ԿԱՆԱՑԻ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԱՄՈՒՍՆՈՒ ԴԵՄ
Դրանք կարող են լինել վերբալ կամ ոչ վերբալ միջոցներով կամ խառը (պառավերբալ):

«Մեռնող կարապի պար»: Ամենատարածված հանդիմանանքի ձևը: Ներառում է հետևյալ տեսարանը: Քար լռություն, որը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է ցածր, ասես հոգևարքի վերջին պահին արտաբերվող, նվաղած հնչյուններով: Դեմքին դրոշմված է մահացու վիրավորվածություն: Շարժումները` դանդաղ, երկչոտ, մարող:

Նպատակը դիմացինի մոտ մեղավորության բարդույթ առաջացնելն է: «Բայց ի՞նչ եմ արել»: Եթե ամուսինը տալիս է սակրամենտալ այս հարցը, կինը ներքուստ հրճվում է: Կնշանակի ջանքերը մոտ են արդյունքին:

Բայց եթե չի հնչում ամուսնու նոր մեղայականը, և զղջանքը չի խորանում, կնոջ գործողություններն ընդունում են ավելի մարտական և սպառնալից բնույթ:

‹‹Սառը պատերազմ››. Էմբարգո է դրվում ամեն ինչի վրա: Սառը պատերազմի խորհրդանիշը ‹‹մարմարե արձանն է››: Սա նույն ‹‹մեռնող կարապն է››, միայն քարացած պոզայում: Ոչ մի շարժում, ոչ մի հնչյուն: Հայացքը սառած է մի կետի վրա:

Հանկարծ սկսում է ‹‹Սուսերով պարը››: Կտրուկ շարժումներ, պոռթկուն ժեստեր: Կինն ասես չի էլ նկատում ամուսնուն: Սկզբում տեսարանը համր է, հետո պայթում է շանթը` շշմած ամուսնու գլխին: Սա իսկական պատերազմ է:

Հանդիմանության հեղեղ: Տեղում է խոսքերի և գանգատների տարափ: Դրանք կարող են սկսվել մենախոսության և լացի տարբեր նրբերանգներով, հետո փոխակերպվել ահեղ հնչյունների ու մարտական կոչեր հիշեցնող կռինչի ու սպառնալիքների:

«Ինձ տեղն է…», «Ախր, ինձ ասում էին, չէ՜», «Մամաս ինչքա՜ն էր զգուշացնում…», «Էս ում հետ եմ կյանքս կապել…», «Ի՜նչ տղաներ էին հետևիցս վազում»: «Վերջ, գնում եմ մորս տուն»:
ԿԻՆ+ՏՂԱՄԱՐԴ (18+)
1173 reads | 15.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com