանակին Այլիսում եղել են 12-ից ավելի եկեղեցիներ: Սադայ Սադօղլիին հայտնի էր դրանցից ութի գտնվելու վայրը: Մնացած չորսի փլատակների գտնվելու վայրը հայտնի չէր անգամ Աբասալիևին: Չնայած հայտնի ութ եկեղեցիներն էլ այդպիսին անվանելը շատ դժվար էր, քանի որ դրանցից մնացել էին միայն խղճուկ ավերակներ: Եկեղեցիներից ամենահինը այլիսցիներն անվանել են «Իստազին»: Հիմա էլ գրեթե ոչ մեկի չես կարող համոզել, որ իրականում դա ոչ թե «Իստազին»-ն է, այլ Աստվածատունը՝ Աստծո տունը, իսկ այդ ավերակը, որոնցից կանգուն են միայն երկու պատն ու երկու նկուղը, ժամանակին հայերի համար եղել է նրանց մեքքան ու մեդինան:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ
22.03.2013 \ 01:29 Reads: 2725
Այդ պատերազմը պատիժ էր Լեյլիի դաժան հոր համար, ով չէր ցանկանում իր աղջկան ամուսնացած տեսնել այլ ցեղի ներկայացուցչի հետ, սակայն Մեջնունը, սիրուց կուրացած, խղճալով սիրելիի հորը՝ ամենապատասխանատու պահին սկսում է աջակցել հակառակորդին: Իրական սերը հենց դա է որ կա: Իրական սերը սահմաններ չի ճանաչում: Այդպես կարելի է սիրել և կնոջը, և հայրենիքը: Սերը մաքուր հայելի է, որն արտացոլում է միայն բարությունն ու գթասրտությունը:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս տասներորդ)
18.03.2013 \ 01:29 Reads: 4091
Վերջին օրերին այդ մարդիկ իրենց բառապաշարը լրացրել էին ևս երեք բառակապակցությամբ.
Դու հայ ե'ս, դու պետք է մեռնե'ս
Ահա և վե'րջ
-Ահա և վե'րջ: Ահա և վե'րջ: -Ինքն իրեն քրթմնջաց բժիշկ Ֆարզանին ու հեռացավ պատուհանի մոտից: Հիվանդի դեղնավուն դեմքին նա նկատեց գլորվող արցունքի պարզ հետքը:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս իններորդ)
13.03.2013 \ 01:30 Reads: 2493
Սադայի ասածը Ֆարզանին ժամանակին լսել էր սեփական կնոջից. «Ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է, ի՞նչ է»: Այն ժամանակ այդ խոսքերը տակնուվրա էին արել նրան, որի պատճառով էլ հրաշալի ընտանիքը քանդվել էր Մոսկվայում: Հենց վիրավորական և հոգին խորապես խոցող խոսքերն էին իր ներկա անուրախ և, ըստ էության, օտար քաղաքում իր ներկա ամուրի կյանքի պատճառը:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս ութերորդ)
05.03.2013 \ 01:30 Reads: 3743
-Չեք սխալվում: Նրանք նախիջևանցիներ են,-հաստատեց Նուվարիշը, խմեց օղին, վերցրեց մի կտոր երշիկ և համարյա առանց ծամելու կուլ տվեց:-Համագյուղացիներ են Այլիսից: Գժի պես սիրում են իրենց գյուղը: Երբ և որտեղ նստեն, անպայման Այլիսից պետք է խոսեն: Ասում են՝ ժամանակին շատ հայ է եղել այնտեղ: Եվ նրանք` այսինքն այդ հայերը, ստացվում է, շատ հաշտ են ապրել մեր մուսուլմանների հետ: Դոկտոր Աբասալիևը շատ է գովում այնտեղի հայերին: Ասում է, այդպիսի քաղաքավարի, ազնիվ և աշխատասեր մարդիկ աշխարհիս երեսին չկան: Շատ հաճախ եմ լսել փեսայի և աներոջ խոսակցությունը: Այնքան են գովում, այդ Այլիսը, որ ուզում ես վեր կենալ գնալ այնտեղ և այնտեղ էլ մեռնել:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս յոթերորդ)
01.03.2013 \ 01:30 Reads: 3673
Նստարանին Նուվարիշ Կարաբախլին կծիկ գալով քնեց ու տեսավ կյանքի երևի ամենասարսափելի երազը: Գորշավուն, տարօրինակ մի տեղ էր ընկել: Խոնավությունը թափանցում էր ոսկորների մեջ: Շուրջբոլորը ամայություն էր. ոչ տուն, ոչ ծառ, ոչ ոք և ոչինչ, բացի արյան սև լճակից: Հանկարծ Գրետա Սարկիսովնան հայտնվեց` կրիայի ձվից նոր պրծած ձագի տեսքով, որը դուրս սողաց իր սեփական արյան լճակից և ուղղվեց դեպի ջուրը:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս վեցերորդ)
27.02.2013 \ 01:31 Reads: 3654
Ա՜…ա՜, արտիստ, սպասի ախպերս,-ասաց նա:- Համա թե խմել ես, էդ որտե՞ղ ես էդպես կոնծել:- Նա աչքով արեց թիկնապահներին:- Ես էլ եմ խմած: Մենակ թե տեսնու՞մ ես քեզ պես կանգնած տեղս չեմ ճոճվում:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)
26.02.2013 \ 01:31 Reads: 2971
Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր…
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)
21.02.2013 \ 01:32 Reads: 3760
Հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
20.02.2013 \ 01:32 Reads: 3833
Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր տասնհինգ-քսան տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը` տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երկրորդ)
17.02.2013 \ 01:33 Reads: 4248
Ընդամենը մի տաս-տասնհինգ օր առաջ Ֆարզանին հենց այստեղ, այս վիրահատարանում, 14-15 տարեկան մի հայ աղջկա ենթակեց շատ բարդ վիրահատության, որին Աստված գիտե, թե ինչպես էին հիվանդանոց հասցրել: Մետրոյում, ուր միշտ լիքը մարդ կա, մի քանի կին-ադրբեջանուհի հարձակվել էին աղջկա վրա և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հաշվեհարդար տեսել նրա հետ: Իսկ դրանից մի քանի օր առաջ ինչ-որ պոետ-դեգեներատ ներխուժել էր հիվանդանոց և ծեծելով կաբինետից դուրս էր քշել քառասուն տարի սրտաբանական բաժանմունքում աշխատած բժշկին: Դրանից հետո հիվանդանոցում ոչ մի հայ չմնաց` ոչ բժիշկ, ոչ էլ օժանդակ ծառայող: Ոմանք թաքնվեցին տներում, ոմանք էլ հեռացան Բաքվից:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
14.02.2013 \ 01:33 Reads: 6446
Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com