ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԱՄՆ-ԽՍՀՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() 19-րդ դարում երկու երկրների միջև հարաբերությունները ծավալվում էին Ալյասկայի և Հյուսիսային Ամերիկայում Ռուսաստանի այլ ունեցվածքների շրջանակում: Առաջին Համաշխարհայինի ժամանակ ԱՄՆ ու Ռուսաստանը դաշնակիցներ էին, սակայն 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները հրաժարվեց ճանաչել խորհրդային կառավարությունը: 1918-1920-ականներին ամերիկյան զորքերը օժանդակում էին Սպիտակ բանակին: ԱՄՆ-ում ուժեղ պայքար էր սկսվել կոմունիստական և սոցիալիստական շարժումների դեմ. արգելված էր ձախ թևը ներկայացնող կազմակերպությունների գործունեությունը, ԱՄՆ-ից տարհանվում էին իշխանությունների կարծիքով երկրին վտանգ ներկայացնող գործիչները: 1930-ականներին ռուսական կողմը, բարեփոխումների շեմին կանգնած լինելով, ամեն կերպ փորձում էր խուսափել հավանական կոնֆլիկտներից ու սադրանքներից: Փոխարենը Խորհրդային պետությունը իր դիվանագիտական ջանքերը ներդնում էր այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու մեջ: Կապիտալիստական երկրներն էլ իրենց հերթին էին ջանում ներգրավել խորհրդային հզոր շուկան: Իսկ Գերմանիայում նացիզմի աճը նպաստում էր եվրոպական հզորների հետ համագործակցությանը: ![]() Ռուսաստանի այս նոր ներքաղաքական ծրագրի իրագործման մեջ մեծ է եղել ԽՍՀՄ արտգործնախարարության կոմիսար Մ.Մ. Լիտվինովի դերը: 1933 թվականին նա պաշտոնական այցով մեկնում է Վաշինգտոն, որտեղ նոյեմբերի 16-ին Լիտվինովի և ԱՄՆ նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտի միջև բանակցությունների արդյունքում դիվանագիտական հարաբերությունների նոր փուլ է ձևավորվում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Այս կապակցությամբ Սպիտակ տան Օվալային կաբինետում ամերիկացի մագնատ- միլիարդատեր Արմանդ Համմերը Լիտվինովի ներկայությամբ նախագահ Ռուզվելտին է հանձնում ռուսական «Վոլգա» գետի պատկերմամբ հուշանվերը՝ պատրաստված պլատինից, ոսկուց, արծաթից և ադամանդներից: Այն պատրաստվել էր 1913-ին Կարլ Ֆաբերժեի արվեստանոցում: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
2544 reads | 16.11.2013
| |