ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՌԻՉԱՐԴ ՆԻՔՍՈՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Թվում էր, թե ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի աշխարհընկալումները վաղուց արդեն չպետք է զարմանք առաջացնեն մարդկանց մոտ, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Վերջին ձայնագրությունները, որոնք պարունակում են նախագահի՝ մոտ 400 ժամ տևած հեռախոսային զրույցներն ու բանակցությունները Օվալաձև կաբինետում, փաստում են այն մասին, որ նախագահն ուներ որոշակի մտավախություններ ու նախապաշարմունքներ:

Իսկ մտավախությունները հիմնականում վերաբերում էին հրեաներին: Երբ 1973թ. ապրիլի 19-ին Նիքսոնը իր կրակոտ ճառով դիմեց Հենրի Քեսինջերին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ազգային անվտագության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտոնը, նա ուղղակիորեն ցույց տվեց իր բավական վատ վերաբերմունքը կրոնական հանդուրժողականության վերաբերյալ: Սա բացատրվում էր նրանով, որ նախագահը մտավախություն ուներ, որ հրեաները կարող են խոչընդոտել ԱՄՆ և Սովետական Միության առաջնորդների միջև կայանալիք գագաթնաժողովը, որի դեպքում Նիքսոնը սպառնում էր հանրորեն մեղադրել հրեաներին: Եվ սա այն դեպքում, երբ Նիքսոնը նույնպես հրեա էր

Ռիչարդ Նիքսոնը, հավանաբար, կասկածում էր, որ հրեաները դավադրություններ են լարում ամերիկյան ժողովրդի դեմ, և պատահական չէ, որ նա նախօրեին փոխնախագահ Սպիրո Ագնյուի հետ հանդիպման ժամանակ քննադատել էր հրեաներին՝ նշելով, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, ինչպես նաև զենք-զինամթերքը գտնվում են Սովետական Միությունից արտագաղթած հրեաների ձեռքերում: Այնուամենայնիվ, Նիքսոնի խոսքերով՝ «ամերիկյան ժողովուրդը երբեք թույլ չի տա հրեաներին ոչնչացնել իրենց երկրի ներքին քաղաքականությունը»:

Բացի հրեաատյաց լինելուց՝ Ռիչարդ Նիքսոնը նաև ազգայնամոլ էր: Այս մասին է վկայում նրա արհամարհական վերաբերմունքը սևամորթների նկատմամբ իր խորհրդական Էնն Արմսթրոնգի հետ զրույցի ժամանակ, երբ Նիքսոնը վերջինիս հարցրեց՝ արդյոք նա գիտի՞ որևէ պետություն, որի ղեկավարները սևամորթներ են, և որ այն բարեկեցիկ պետություն է: 

Ձայնագրությունները վկայում են նաև այն փաստը, որ Ռիչարդ Նիքսոնին Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ աջակցել են այնպիսի ազդեցիկ քաղաքական ֆիգուրներ Հանրապետական կուսակցությունից, ինչպիսիք են Ջորջ Բուշ Ավագը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցչի պաշտոնը և Կալիֆորնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը:

Պատահական չէ, որ վերջինս Ջորջ Բուշ Ավագի հետ միասին ողջունեցին Նիքսոնի՝ իր երկու խորհրդականներին՝ Բոբ Հալդեմանին և Ջոն Էրլիխմանին՝ աշխատանքից հեռացնելու որոշումը:

Ռոնալդ Ռեյգանը նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել էր, որ նա կարող է իր հույսը դնել իրենց վրա, և որ նրանք աղոթում են նախագահի համար, իսկ ավելի ուշ զրույցն առօրյա բնույթ էր ստացել, և թեմայի առարկան եղել էին Նենսի Ռեյգանի գեղեցկությունն ու Սակրամենտոյի՝ «աղքատ քաղաք» լինելը:

Մարգարիտ Առաքելյան
www.thedailybeast.com
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2027 reads | 19.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com