ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան


ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԸ

Բոլշևիկյան ղեկավարության պահպանողական թևը դատապարտեց ֆեմինիստական շարժումը, և այն շուտով դուրս մղվեց խորհրդային իրականությունից, ինչպես ՆԷՊ-ը (Նոր տնտեսական քաղաքականություն), որոնք հանդես էին գալիս միասնաբար և փոխլրացնում իրար: Ինչպես լինում է նման դեպքերում, սկսվեց միանգամայն հակառակ գործընթաց: 1920-30-ական թվականներին հաստատվեց կեղծ բարեպաշտական գաղափարախոսություն` հայտնի նշանաբանով` ‹‹Մեր երկրում սեքս գոյություն չունի››: Եվ սեքսը պարզապես անցավ ընդհատակ:

Թե ինչի բերեց այդ քաղաքանությունը, հայտնի է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և՛ Ռուսաստանում, և՛ հանրապետություններում կանանց հավասարության և ազատության հարցն ի հայտ եկավ բարոյականության և մարդկային հարաբերությունների աղավաղման ու ոտնահարման արտահայտչաձևերով` ընտանիքների քայքայում, մարմնավաճառություն, տրաֆիկինգ և այլն:

Այնպես որ, ֆեմինիստական շարժման և գենդերային քաղաքականության դժվարությունները, որոնց հանդիպում ենք այսօր, սկիզբ են առնում 100 տարի առաջվա քաղաքականությունից և սխալներից:


ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ

Խորհրդային Միության արտաքին հետախուզության առաջին ղեկավարը Հակոբ (Յակոբ) Քրիստափորի Դավթյանն էր: (Հեղափոխական ծածկանունը` Դավիդով): Ծնվել է Ագուլիսում, ավարտել է Թիֆլիսի 1-ին գիմնազիան, սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում: Հեղափոխական գործունեությանը մասնակցելու համար ձերբակալվել է: Հետո մեկնել է Բելգիա` ուսանելու պոլիտեխնիկական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել է Ինեսա Արմանդի հետ:

Բելգիայում Դավթյանին ձերբակալում են երկիր ներխուժած գերմանացիները: Ազատվում է Ինեսայի ջանքերով և Բելգիայում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ադոլֆ Իոֆֆեի միջնորդությամբ:

1919 թվականին Արմանդին Ռուսաստանի Կարմիր խաչը գործուղում է Փարիզ` ռուս գերի զինվորներին ու հատուկ կորպուսը հայրենիք վերադարձնելու համար: Դավթյանն ուղեկցում է Ինեսային:

Նրանց բարեկամությունը շարունակվում է: Արմանդի երաշխավորությամբ Դավթյանը գործուղվում է Էստոնիա` որպես Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ: Վերադառնալուց հետո նշանակվում է արտգործնախարարության Մերձբալթյան երկրների և Լեհաստանի բաժնի վարիչ:

Հետո գալիս է Հակոբ Դավթյանի աստեղային ժամը: 1920 թվականի ապրիլի 20-ին Ֆելիքս Ձերժինսկին ստորագրում է հայտնի N 169 հրամանագիրը, որի 4-րդ կետով Հակոբ Դավթյանը նշանակվում է Ռուսաստանի նորաստեղծ արտաքին հետախուզության պետ: Այդ հրամանագրի հետևից երևում Է Ինեսայի սիրունիկ դեմքը: Վստահաբար կարելի է ասել, որ առանց Լենինի ցուցումի ‹‹երկաթյա›› Ֆելիքսը 32-ամյա երիտասարդին այդ գերկարևոր պաշտոնին երբեք չէր նշանակի:

Դառնալով ահռելի պետության N 1 լրտեսը` Դավթյանը շարունակել է դիվանագիտական աշխատանքը: Նա եղել է դեսպան-հետախուզության ռեզիդենտ Չինաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Հունաստանում Լիտվայում և Լեհաստանում:

Դավթյանը հաջողությամբ համատեղել է դիվանագիտական և հետախուզական աշխատանքը. ստեղծել է գործակալական լայն ցանց արտասահմանում, հավաքագրել է լրտեսներ: Անվիճելի է աշխարհի հզորագույն հետախուզություններից մեկի ստեղծման գործում Դավթյանի ավանդը:

Կցկտուր տվյալներ կան նրա մասին: Տիրապետել է մի շարք լեզուների: Դավթյանը շահեկանորեն տարբերվել է խորհրդային շատ ղեկավարներից: Եղել է գեղեցիկ, բարձրահասակ, թուխ, աչքի է ընկել արիստոկրատական կեցվածքով:

1937 թվականի աշնանը Դավթյանին Լեհաստանից հետ են կանչել և ձերբակալել: Մեղադրել են լեհական հետախուզության հետ համագործակցելու և խորհրդային դեսպանությունում աջտրոցկիստական կազմակերպություն ստեղծելու մեջ` ենթարկելով անասելի տանջանքների:

Ներքին գործերի ժողկոմ Եժովը Ստալինին ուղարկել է հետևյալ գրությունը. ‹‹Դավթյանը տվեց լրացուցիչ ցուցմունք առ այն, որ 1937 թվականին Փարիզում Անդրկովկասյան Ֆեդերացիայի ներկայացուցիչ Սիմոն Փիրումովը իրեն ծանոթացրել է խոշոր նավթարդյունաբերող անգլիահպատակ Գալուստ Գյուլբենկյանի հետ, և իրենք եկել են համաձայնության` անգլիացիների ղեկավարությամբ համատեղ աշխատանք իրագործել` Հայաստանը ԽՍՀՄ-ից անջատելու ուղղությամբ››: Ասենք, որ Դավթյանը երբևէ Հայաստանում չէր եղել:

1938 թվականի հունիսի 28-ին խորհրդային հետախուզության առաջին ղեկավարին գնդակահարում են:

…Իսկ ի՞նչն էր կապում Դավթյանին Արմանդի հետ: Եվ արդյո՞ք այդ կապը զուտ գործնական էր: Աղքատիկ աղբյուրները լռում են այդ մասին:

Մեզ մնում է միայն գուշակել…
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
13656 reads | 31.12.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com