«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, դոցենտ, ԵՐԵՎԱՆ







Իսլամն Ադրբեջանի Հանրապետությունում ապրող մուսուլման բնակչության ինքնության և մշակույթի կարևոր բաղկացուցիչն է: Մուսուլման ազգաբնակչությունն ունի  խայտաբղետ խճանկար՝ թուրքական, իրանական և կովկասյան ծագում
ունեցող: Ողջ միջնադարի ընթացքում իսլամը ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում կարևոր դեր է խաղացել քաղաքակրթական գործընթացների վրա: Այստեղ ավանդականորեն տարածված են եղել իսլամի սուննի և շիա ուղղությունները, դրանց առանձին ճյուղավորումներն ու կրոնաիրավական  դպրոցները՝ մազհաբները, նաև սուֆիականությունը: Տարածաշրջանում իսլամի զարգացման հարցում էական նշանակություն են ունեցել արաբական, իրանական, թուրքական և ռուսական ազդեցությունները:
 
Խորհրդային Միության շրջանում (1920-1991թթ.) կոմունիստական  գաղափարախոսության տևական ազդեցության պատճառով ներկայումս Ադրբեջանի մուսուլմանների գերակշռող մասը ոչ թե օրինապահ հավատացյալներ են, այլ «մշակութային մուսուլմաններ» կամ «աշխարհիկ մուսուլմաններ»:
 
Օրինապահ հավատացյալ ասելով` նկատի ունենք աստվածային պատվիրաններին և իբադային հետևող մուսուլմանին: Ադրբեջանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլման է: Մուսուլման բնակչության մոտ 65-75 տոկոսը շիաներ են, մնացածը՝ սուննիներ: Ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն՝ շիաները մուսուլման բնակչության 85 տոկոսն են, սուննիները՝ 15%: Ադրբեջանում սուննիներն առավելապես բնակվում են երկրի հյուսիսային և արևմտյան, իսկ շիաները՝ կենտրոնական, հարավային և արևելյան շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում: ԽՍՀՄ փլուզումից հետո այստեղ տարածում գտան նաև Ադրբեջանի համար նոր կրոնական ուղղություններ, ինչպես, օրինակ, սալաֆիականությունն ու գյուլենականությունը:
 
Ադրբեջանի շիաները տասներկուական-իմամականներ են՝ ջաֆարիական մազհաբի հետևորդներ: Սուննիներն առավելապես հանաֆիական և շաֆիայական, իսկ սուննի-սալաֆիները՝ հանբալիական, մազհաբների հետևորդներ են: Ադրբեջանը շիա բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունից  հետո։ Շիայադավան է երկրի բնակչության մեծամասնությունը՝ ադրբեջանցիները, որոնք թյուրքախոս շիա մուսուլմաններ են: Ադրբեջանի տեղաբնիկների մի մասը՝ իրանալեզու և իրանական ծագում ունեցող մուսուլմանները (թալիշները, թաթերը՝ կովկասյան պարսիկները և այլն), շիայադավան են, մյուս մասը (կովկասալեզու ու կովկասյան ծագում ունեցող լեզգիները, ցախուրները, ավարները, թաբասարանցիները, ռուտուլները, ագուլները, վրացական ծագմամբ ինգիլոները, շահդաղցիները) սուննիադավան է: Ադրբեջանի քրդերը հիմնականում շիայադավան են: Ընդհանրապես, Ադրբեջանի ոչ թյուրքական ծագում ունեցող տեղաբնիկները թե՛
խորհրդային, թե՛ հետխորհրդային շրջանում ենթարկվել են տարաբնույթ ճնշումների, ինչը պատճառ է դարձել վերջիններիս լեզվական և ազգային-էթնիկական զգալի ուծացմանը:
 
Ադրբեջանում խորհրդային ժամանակաշրջանում կրոնի նկատմամբ տևական բռնաճնշումների պատճառով իսլամը լուսանցքային էր: Նշվում էին միայն հատուկենտ կրոնական ծեսեր:
 
Այս երևույթը բնորոշ էր խորհրդային այլ հանրապետությունների ևս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ազգային արժեքների հետ, մեկտեղ վերարժևորվեցին նաև կրոնական իրողությունները: Իսլամական վերածնունդն Ադրբեջանում տեղի ունեցավ թե՛ արտաքին, թե՛ ներքին կրոնական ազդեցությունների հետևանքով:
 
Հետխորհրդային շրջանում աշխարհիկությունն ամրագրվեց Սահմանադրությամբ: Սահմանվեց խղճի և դավանանքի ազատություն: Ադրբեջանի իշխանությունները որոշակի տեղ հատկացրին իսլամին: Պետությունը միջոցներ ներդրեց իսլամի
զարգացման, այդ թվում, մզկիթաշինության ոլորտում: Ադրբեջանում ստեղծվեցին կրոնական հասարակական նշանակություն ունեցող մի շարք կազմակերպություններ, ավելացան հետազոտություններն Ադրբեջանում իսլամի պատմության և դերակատարության վերաբերյալ:
 
Հետխորհրդային տարիներին Ադրբեջանն անմասն չմնաց իսլամական մի շարք երկրների կրոնաքաղաքական ազդեցություններից և իսլամի տարաբնույթ ուղղությունների ու մեկնաբանությունների արմատավորումից, որի արդյունքում պետությունը սկսեց խստորեն վերահսկել ազգային անվտանգությանն իսլամից սպառնացող թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները:
 
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները կարողացան շահեկանորեն օգտագործել իսլամական գործոնն արտաքին քաղաքականության մեջ, որի ապացույցն այդ երկրի ակտիվ գործունեությունն էր իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնում՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունում (ԻՀԿ, 1969-ից մինչև 2011-ը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն), որի  նստավայր-գրասենյակը Ջիդդայում է (Սաուդյան Արաբիա): Իսլամական աշխարհի կամ Ումմայի անքակտելի մաս հանդես գալու Ադրբեջանի ձգտումները նաև նպատակ ունեին իսլամական աշխարհի միջոցով ճնշումներ գործադրել Ադրբեջանից անկախացած
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ:
 
Առանց իսլամական գործոնի ուսումնասիրության անհնար է համապարփակ պատկերացում կազմել Ադրբեջանի զարգացման առանձնահատկությունների, պետության զարգացման հեռանկարի, ինչպես նաև միջազգային իսլամական
շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության1 վերաբերյալ Ադրբեջանի քարոզչական դրսևորումների ու խնդրի վերաբերյալ ԻՀԿ ադրբեջանամետ դիրքորոշման մասին:
ԻՍԼԱՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2235 reads | 06.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com