ԻՆՉՈ՞Ւ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԽԱԲԵԼ ԿՆՈՋԸ
Սկաների միջոցով արված հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ ուղեղի երկու կիսագնդերում (corpus callopus) գոյություն ունեն 14-16 առանցքային կետեր, որոնք ակտիվ կերպով աշխատում են հաղորդակցության ընթացքում:

Այդ կետերը վերծանում են խոսքը, ժեստը, դիմախաղը, միկրոարտահայտությունները: Շնորհիվ այդ` ոչ վերբալ հաղորդակցության ընձեռած հնարավորությունների, կինը կարդում է զուգընկերոջ մտքերը, նրա մտածածը և անելիքը: Իսկ ամենագլխավորը՝ (մենք Diplomat.am-ի հարգելի այցելուների ուշադրությունը հատուկ ենք հրավիրում դրա վրա) կինը հեշտությամբ հայտնաբերում է ամուսնու սուտը:

Գործնականում կնոջը հնարավոր չէ խաբել: Կինը հեշտությամբ բռնում է ամուսնու սուտը, քանի որ, կրկնում ենք, կարդում է նրա դեմքը:

Շատ քիչ տղամարդ կարող է խաբել կնոջը: Այնպես որ, պետք չէ պատրանք ունենալ, թե կողակիցը տեղյակ չէ կատարվածից: Եթե կինը չի խոսում ամուսնու ստի մասին, ամենևին էլ չի նշանակում, որ նա անտեղյակ է դավաճանությունից: Պարզապես կինը չի ուզում ամուսնուն «քշել անկյուն»` ընտանիքը պահպանելու և «մոլորյալին» հետ բերելու հույսով: Փորձված լովելասները գիտեն, որ խաբել կնոջը երես առ երես անհնար է: Լավագույն դեպքում հնարավոր է դա անել տարածության վրա` հեռախոսով, հաղորդագրությամբ, գրավոր խոսքով և այլն:

Ուրեմն, կանայք տիրապետում են «ռենտգեն» հատկության ուղեղի վերը նշված նշված կետերի շնորհիվ, որոնցից խեղճ տղամարդն ունի ընդամենը 4, առավելագույնը 7 հատ:

Սա տղամարդու մեղքը չէ: Նրա «թերզարգացածության» և կնոջ գերգիտակացականության հիմքերը դրված են մարդու պատմական և մարդաբանական զարգացման դինամիկայում:

Երբ նախամարդը գնում էր որսի կամ կեր հայթայթելու, կինը մնում էր քարանձավում` պահպանելով իր և երեխաների անվտանգությունը: Այդ անելու համար նա պետք է վայրկենապես հասկանար, թե ով ով է, ինչ է ուզում և ինչ է կատարվում շուրջը: Կանայք լավ են տարբերում ոչ միայն տղամարկանց, այլև  կենդանիների վարքագիծը: Տանտիրուհին զգում է, օրինակ, շան մոտալուտ մահը:

Այժմ կնոջ ամենահետաքրքրիր առանձնահակության մասին: Հայտնի է, որ մարդու հազարների հասնող դիմախաղը, որ կատարվում է միկրոարտահայտությունների միջոցով, խիստ դժվար է, եթե ոչ անհնար, կարդալ սովորական աչքով: Այդ նպատակով մասնագետները դիմում են տեխնիկայի օգնության. նկարահանում են տվյալ անձի դիմախաղը և դանդաղեցնելով կադրերը` կարդում մտքերը: Այս պրակտիկան կիրառվում է հատկապես հանցագործության մեջ կասկածվողների նկատմամբ, գաղտնի նկարահանումներ են արվում մարդկանց շանտաժելու համար և այլն:

Արդ, կան ուժեղ դիտողականությամբ և սուր բնազդով օժտված կանայք, որոնք, հատկապես նպատակային պատրաստությունից հետո, կարողանում են հեշտությամբ կարդալ մարդու դեմքը: Այդպիսի կանայք շատ փնտրված են հատուկ ծառայություններում և բանակցային պրոցեսներում:

Սակայն սրանով չի ավարտվում կնոջ ուղեղի առավելությունները տղամարդու ուղեղի նկատմամբ: Մարդկային ուղեղն ունի մի կետ, որը պատասխանատու է հիշողության կուտակման և լեզվի համար: Այն կոչվում է հիպպոկամպուս:

Այդ հիպպոկամպուսը շատ ավելի է զարգացած կանանց, քան տղամարդկանց ուղեղում: Այդ իսկ պատճառով կանայք երբեք չեն մոռանում իրենց ասված սուտը և ստողներին, ինչպես կատվազգիները: Եթե տղա երեխան քաշում է կատվի պոչը, իսկ անասնաբույժը սրսկում է նրան, ապա արական ցեղը դառնում է կատվի երդվյալ թշնամին: Նկատած կլինեք, որ կատուն հաճախ է գլխապատառ փախչում տղամարդկանցից:

Հետաքրքիր մի հանգամանք ևս: Վագրերը, յագուարները, հովազները և հատկապես առյուծները շատ ավելի հաճախ են հարձակվում տղամարդկանց, քան կանանց վրա, 12:1 հարաբերությամբ:

Ամերիկացի անվանի գիտնական Վեկսլերը` հետազոտելով ամենապրիմիտիվ կուլտուրայի ներկայացուցիչների, ինչպես նաև անենազարգացած ժողովուրդների ներկայացուցիչների ինտելեկտուալ մակարդակը` IQ, եկել է այն եզրակացության, որ կանայք իրենց ինտելեկտով միջին հաշվով 3%-ով գերազանցում են տղամարդկանց, չնայած նրանց ուղեղը տղամարդկանց ուղեղից փոքր է:

Ավելին, տղամարդկանց ուղեղի ձախ և աջ կիսագնդերը իրար կապող թելը 10%-ով բարակ է, քան կանանց մոտ, և 30%-ով թույլ է կապված, քան կանանց ուղեղի կիսագնդերը:

Կնոջ ուղեղի միջին քաշը տղամարդու ուղեղի քաշից 200 գրամ թեթև է: Սակայն մարմնի մասսայի համեմատությամբ, միջին կնոջ ուղեղը տղամարդու ուղեղից մեծ է: Եվ փոխգործակցությունը երկու կիսագնդերի միջև շատ ավելի ակտիվ է:

Կանանց ուղեղը գործում է այսպես կոչված բազմուղու սկզբունքով (multitracking), մինչդեռ տղամարդկանց մտածելակերպը միուղի է (monotracking):

Կանայք ի վիճակի են միաժամանակ անել մի քանի` իրարից անկախ գործողություն: Կինը կարող է խոսել հեռախոսով, կարդալ և նայել հեռուստացույց: Նա կարող է վարել մեքենա, ուղղել սանրվածքը, շպարվել, լսել ռադիո և խոսել բջջային հեռախոսով:

Տղամարդն ի վիճակի չէ նման մանիպուլյացիաների: Տղամարդիկ, որոնք մեքենա վարելիս խոսում են բջջային հեռախոսով կամ ծխում են, երկու անգամ ավելի շատ են վթարի ենթարկվում, քան կանայք: Բացառություն են կազմում այն տղամարդիկ, որոնք միաժամանակ կարողանում են կատարել տարբեր գործողություններ: (Նապոլեոնի այդպիսի կարողությունը դեռ պետք է ապացուցել):

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բանակցությունների ժամանակ հարկ է ունենալ տարբերակված մոտեցում: Երբեք խորհուրդ չի տրվում տղամարդու հետ միաժամանակ քննարկել մի քանի հարց, ծրագիր կամ պայմանագիր: Քննարկեք մի հարց և երբ հասնեք լրիվ համաձայնության, նոր միայն անցեք հաջորդ հարցին: Տղամարդն ի վիճակի չէ ընդգրկել մի քանի տարբեր խնդիրներ` միաժամանակ:

Եվ վերջինը: Ինչպես ցույց է տալիս կնոջ ուղեղի հետազոտությունը՝ սկաները, նրա այդ օրգանը երբեք չի հանգստանում: Այդ է հավանաբար պատճառը, որ պետական գործիչների և պատասխանատու անձանց օգնականների 95% կանայք են:
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+)
1570 reads | 23.04.2013
|
avatar

avatar
1
Hamacayn chem. Gitem, vor hay txamardik knamecar en, isk hay kanayq mec-mec xoselu hakum unen, bayc estex txamardun lriv zroyacriq. Hnaravor e, vor knoj uxex@ mi qich urish dzev e "ashxatum", qan txamardun@, jisht e, vor kin@ shat lav karoxanum e stel, bayc enpes chi, vor txamard@ lriv anognakan vijakum e knoj arjev. Vstah karox em asel vorpes txamard ev shat txamardik khamacaynen inc het, vor amen inch nayev hakarakn e hnaravor.

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com