ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԱՏՕ-Ն ԽՈՒՍԱՓԵՑ 1983-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
2013-ի օգոստոսին Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ 1983-ին աշխարհը կործանման եզրին էր, միջուկային պատերազմն անխուսափելի, գրում է RUSSIA TODAY պարբերականը:

ԱՄն-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների «խաղերը» այնպես էին հունից հանել ԽՍՀՄ-ին իրենց կեղծ և ապատեղեկատվական ծանուցումներով, որ Խորհրդային Միությունը ոտքի էր հանել միջուկային իր ստորաբաժանումները՝ պատրաստ Արևմուտքի հետ լրջագույն բախման:

Ըստ պարբերականի՝ անխուսափելի էր Երրորդ Համաշխարհային պատերազմը. Արկտիկայում ռմբակոծության հրամանի էին սպասում խորհրդային սուզանավերը, իսկ տասնյակից ավելի ռմբակոծիչներ հերթապահում էին օդանավակայաններում:

Բրիտանացի պատմաբանների խոսքով՝ իրավիճակն ավելի լուրջ էր, քան 1962-ի Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Հայտնաբերված ձայնագրություններից երևում է, որ նույնիսկ Ելիզաբեթ II թագուհու կոչն էր մատնանշում իրավիճակի բարդությունն ու միջուկային պատերազմի անխուսափելիությունը:

Թագուհին մասնավորապես կոչ էր արել բրիտանացի ժողովրդին վճռական լինել, չընկրկել վախի դիմաց, ցուցաբերել արիություն, ինչի շնորհիվ էլ անգլիացիները կարողացել էին վերապրել նախորդ երկու պատերազմները:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1839 reads | 06.11.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com