«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԻՍԼԱՄ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ, դոցենտ, ԵՐԵՎԱՆ

 





Իսլամը (արաբերեն՝ հնազանդություն) համաշխարհային կրոններից ամենաերիտասարդն է, հիմնվել է 7-րդ դարում, Արաբական թերակղզում, Մուհամեդ մարգարեի կողմից, որը քարոզում էր Աստծուց՝ Ալլահից ստացած հայտնությունները: Իսլամի հիմքում ընկած են միաստվածության (թաուհիդ) և Աստծուն անվերապահ ծառայելու գաղափարները: Իսլամի դրոշի ներքո արաբական ցեղերին հաջողվեց միավորվել և նվաճողական արշավանքների արդյունքում 7-րդ դարի կեսերին ստեղծել արաբաիսլամական պետություն (խալիֆայություն): Իսլամի հետևորդները կոչվում են մուսուլմաններ, այսինքն՝ մարդիկ, ովքեր հնազանդ են Աստծուն: Մուսուլմանը պետք է իր երկրային կյանքում անվերապահորեն կատարի աստվածային պատվիրանները: Նշենք, որ մուսուլման եզրից բացի առավել օգտագործվող մյուս եզրը մահմեդականն է, որ նշանակում է Մուհամեդի հետևորդ:
 
Սուննի իսլամը ծագում է արաբերեն սուննա (բառացի՝ ուղի, օրինակ, նմուշ) եզրից, որը նկատի է առնում Մուհամեդ մարգարեի վարքն ու ասույթները, որոնք արձանագրված եմ հադիսների (պատումներ) ժողովածուներում: Սուննան իսլամի ամենակարևոր սկզբնաղբյուրն է իսլամի սուրբ գրքից՝ Ղուրանից հետո, որին հավատացյալները պարտավոր են հետևել: Սուննայի հետևորդները կոչվում են ահլ ալ-սուննա վա ալ-ջամաա, որ թարգմանաբար նշանակում է սուննայի և համաձայնության ժողովուրդ (կրճատ՝ ահլ ալ-սուննա՝ սուննիներ): Սուննիները հավատացյալների այն համայնքն են, որն ապրում է` հիմք ընդունելով Մուհամեդ մարգարեի սուննան՝ ուղին, որպես չափորոշիչ: Քանի որ Մուհամեդ մարգարեն իր հայտնությունները ստանում էր Աստծուց, նրա արտահայտությունները ևս համարվում են աստվածային ներշնչանքի աղբյուր:
 
Շիա (արաբերենից թարգմանաբար՝ կուսակից, զինակից), որը շիաթու Ալի՝ Ալիի զինակիցներ արտահայտության կրճատ ձևն է: Շիա իսլամը ձևավորվեց 7-րդ դարի կեսերին իսլամական համայնքում իշխանության համար մղված պայքարի արդյունքում: Մուհամեդ մարգարեի (570-632թթ.) մահից հետո մուսուլմանների մի խումբ նրա հորեղբոր որդուն և դստեր՝ Ֆաթիմայի ամուսնուն՝ Ալի իբն Աբի Տալիբին (656-661թթ.) համարեց մարգարեի միակ և օրինական ժառանգորդը: Շիաներն առաջ քաշեցին այն թեզը, որ իսլամական պետության՝ իմամաթի մեջ Ումմայի առաջնորդները՝ իմամները, պետք է լինեն բացառապես Ալիի, միևնույն ժամանակ՝ Մուհամեդի անմիջական շառավիղները: Մինչդեռ սուննիները համարում էին, որ Ումմայի առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից: Հետագայում սուննիները խախտեցին այս սկզբունքը, երբ Օմայան հարստությունը (661-750թթ.) դարձավ ժառանգական:

Իսլամի սուննի և շիա ուղղությունների մեջ կան սկզբունքային այլ տարբերություններ ևս: Սուննիները չեն ընդունում շիաներ առաջնորդ Ալիի հատուկ բնույթը, ինչպես նաև բացառում են որևէ միջնորդավորված շփում Աստծո և մարդկանց միջև Մուհամեդի մահվանից հետո, ինչը բխում է Մուհամեդի՝ վերջին մարգարե լինելու դրույթից: Շիա մուսուլմանների ծանրակշիռ մասը տասներկուականներ (իսնաաշարիյուն) են, ովքեր ճանաչում են միայն 12 իմամների օրինականությունը (որոնք Իմամ Ալիի ժառանգներն են): Վերջին՝ 12-րդ իմամը՝ Մուհամեդ իբն Հասան Ալ-Մահդին, ըստ ավանդության, անհետացել է 873-874թթ. ընթացքում, փոքր տարիքում: Հայտնի է թաքնված իմամ անունով, որի վերադարձին շիաները սպասում են որպես Մահդի (մեսիա): Ջաֆարիականությունը շիա իսլամի կրոնաիրավական դպրոցն է, որի հիմնադիրն աստվածաբան և իրավագետ Իմամ Ջաֆար Ալ-Սադիկն (702-765թթ.) է:

Մազհաբները (արաբերեն՝ ընթացք, ճանապարհ) իսլամի կրոնաիրավական դպրոցներն են: Յուրաքանչյուր մազհաբի մեջ մշակված են Ղուրանի և սուննայի օգտագործման ու դրանց հիմնարար դրույթների մեկնաբանման որոշակի սկզբունքներ: Սուննի իսլամում գոյություն ունեն չորս մազհաբներ (հանաֆիական, շաֆիայական, մալիքիական և հանբալիական), իսկ շիա իսլամում առավելապես տարածված է ջաֆարիական մազհաբը, որոնք տարբերվում են միմյանցից իրենց մեթոդաբանությամբ և շեշտադրումներով: Մազհաբների մեկնաբանություններն ունեն ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն:

Սուֆիականությունը (արաբերեն՝ թասավուֆ) իսլամական միստիկ կրոնափիլիսոփայական ուղղություն է, ձևավորվել է 8-րդ դարում, արաբաիսլամական միջավայրում, հունական և հնդկական փիլիսոփայության ազդեցությամբ: Ըստ ամենայնի առաջացել է արաբերեն սուֆ՝ բրդյա քուրձ բառից, ինչը, ըստ ավանդության, սովորություն ունեին հագնել ճգնակյաց կյանքով ապրող սուֆիները: Սուֆիականության կրոնափիլիսոփայության հիմքում ընկած է աստվածային հայտնությունը ճանաչելու և նրա հետ մերձենալու գաղափարը՝ հուզավառության (էքստազի) միջոցով: Իբադան ենթադրում է աստվածային պատվիրանների անվերապահ կատարում: Դրանց մեջ առանձնանում են պարտադիրները:

Մուսուլմանն իր երկրային կյանքում պարտավոր է կատարել իսլամի կամ հավատքի հինգ հիմնասյուներով (առքան ադ-դին) ամրագրված դրույթները`շահադան (միաստվածության՝ թաուհիդի և Աստծո մարգարեի՝ Մուհամեդի մասին վկայությունը), հինգանգամյա աղոթքը (սալաթ կամ նամազ), ողորմածությունը (զաքաթ), ծոմը՝ սոմ (յուրաքանչյուր տարի Ռամադան ամսին) և կյանքում առնվազն մեկ անգամ ուխտագնացությունը
Մեքքա (հաջ):
ԻՍԼԱՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
7429 reads | 18.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com