ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
70 տարի առաջ, 1943-ի ապրիլի 14-ին, գերմանական համակենտրոնացման ճամբարում զոհվեց Ստալինի ավագ որդի Յակով Ջուղաշվիլին: Ինչպես հայտնի է, դրանից առաջ խորհրդային առաջնորդը հրաժարվել էր փոխանակել իր «արյունակցին» հիտլերյան ֆելդմարշալ Պաուլսի հետ: Նրա` «Ես զինվորին մարշալի հետ չեմ փոխում» պատկերավոր արտահայտությունը, որն այն ժամանակ արագորեն տարածվեց աշխարհով մեկ, զարմացրեց բոլորին իր քաղաքական իմաստությամբ և մարդկային դաժանությամբ: Սակայն պատերազմից հետո արևմտյան լրատվամիջոցները բազմապատկեցին լուրերն այն մասին, թե Ստալինն, այնուամենայնիվ, փրկեց իր որդուն գերությունից` փոխանակելով նրան մի քանի հարյուր գերմանական սպաների հետ և ուրիշի անվան տակ ուղարկեց ապրելու Ամերիկայում: Հնարավո՞ր է արդյոք, որ դա լինի ճշմարտություն:

VIP-գերին

34-ամյա Յակով Ջուղաշվիլին գերի ընկավ պատերազմի հենց սկզբում` 1941-ի հուլիսի 16-ին, Վիտեբսկի մոտ սովետական զորքերի նահանջի ժամանակ: Նա «մի անփորձ» ավագ լեյտենանտ էր, որը հենց նոր էր ավարտել հրետանային ակադեմիան և իր հորից խրատ էր ստացել` « Գնա, կռվի՛ր»: 14-րդ հրանոթային գնդի 14-րդ տանկային դիվիզիան, որտեղ Ջուղաշվիլին մարտկոցի հրամանատար էր, կռիվը տանուլ տալուց հետո ընկավ շրջապատման մեջ: Յակովը, ի տարբերություն մյուսների, չկարողացավ վերադառնալ յուրայինների մոտ, և նրան հաշվեցին անհայտ կորած: Մի քանի օր անց գերմանական հակահետախուզությունը սովետական տարածքների վրա թափեց թռուցիկներ, որոնցում Ստալինի որդին նկարված էր ֆաշիստների շրջապատում: Թռուցիկում ասվում էր, որ Յակով Ջուղաշվիլին «գերի է հանձնվել մի քանի հազար այլ հրամանատարների և մարտիկների հետ» և այդ պատճառով էլ «կենդանի է, առողջ և իրեն հոյակապ է զգում»:

Գերմանացիները բոլորին խորհուրդ էին տալիս հետևել նրա օրինակին` «Ինչի՞ համար գնալ դեպի անխուսափելի մահ, եթե նույնիսկ ձեր գերագույն պարագլխի որդին է հանձնվել»: Ստալինի մյուս պատկերավոր արտահայտությունը` «Ես այդպիսի որդի չունեմ», իբր թե ասվել էր այն բանից հետո, երբ նա տեսել էր այդ թռուցիկը: Ի՞նչ նկատի ուներ Ստալինը: Այն, որ թռուցիկը կեղծված է և այնտեղ Յակո՞վը չէ պատկերված, թե՞ այն, որ Ստալինը այլևս չի ուզում ճանաչել իր դավաճան որդուն: Հայտնի չէ:

Մեզ են հասել գերության մեջ գտնվող Յակով Ջուղաշվիլու հարցաքննության արձանագրությունների բնօրինակները: Դրանցից հետևում է, որ Ստալինի որդին իրեն շատ արժանավայել է պահել, գերմանացիներին չի հաղորդել ոչ մի զինվորական գաղտնիք և հրաժարվել է համագործակցել նրանց հետ: Ինչպես հետագայում գրել է պատմաբան Սերգեյ Կուդրյաշովը «Ընդհանուր առմամբ Յակովը, իր ապրումներից բացի, գերմանացիներին առանձնապես պատմելու բան էլ չուներ…»:

Հայտնի է, որ Յակովը գերմանական համակենտրոնացման ճամբարներում երկու տարի պահվում էր որպես VIP-ի բանտարկյալ` սկզբում Համմելբուրգում, հետո Լյուբեկում, իսկ հետո Զակսենհաուզենում: Նրան ջանասիրաբար հսկում էին որպես քաղաքական խաղերի խաղաքարտ և Ստալինի վրա ճնշում գործադրելու հատուկ միջոց: Այդ խաքաքարտը գերմանացիները փորձեցին օգտագործել 1942-43թթ. ձմռանը, Ստալինգրադի տակ կրած պարտությունից հետո: Կարծիք կա, որ Հիտլերը շվեդական «Կարմիր խաչի» ներկայացուցիչ կոմս Բերնադոտի միջոցով դիմել էր Ստալինին` Յակովին գերեվարված ֆելդմարշալ Պաուլուսի հետ փոխանակելու առաջարկով: Եվ մերժում էր ստացել:

Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան տարիներ անց իր «20 նամակ բարեկամիս» գրքում գրել է. «42-43 թվականների ձմռանը հայրս մեր հազվադեպ հանդիպումներից մեկի ժամանակ շատ անսպասելիորեն ինձ ասաց` «Գերմանացիները ինձ առաջարկել էին Յաշային փոխանակել իրենցից որևէ մեկի հետ: Նրանց հետ ես առևտուր չեմ անում: Պատերազմում, ինչպես պատերազմում»: Այդ զրույցից մի քանի ամիս անց Յակովը զոհվեց»:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ 
ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ. ԺՈՒԿՈՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3376 reads | 02.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com