ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆՎԵՑ ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ
ԱՄՆ դիվանագիտների նկատմամբ բռնությունն ու մահափորձերն արտասահմանում նորություն չեն, գրում է դիվանագիտական ուսումնասիրությունների և կադրերի վերապատրաստման միջազգային ասոցիացիայի կայքը:

ԱՄՆ-ի դիվանագիտական պատմության մեջ զինված հարձակումների հետևանքով սպանվել են պաշտոնավորման մեջ գտնվող 6 դեսպան: Ամենավերջինը Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսն էր, որը սպանվեց 2012-ի սեպտեմբերի 11-ի Բենգազիի հյուպատոսարանի վրա հարձակման ժամանակ: Զոհվեցին ևս ԱՄՆ 4 քաղաքացի:

Ամերիկյան առաջին դեսպանը զոհվեց Գվատեմալայում 1968 թվականի օգոստոսի 28-ին: Դա Ջորջ Գորդոն Մայնն էր, որ սկսել էր աշխատել Լատինական Ամերիկայում 1965 թվականից`տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի տարիներին:

…Երկրում գործող ապստամբները, որոնք շարունակ սպառնում էին ամերիկյան դիվանագետներին, պահանջելով ազդել տեղական իշխանությունների վրա` ազատելու համար իրենց բանտարկված առաջնորդին, առևանգեցին դեսպանին և սպանեցին, երբ վերջինս փորձում էր փախչել:

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Ֆիլիպ Մաքլը, ով երկար տարիներ ուսումնասիրել է Լատինական Ամերիկայի արտաքին քաղաքականությունը, նշում է, որ քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ Լատինական Ամերիկայում աճում էր ահաբեկչությունը, հաճախ էին տեղի ունենում բռնության դեպքեր ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ:

Ըստ վերլուծաբանի` ապստամբներն այն կարծիքին էին, որ ամերիկացիներն այնտեղ իրագործում են հետախուզական ծրագրեր, մինչդեռ Վաշինգտոնը փորձում էր նվազեցնել ահաբեկչությունը և մշակում էր Լատինական Ամերիկայի տնտեսական զարգացման ուղիներ:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2289 reads | 09.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com