ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱԲԼՈ ԷՍԿՈԲԱՐԸ ՓՐԿԵՑ ԱՂՋԿԱՆ՝ ՎԱՌԵԼՈՎ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Կոլումբիական «Դոն Խուան» ամսագրին հարցազրույց տալու ժամանակ Խուան Պաբլո Էսկոբարը՝ նույն ինքը՝ Սեբաստիան Մարոքունը հետաքրքիր փաստեր է ի հայտ բերել հոր՝ տխրահռչակ նարկոբարոն, որոշների համար մեծ բարերար, Կոլումբիացի Պաբլո Էսկոբարի անցյալի մասին, գրում է բրիտանական DAILY MAIL պարբերականը:

Պարզվում է, Պաբլո Էսկոբարը աղջկան ցրտից փրկելու համար վառել է ավելի քան 1 միլիոն ֆունտ ստեռլինգին համարժեք թղթադրամ: Դա այն ժամանակ էր, երբ կոլումբիացի նարկոբարոնը փախուստի մեջ էր իշխանությունների կողմից և ստիպված էր աղջկա՝ Մանուելայի հետ գիշերել լեռնային ապաստարանում: Քանի որ Մանուելան տառապում էր հիփոթերմիա հիվանդությամբ, նա ամերիկյան դոլարի կապոցներից խարույկ է վառում ու փրկում աղջկան:

Իսկ նույն խարույկի վրա ճաշ պատրաստելու համար Էսկոբարը վառում է 2 միլիոն դոլարին համարժեք թղթադրամի կապոցներ (1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ):

Սեբաստիան Մարոքունը, ով հոր մահից անմիջապես հետո մեկնում է Արգենտինա, պատմում է, թե ինչպես է Էսկոբարը ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար գնել տաքսի ծառայություն, որի միջոցով տեղեկանում էր, թե երբ և ովքեր են ելումուտ անում իր հարազատ Մեդելին, և 48 ժամը մեկ տեղափոխում էր ընտանիքին իր՝ քաղաքում տեղակայված 15 տարբեր թաքստոցները: Որպեսզի հետագայում ընտանիքի անդամները դահիճների ձեռքն ընկնելու դեպքում տանջանքի չենթարկվեին՝ վերջինիս գտնվելու վայրի կամ գործերի մասին տեղեկություն կորզելու նպատակով, Էսկոբարը կապում էր նրանց աչքերը:

Հիշեցնենք, որ Պաբլո Էսկոբարը սպանվեց 1993թ. դեկտեմբերին՝ ոստիկաններից փախչելու փորձ կատարելու ժամանակ: Ըստ FORBES ամսագրի՝ Էսկոբարը, 1989թ. հասնելով իր հզորության գագաթնակետին, աշխարհի 7-րդ հարուստն էր, ում ժառանգությունը գնահատվում էր 18 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Որոշ մարդիկ պնդում են, որ Կոլումբիայի և ԱՄՆ կառավարությունների թիվ մեկ թշնամու «որսի» մեջ մեծ դեր են ունեցել ԱՄՆ ռազմական դիպուկահարները, երբ վերջինս 1992-ին փախուստի էր դիմել Կոլումբիայում իր իսկ կառուցած բանտից, որտեղ, ըստ ձեռք բերված համաձայնության, նա պետք է մնար ևս 5 տարի՝ չենթարկվելով էքստրադիցիայի դեպի ԱՄՆ: 

Իսկ որոշների համար էլ Էսկոբարը մեծ բարերար էր՝ Մեդելինի հերոսը, ով մեծ գումարներ էր բաժանում աղքատներին:

ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3888 reads | 17.10.2013
|
avatar

avatar
1
Այս դեպքը նրա տղայի հետ է եղել,այլ ոչ թե աղջկա..
avatar
2
Հարգելի Արմեն,
ես չգիտեմ՝ Էսկոբարի տղան իր հետ է եղել փախուստի ժամանակ թե ոչ, համենայն դեպս Daily Mail պարբերականը դրա վերաբերյալ գրառում չունի, բայց նաև հստակ նշում է, որ դեպքը աղջկա հետ է պատահել, քանի որ աղջիկն էր տառապում հիվանդությամբ...

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com