ՊԱՅՔԱՐ ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՄՐՑԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
![]() Գաղտնիք չէ, որ Հնդկաստանը աշխարհի թիվ մեկ ռազմատեխնիկա ներմուծողն է, որի որպես ռազմաբազայի «մեխ»՝ շարունակում են մնալ ռուսական օդային և ծովային հին ու նորագույն թողարկումները: Ճիշտ է՝ Ռուսաստանի հետ միասին «ոտք են գցել» Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, վերջինս նույնիսկ 2013-ին Հնդկաստանի հետ 20 միլիարդ դոլար արժողությամբ Rafale օդանային բազմաֆունկցիոնալ կործանիչները ձեռք բերելու պայմանագիր կնքեց, այնուամենայնիվ, Ռուսաստանն ունի իր ամուր և բազմամյա դիրքը Նյու Դելիի ռազմական շուկայում: Ավելին՝ ռուսական МиГ-21 և МиГ-27 կործանիչները Су-30-ի հետ միասին արդեն տասնամյակներ համալրում են հնդկական ռազմաօդային ուժերը, որոնց թիվը պլանավորվում է հասցնել մինչև 270-ի: 1991-ից հետո պատկերը ոլորտում որոշակիորեն փոխվեց, երբ ԱՄՆ մտավ պայքարի մեջ: Տեսնելով Հնդկաստանի տնտեսական և քաղաքական հզորության հեռանկարները, որոնք ավելի ակնհայտ դարձան Պակիստանի դիրքերի թուլացմամբ տարածաշրջանում, պաշտոնական Վաշինգտոնը աստիճանաբար փոխեց իր վերաբերմունքը Նյու Դելիի նկատմամբ, ինչի արդյունքում երկկողմանի հարաբերություններ հաստատվեցին ռազմական ոլորտում գործակցություն սկսելու նպատակով: Այսպես, ռուսական ռազմաօդային տեխնիկայի և զինատեսակների որոշ թողարկումներ փոխարինվեցին ամերիկյանով, այդ թվում՝ ![]() Ми-28 Apache Ми-26 Chinook Ту-142 P-8 Ан-24 C-130 Ил-76 С-17 Globemaster «Игла» Stinger ![]() Ըստ պարբերականի՝ Հնդկաստանը չի սահմանափակվում միայն ներմուծմամբ. նա պլանավորում է թողարկել սեփական «Tejas» կործանիչների դասին պատկանող մոդելներ՝ բաղկացած ամերիկյան General Electric-ի շարժիչից: Նախագծի արժեքը, ըստ պայմանգրի, կազմել է 12 միլիարդ դոլար, ինչը մտահոգվելու լուրջ պատճառ է ռուսական կողմի համար: ![]() | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
2144 reads | 26.10.2013
| |