ՔԵՆԵԴԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ 50 ՏԱՐԻ ԱՆՑ
Ո՞վ է իրականում ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի մարդասպանը:

Հարցի պատասխանը բացահայտվում է ամերիկյան New York Times պարբերականի առաջատար գրողներից Ջերոմ Քորսի գրքում, որը համարվում է իր՝ հինգ տասնամյակի ընթացքում կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունների գագաթնակետը:

Նախագահի սպանությունից շուրջ 50 տարի անց ի հայտ են գալիս այնպիսի կարևորագույն փաստեր, որոնք իրականում պարզաբանում են, թե ինչպես սպանվեց նախագահը, տեղեկություններ, որոնք նախորդում են դեպքը և ներկայացնում այդ չարաբաստիկ և ճակատագրական օրվա՝ 1963-ի նոյեմբերի 22-ի բոլոր մանրամասները:

Սպանությունից հետո կազմված հատուկ Warren Commission-ը, (թրգ.՝ նախագահ Քենեդիի Սպանության Գործով Հատուկ Հանձնախումբ) ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնի գլխավորությամբ, ձերբակալում է դիպուկահար Լի Հարվի Օսվալդին, ում երկու օր անց՝ Նոյեմբերի 24-ին ոստիկանական բաժանմունքում սպանում է ոմն Ջեք Ռուբին:

Ջերոմ Քորսը, ով նաև համարվում է լավագույն հետաքննող լրագրողներից մեկը, ուսումնասիրելով տասնյակ հազարավոր հոդվածներ Ամերիկայի ազգային արխիվից և Քենեդիի՝ Բոստոնում գտնվող նախագահական գրադարանից, ինչպես նաև Warren հատուկ հանձնախմբի բոլոր՝ 25 գլուխներից կազմված զեկույցներն ու արձանագրությունները, գտել է մի շարք ապացույցներ, որոնք 1960-ականներից գաղտնի էին պահվում ամերիկացիներից:

Ըստ ապացույցների՝

Քենեդիի վրա կրակել են մեկից ավելի հրաձիգներ:

Մինչ 1963թ. նոյեմբերը նախագահի վրա ևս երկու մահափորձ են կատարել, սակայն անհաջող:

Լի Հարվի Օսվալդը բավական լուրջ կապեր է ունեցել ոչ միայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, այլ նաև ԿԳԲ-ի հետ:

Լի Հարվի Օսվալդը «անհասկանալի» հարաբերությունների մեջ է եղել Ջեք Ռուբիի հետ, ով կապ է ունեցել նաև կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ղեկավարների հետ:

Ջոն Քենեդին տեղեկություն է ունեցել, որ իր դեմ սպանության դավադրություններ են կազմակերպվում:


Մաֆիայի պարագլուխների խոստովանական ձայնագրությունները մանրամասնում են վերջիններիս առնչությունը Քենեդիի սպանության և դրա ֆինանսավորման հետ:

Հեղինակը նաև անդրադառնում է հարցին, թե ինչպես Քենեդին կորցրեց ԿՀՎ վերահսկողությունը, երբ որոշեց դուրս բերել ԱՄՆ ռազմական ուժը Վիետնամից, որտեղ ԿՀՎ գլխավոր մասնագետները զբաղվում էին թմրանյութի վաճառքով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվեց Դալլաս կատարած իր այցելության ժամանակ, երբ կնոջ հետ բաց լիմուզինով շրջագայում էր քաղաքի կենտրոնում: Դեպքը ցնցել էր ամբողջ աշխարհը և համարվում էր 20-րդ դարի ամենաաղմկահարույց առեղծվածը: 

Ցավում էին բոլորը, քանի որ նախագահը սիրված էր և մեծ ժողովրդականություն էր վայելում ամերիկյան հասարակության շրջանում:

http://www.wnd.com/2013/09/unlocked-jfk-murder-secrets-hidden-for-50-years/#MAOo5Zvk6vTyTtw0.99
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
3469 reads | 26.09.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com