ԵՐԲ ՊԱՐԶ «ԱՅՈ»-Ն ԼԱՐՎԱԾ ՈՐՈԳԱՅԹ Է
Կնոջ և տղամարդու «այո»-ի և «ոչ»-ի մեջ որոշակի տարբերություն կա:

Եթե շատ տղամարդկանց «այո»-ն այո է, իսկ «ոչ»-ը` ոչ, կանանց մոտ մի փոքր այլ է: Նրանք այդ հարցում ավելի մոտ են արևելյան ժողովուրդներին, որոնք հաճախ խուսափում են «ոչ» բառն արտաբերելուց:

Եթե տղամարդու «կարող է պատահել», «թերևս», «մի գուցե», «տեսնենք» արտահայտությունները կրում են անորոշության, նաև որոշ բացասական նրբերանգ, ապա կնոջ նույն խոսքերի արանքում կա կիսատոնների մի ամբողջ սպեկտոր:

Կնոջը դժվար է հասկանալ, երբ նա ասում է «համարյա այո», «համարյա ոչ», «ավելի շուտ այո, քան ոչ», «ոչ այո, ոչ էլ ոչ»: Կնոջ «ոչ»-ը կրում է ընտրողական, ստուգողական և գնահատող բնույթ:

Կնոջ «կարող է պատահել»-ը նշանակում է բազմանշանալից և խոստումնալից «այո», և եթե տղամարդը չի հասկանում և դադարում է նրան սիրահետել, ապա կնոջ համար նա կորած մարդ է:

Կինը դիտավորյալ տալիս է հարցեր, որոնց պատասխանը միայն կարող է լինել «ոչ»: Այդպիսով կինը բացառում է այն արգելքները, որոնք խանգարում են իր և տվյալ անձնավորության մոտիկությանը: Մի քանի նման «սադրիչ» հարցերից հետո նա տալիս է առաջին հայացքից անմեղ, բայց առանցքային և որոշիչ հարցը, որին տղամարդը, թեթևացած շունչ քաշելով, պատասխանում է «այո»: Վերջ: Կինը հասել է իր նպատակին: Այս «այո»-ն ազդարարում է, որ տղամարդը հայտնվել է նրա ցանցում:
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+)
1243 reads | 18.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com