ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»
ԱՄԵՐԻԿԱՆ՝ ՀՍԿԱՅԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
13.05.2013 \ 01:34 Reads: 1707
Չիկագո ժամանած օտարերկրացին անմիջապես աֆիշներից է տեղեկանում, որ Madison sguare theater-ի վարագույրը «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրն էե: Նրա երևակայության մեջ անմիջապես այդ անհեթեթությունն այնպես է տպավորվում, որ նա, ի վերջո, գնում է Madison sguare theater, քաջ գիտակցելով, որ գնում է «աշխարհի ամենաթանկարժեք վարագույրը» տեսնելու:
ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
04.05.2013 \ 01:34 Reads: 1938
Ամերիկացիները եկեղեցի են գնում ինչպես կգնային ինչ-որ հրապարակային դասախոսության: Հարմար տեղ են գտնում և խորն ու փափուկ բազկաթոռների մեջ ընկղմված մի ամբողջ ժամ ուշի ուշով լսում, թե ինչպես է քահանան ջանք թափում իրենց հոգու փրկության համար: Ոչ արցունք է երևում, ոչ հույս, ինչը հաճախ կտեսնես ճշմարիտ հավատացյալի մոտ, բայց, մյուս կողմից, չես ասի, թե անտարբեր են. ամեն ինչ, հավանաբար, ընկալվում է լրջորեն:
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳՐՊԱՆՈՒՄ ՄԻ ԱՏՐՃԱՆԱԿ
05.04.2013 \ 01:34 Reads: 2108
Հնարավոր բոլոր ձևերով նրանք ստորացնում են ազատ լինելու անհատական որևէ փորձ: Ազատության զգացումն իսպառ ոչնչացնելու համար` Ամերիկան ստեղծել է ազատության ավտոմատ-մեքենաների ցնորական նախիր, ինչը և ամերիկյան ժողովրդավարությունն է: Մի խոսքով, ազատությունը հսկայական ճեղքեր ունի, հատկապես այն ոլորտներում, ուր դրսևորվում է նրանց կրոնական տխմարությունն ու ազգային մոլեռանդությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԱՐՄԱՋԸ
13.03.2013 \ 01:35 Reads: 1882
Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում:
ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՍ, ՎԵՐՋ, ՈՒՐԵՄՆ ՇՎԵԴ ԵՍ…
07.03.2013 \ 01:35 Reads: 1944
Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի՜նչ հայրենասերներ են նրանք:
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ԻՆՉ ԱՎԵԼԻՆ Է` ՉԱՐԻՑ Է …
27.02.2013 \ 01:36 Reads: 2050
Երբ ճանապարհորդը փոքր-ինչ ծանոթանա երկրին և հնարավորություն ունենա տարբերել այս հար աղմկալի կյանքի մասնակի երևույթները, նրան նախևառաջ կապշեցնի ամերիկացիների արտասովոր չափերի հասած հայրենասիրությունը: Օտարերկրացին հաճախ կտեսնի շքերթի ելած պատերազմն ավարտած զինվորների:
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
21.02.2013 \ 01:36 Reads: 2417
Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com