ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԼԵՀԵՐԸ ԿՈՏՈՐԵՑԻՆ ՀՐԵԱՆԵՐԻՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ
Բրիտանական THE DAILY MAIL պարբերականն անդրադարձել է «հակալեհական» ֆիլմի պրեմիերային, որը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել լեհ բնակիչների շրջանում՝ արթնացնելով երբեմնի ապրած ցավն ու գրեթե մոռացված ազգային դավաճանությունը:

Փրինսթոնի համալսարանի պատմաբան Յան Գրոսի՝ 2001թ. լույս տեսած հեղինակային «Հրեա համայնքի կոտորածը Ետվաբնեում» գրքի հիման վրա նկարահանած ֆիլմը պատմում է, թե ինչպես քրիստոնյա լեհերը Երկրորդ համաշխարհայինի տարիներին կոտորեցին հրեաներին՝ մեղքը գցելով նացիստների վրա:

Ըստ պարբերականի՝ 1941-ի հուլիսի 10-ին մի խումբ քրիստոնյա լեհեր, «որսալով» 300-400 հրեաների, ում հետ նրանք վաղեմի դրկիցներ էին, փակում են Ետվաբնեի բարաքներից մեկում և ողջ-ողջ հրկիզում:

Լեհական կառավարությունը, հետաքննելով գործը, որոշում է կայացնում, ըստ որի՝ լեհերն են ոճրագործության պատասխանատուները, թեև լիազորություն ստացել են նացիստներից:

Ավելի քան 5 տասնամյակ հետո բացահայտված «ցեղասպանությունը» հանգեցրել է հակահրեական հարձակումների և սպառնալիքների: Օրերս ԱՄՆ-ում կայացած վիճահարույց ֆիլմի պրեմիայից հետո լուրջ վտանգի մեջ է հայտնվել ֆիլմի դերակատարներից ոչ հրեա Մասիջ Շտուհրին, իսկ ֆիլմի պրոդյուսեր Դարիուշ Յաբլոնսկին, ով բազմիցս քարկոծվել էր հակալեհական ֆիլմ նկարելու մեղադրանքներով, այժմ Լեհաստանի ազգային ֆիլմարտադրության խորհրդի «սև ցուցակում» է:

Ֆիլմը մասնավորապես պատմում է, թե ինչպես են երկու եղբայրներ, որոնցից մեկը Մասիջ Շտուհրին է, բացահայտում փաստեր՝ լույս սփռելով 20-րդ դարի կեսերին հրեաների դեմ կատարած սպանդի վրա, որի պատճառով ոչ միայն ամայանում է երկիրը, այլև տեղի է ունենում հասարակության պառակտում:

Ետվաբնեում զոհերի հուշատախտակի արձանագրությունը վկայում է, որ ցեղասպանության պատասխանատուները նացիստներն են, և տեղի բնակչությունը, այնտեղ ապրելով, շուրջ կես դար անտեղյակ էր իրականությունից: Ժամանակին նույնիսկ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին ներողություն էր խնդրել «իր երկրի իրագործած մեղքերի համար»:

Իսկ հակահրեական տրամադրությունները սկսվեցին 2011 թվականին, երբ մի խումբ բարբարոսներ իրենց մակագրություններով և արտահայտություններով պղծեցին զոհերի հիշատակն ամփոփող հուշարձանը հետևյալ նախադասությամբ՝ «ես ներողություն չեմ խնդրում Ետվաբնեում տեղի ունեցածի համար…»:

Երկրորդ համաշխարհայինի տարիների նացիստների ձեռքով կոտորվել են շուրջ 6 միլիոն լեհ քաղաքացիներ՝ մոտ 17 %-ը, որոնց գրեթե կեսը հրեաներ էին, ամփոփում է պարբերականը:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2077 reads | 06.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com