ՔՐԻՍՏԻՆ ԳՐԵՆՎԻԼ՝ ՉԵՐՉԻԼԻ ՍԻՐԵԼԻ ԿԻՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ
![]() Նա որքան գեղեցիկ ու գրավիչ էր, նույնքան նենգ ու վտագավոր՝ իր ճանապահից վերացնելով այն, ինչը վտանգ էր սպառնում իրեն և հարազատներին: Սեպտեմբերին 17-ին Լոնդոնի Imperial War Museum թանգարանում կայացավ Քրիստին Գրենվիլի լուսանկարների ցուցահանդեսը, որոնք լույս սփռեցին այն մութ իրողությունների ու գործողությունների վրա, որի անմիջական մասնակիցը հետախույզ Քրիստին Գրենվիլն էր: Լուսանկարներից շատերում նա պատկերված է իր «սև գործն» իրականացնելուց հետո. օրինակ՝ նկարներից մեկում նա ցույց է տալիս, թե ինչպես է պայթեցրել ֆրանսիական քաղաքամերձ կամուջներից մեկը, որը հետո կապող օղակ պիտի լիներ Ֆրանսիան Դաշնակից պետությունների կողմից ազատագրելու համար: Դա Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներն էին, և Քրիստինը, ինչպես և շատ ու շատ ֆրանսիացիներ, երկար տարիներ փորձում էր քայքայել Նացիստական վարչակարգը և վերահաստատել Ֆրանսիայի Հանրապետությունը: Ազգությամբ լեհ Քրիստինա Սկարբեկը կամավորագրվել է պատերազմ 1939թ, երբ իր հայրենիքն անցել էր նացիստների լծի տակ: Վրեժի ծարավը սրտում՝ Քրիստինը շուտով ներգրավվում է այսպես կոչված «Սեկցիա D (Section D)» ջոկատ («կործանարարների» ջոկատ), որը հետագայում դառնում է «Հատուկ գործողություններ իրականացնող» ջոկատ, որի գործունեության հիմնական մասն էր կազմում գրավյալ տարածքներում լրտեսություն, հետախուզություն և դիվերսանտներ ուղարկելու առաքելությունը: Լինելով այս ջոկատի գլխավոր «կործանարարներից» մեկը՝ Քրիստինը լրտեսի իր գործունեությունը սկսում է Հունգարիայում, այնուհետև տեղափոխվում Լեհաստան: Նրա ամենամեծ գործարքը կատարվում է Ֆրանսիայում, երբ վերջինս 1944թ. ուղարկվում է Ֆրանսիա (քանի որ նա վարժ տիրապետում էր ֆրանսերենին), և օգնում Դաշնակից պետություններին ներխուժել Ֆրանսիա և ազատել երկիրը նացիստներից: ![]() Քրիստինի առօրյա գործունեության մասն էին ոչ միայն «դաժան սպանությունները», այլև խաբեությունն ու մաքսանենգությունը: Ի դեպ, նա միշտ իր մոտ ունենում էր իր հավատարիմ դաշույն ու ձեռքի նռնակը՝ ի տարբերություն իր մյուս լրտես գործընկերների, ովքեր ![]() Հայտնի է, որ Լեհաստանի սահմանը հատելիս Քրիստինը մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանքներ է տեղափոխել՝ հսկիչ գեստապոյին վստահեցնելով, որ հիվանդ մոր համար սև շուկայից գնած թեյ է տեղափոխում: Գրավիչ լեհուհու պրոֆեսիոնալությունը նկատվում էր նաև տղամարդկանց «իր թակարդը գցելու» վարպետության մեջ: ![]() Քրիստինի սիրելիների թվում էին բազմաթիվ սպաներ և հրամանատարներ. լեհ սպա Անդրեյ Կովերսկու հետ վերջինս ծանոթացել էր ծառայության ընթացքում: Հետաքրքիր է, երբ երկու սիրահարները գերի են ընկնում գեստապոերի ձեռքը, և դահիճներից ազատվելու համար Քրիստինն ուժեղ կծում է լեզուն՝ ձևացնելով, թե իրենք երկուսն էլ տառապում են տուբերկուլիոզ հիվանդությամբ: Գեստապոներին ոչինչ չէր մնում, քան ազատ արձակել երկուսին էլ: Պարբերականը սիրային հնարավոր կապ է տեսնում մաև Քրիստինի և Յան Ֆլեմինգի՝ հանրահայտ Ջեյմս Բոնդի գրքի հեղինակի միջև, քանի որ Քրիստինն է հենց այն կինը, ում մասին նկարագրվում է Բոնդի կինը լրտեսական ֆիլմի դրվագներում: 1952թ. աշխարհը ցնցվեց Քրիստին Գրենվիլի մահվան գույժով: Վերջինիս սպանել էր իր խանդոտ սիրեկան Ջորջ Մուլդովնը, որին կախաղան հանեցին հանցագործության մեղադրանքով, ինչն էլ պատճառ դարձավ Քրիստինին՝ որպես առասպելական կին լրտես աշխարհին ներկայացնելու համար: Մահից մեկ տարի անց Ֆլեմինգը հրատարակում է Ջեյմս Բոնդի առաջին վեպը՝ «Ռոյալ Խաղատունը», որտեղ հեղինակը մեծ հարգանքով է խոսում Քրիստինի՝ ըստ նրա՝ միակ կին լրտեսի մասին՝ նշելով, որ նա բոլորի հիշողության մեջ միշտ կմնա որպես «հատուկ գործակալ» կնոջ անկրկնելի նախատիպ, ամփոփում է պարբերականը: ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3570 reads | 24.10.2013
| |