ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ՓԱՐԻԶԻՑ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ
ՓԱՐԻԶԻՑ ՄՈՍԿՎԱ

Ինեսա Ֆեոդորովնա Արմանդ. Ռուսաստանում նրան այդկերպ էին անվանում: Սակայն նա զտարյուն ֆրանսուհի էր` Էլիզաբեթ-Ինես Պեշո դ’Եբերվիլ, ծնվել էր 1874 թվականին Ֆրանսիայում:

Միջավայրը, որտեղ ծնվել էր Ինեսան, արտիստական էր: Հայրը` Թեոդոր Ստեֆանը, օպերային երգիչ էր, մայրը` Նատալի Վիլդը` արտիստուհի: Հոր վաղաժամ մահից հետո ընտանիքը հայտնվում է ծանր վիճակում: Օգնության է հասնում մորաքույրը: Նա վերցնում է Ինեսային ու քրոջը` Ռենեին, և մեկնում Ռուսաստան: (Այդ հիմա են մարդիկ արտագաղթում Եվրոպա ապրուստ հայթայթելու համար: Այն ժամանակ հակառակն էր):

Ֆրանսիական համայնքը սիրով է ընդունում գեղեցկատես և բարեկիրթ քույրերին: Ինեսան և Ռենեն հաճախ են լինում ռուսացած մեծահարուստ ֆրանսիացիներ Արմանդների դաստակերտ Պուշկինոյում: Նրանք ‹‹Եվգենի Արմանդ և որդիներ›› խոշոր մանածագործական ֆաբրիկայի և ֆինանսաբեր այլ ձեռնարկությունների սեփականատերեր էին: Արմանդներն այնքան սիրեցին փարիզեցի քույրերին, որ երբ նրանք դարձան չափահաս, ամուսնացրին իրենց որդիների` Ալեքսանդրի և Նիկոլայի հետ:

ԻՆԵՍԱՅԻ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ

Ինեսան 9 տարի ապրեց Ալեքսանդր Արմանդի հետ և ունեցավ չորս երեխա: Նրանց ամուսնական կյանքը հագեցած էր հոգեբանական ու դրամատիկական բարդ դրվագներով:

Ինեսայի փուխր և զմայլելի արտաքինի տակ հավանաբար թաքնված է եղել երկաթյա կամք և մարդկանց վրա ներգործելու, իրեն ենթարկելու անբացատրելի զորություն:

Այդ հատկանիշը նա մեկ անգամ չէ, որ դրսևորելու էր հեղափոխական պայքարի լարված պահերին և բանավեճերում, անգամ դիմակայել է մտքի տիտաններ Տրոցկուն, Պլեխանովին, Աքսելրոդին:

Իսկ ո՞վ էր նրանց համեմատությամբ Ինեսայի ամուսինը` Ալեքսանդրը, հարուստ, վերին աստիճանի բարի և կամազուրկ ինտելիգենտ: 19-ամյա կինը նրան ամբողջովին ենթարկել էր իրեն` առանց ճիգ գործադրելու և ճնշում բանեցնելու: Իսկ նա ասես հաճույքով էր ստորադասվում կնոջը, նրա որոշումներին, որոնք իր համար դառնում էին ընդունելի և անշրջելի:

Ինեսայի` մորից ժառանգած հախուռն խառնվածքը չէր կարող չժայթքել: Նա կապվում է ամուսնու` իրենից 11 տարի երիտասարդ եղբոր` Վլադիմիրի հետ, որից ունենում է հինգերորդ երեխան:

Ամուսինը հաշտվում է այդ իրողության հետ: Նա չի բաժանվում կնոջից և հետագայում, երբ ցարական ոստիկանությունը Ինեսային նետում է բանտ, հետո աքսորում Արխանգելսկի նահանգ, ամեն կերպ օգնում է նրան և հոգ տանում իրենց երեխաներին:

Ինեսան սիրում էր երկու եղբայրներին էլ. պարզապես դրանք տարբեր զգացմունքներ էին:

Սա Ինեսայի կյանքում սիրո առաջին եռանկյունն էր:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ
2627 reads | 17.12.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com