ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Կնոջ և տղամարդու տարբերություններն ունեն իրենց սկզբնապատճառները: Նախ` բոլորովին նման չեն նրանց ֆիզիոլոգիական հատկանիշները: Տղամարդը փոփոխականության կրողն է, կինը` ժառանգականության և սերնդի շարունակականության: Այդ իսկ պատճառով կինը բծախնդիր և շրջահայաց է իր սեքսուալ հարաբերություններում:

Հոնոլուլուի համալսարանում անցկացրել են այսպիսի մի փորձարկում: Իրար անծանոթ ուսանող-ուսանողուհիների հրավիրել են առանձնացած մի տեղ: Չնայած իրենց ազատամտությանը և ֆեմինիզմի գաղափարներին նվիրվածությանը, հրավերն ընդունել են աղջիկների ընդամենը 6%-ը: Տղաների գրեթե 100%-ը արձագանքել է հրավերին:

Հետո միանգամից, առանց որևէ նախաբանի, հնչում է առաջարկ` զբաղվել սեքսով: Տղաների 85%-ը ուրախությամբ համաձայնվում է, իսկ աղջիկներից` ոչ ոք:

Փորձագետները համոզված են, որ աղջիկների կատեգորիկ հրաժարականը ամենևին էլ պայմանավորված չէ նրանց ամաչկոտությամբ կամ համեստությամբ:

Բանը նրանում է, որ աղջիկների ուղեղում ենթագիտակցական մակարդակով հանդես է գալիս մայր Բնության կանխադրույթը` (պոստուլատ), այն է` սերնդի շարունակությունը պետք է լինի որակյալ: Քանի որ կինը կարող է ծնել տարին մեկ անգամ, պետք է բծախնդիր լինի զուգընկերոջ ընտրության գործում: Իսկ տղամարդն ի վիճակի է տարվա ընթացքում բեղմնավորել շատ կանանց: Նրա սեքսի շարժառիթը ոչ թե որակն է, այլ քանակը:

Կնոջ մայրական բնազդն` ինտուիցիան, ավելի ուժեղ է, ավելի զարգացած` քան տղամարդու հայրական բնազդը: Մայրերը հավասարապես են սիրում և լավ, և վատ երեխաներին: Հայրերն ավելի շատ սիրում են լավին:

Չինական փիլիսոփայության մեջ խիստ սահմանազատվում են կանանց և տղամարդկանց սեքսուալ մտածելակերպը, կյանքի, ընտանիքի սկզբնավորման գաղափարը, որոնք կոչվում են ‹‹յան›› տղամարդկային և ‹‹ի›› կանացի:

Իսկ անգլիացի գիտնականները կարծում են, որ կանայք և տղամարդիկ տարբերվում են անգամ իրենց քիմիական բաղադրությամբ: Օրինակ` մարդու մազերի մեջ բացի մարգանեցից, պղնձից, յոդից, սնդիկից և քլորից կա նաև ոսկի: Պարզվում է, որ կնոջ մազերի մեջ ոսկին 5-6 անգամ շատ է: Այնպես որ, նրանց հանգիստ կարող ենք անվանել ոսկեհեր:

Բացի այդ, կնոջ սեփականատիրական հատկանիշներն ավելի ցայտուն են արտահայտվում, քան տղամարդկանց: Կնոջ աշխարհն իր ընտանիքն է: Նրա կարծիքով, ընտանիքը առաջին հերթին հենց ինքն է: Նա է զբաղվում տնտեսությամբ, երեխաներով, հոգ տանում ամուսնուն: Այդ պատճառով, երբ կինը խոսում է ընտանիքի մասին, չի ասում «մեզ մոտ», այլ ասում է «ինձ մոտ»:
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+)
1306 reads | 28.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com