ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ

Ինեսա Արմանդը Հոկտեմբերյան հեղափոխության ակնառու գործիչներից է, Խորհրդային Միության հիմնադիրներից մեկը: Սակայն եթե պատմաբանները լրջորեն զբաղվեն նրա կենսագրության ուսումնասիրմամբ, ապա հարց կծագի` որն է գերիշխել նրա գործունեությունում` կուսակցական-քաղաքական աշխատա՞նքը, թե՞ ֆեմինիստական շարժման ստեղծումն ու ղեկավարումը:

Վտարանդիությունից վերադառնալուց հետո Լենինն Ինեսային նշանակում է կուսակցության Կենտրոնական կոմիտեի կանանց բաժնի ղեկավար: Նա հսկայական երկրի ամենաազդեցիկ կինն էր: Օգտվելով այն հանգամանքից, որ մշտական կապի մեջ է Լենինի հետ, Ինեսան մեծ ջանքեր է թափում կանանց միլիոնավոր զանգվածների վիճակը բարելավելու ուղղությամբ:

Ունենալով առաջնորդի աջակցությունը, լինելով մեծ արիության տեր խորաթափանց կին` Արմանդը, այդուհանդերձ, չէր կարող հասնել շատ մեծ հաջողությունների դեմոկրատական երկրների ֆեմինիստների համեմատությամբ: Երկրի քայքայված տնտեսությունը, նահապետական սովորույթներն ու հետամնացությունը արգելակում էին Ինեսայի գործունեությունը, նրա հավակնոտ ծրագրերը:

Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո կանայք Ռուսաստանում ստացան քաղաքական և քաղաքացիական իրավունքներ` հատկապես նոր տիպի ամուսնության հարցում: Ապահարզանի սահմանափակումները հանվեցին, ապօրինի ծնված երեխաներն ստացան նույն իրավունքները, ինչպես մյուսները: Կանանց սկսեցին վճարել տղամարդկանց հավասար աշխատավարձ: Այս բոլոր լիբերալ օրենքների ընդունման ակունքներում կանգնած է եղել Ինեսա Արմանդը:

Նա զբաղվում էր կանանց շահերը շոշափող բոլոր գործերով. կրթություն, հասարակական ճաշարանների, մսուր-մանկապարտեզների, դպրոցների, լվացքատների բացում և այլն: Ինեսան աշխատում էր օրական 14-16 ժամ:

Ֆեմինիստական շարժումը տղամարդկանց և կանանց հավասարության, նրանց իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական, կրթական և դաստիարակչական խնդիրների կողքին ուներ ևս մի ուղղվածություն, որը խոր հետք էր թողնելու հետհեղափոխական սերունդների վրա: Խոսքը վերաբերում է ազատ սիրո և սեքսուալ հարաբերություններին, որոնք լայնորեն քարոզում էին ֆեմինիստները` որպես կապիտալիզմի լծից մարդկության ազատագրման և սոցիալիստական հասարակարգ կառուցելու միջոց:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
1088 reads | 26.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com