ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ 11.000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԲՈՏՈՔՍԸ ԵՎ 150.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԱՐԻՆ
‹‹Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին կասկածի տակ են առել պաշտպանության հատուկ ծառայության բյուջեից ծախսեր կատարելու մեջ››,-այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Խաթունա Պայչաձեն:

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը փաստաթղթեր է հրապարակել Վրաստանի նախագահի ոչ նպատակային ծախսերի մասին:
Սահակաշվիլին Նյու-Յորքի բուժհիմնարկներից մեկում իր համար կատարել է բոտոքսի երկու օպերացիա. առաջինը 2009-ի փետրվարի 23-ին` վճարելով 5600 դոլար, իսկ երկրորդը` 2011-ի սեպտեմբերի 23-ին, որը պետական բյուջեի վրա նստել է 5800 դոլար:

Ըստ РИА Новости-ի տվյալների՝ Սահակաշվիլին մոտ 4500 դոլար է վճարել Թբիլիսիի «Ռէդիսսոն » հյուրանոցում ամերիկյան բիզնես-լեդի Քրիստինա Վուսավավիին մի քանի օր հյուրընկալելու համար:
Վրաստանի նախագահը նաև մոտ 9000 դոլար է ծախսել ամերիկյան մի դերասանուհու մերկ նկարի համար:

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները նախագահին մեղադրել էին պետական պաշտպանության ծառայության բյուջեի փակ հաշվից իր հաճույքների, ընտանիքի և ընկերների վրա ոչ նպատակային խոշոր ծախսերի համար:

Ըստ պատգամավոր Իրմա Իմերիլիշվիլու՝ «Սահակաշվիլիի իսպանացի խոհարարի ծախսերը վրաց ժողովրդի վրա նստել է կես միլիոն լարի (մոտ 300 հազար դոլար)»:

Սահակաշվիլին մոտ 150.000 դոլար է ծախսել Դուբայում Նոր տարվա զվարճալիքների վրա, մոտ 7000 դոլար` շատ թանկարժեք առողջարանում Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի հետ միասին նիհարելու կուրսերի անցկացման համար և հարյուր հազար դոլար ծառայությունների և արտասահմանյան հյուրերի նվերների վրա:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1714 reads | 10.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com