ՄԱՍՈՆՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ. ԹԱՔՆՎԱԾ ՁԵՌՔԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Հայտնի է, որ մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում 15-16-րդ դարերում: Այն թերևս ամենաուժեղ քաղաքական-կրոնական շարժումն է, որի նպատակն է բարոյական կատարելագործումը, «առաքինության տաճարի» ստեղծումը (այստեղից էլ ծագել է շարժման «ազատ որմնադիր» անվանումը): Մասոնների հատուկ նշանների վերաբերյալ կան բազմաթիվ պատմություններ, որոնց մեջ յուրահատուկ է «թաքնված ձեռքի» շարժման պատմությունը:

Բազմաթիվ առասպելներ են հյուսվել Ֆրանսիայի մեծ կայսեր Նապոլեոն Բոնապարտի հատկապես այն դիմանկարների շուրջ, որտեղ նա թաքցնում է իր ձեռքը կոստյումի կամ վերարկուի տակ: Ենթադրությունները հետևյալն էին. կայսրը տառապում է ստամոքսի խոցի հիվանդությամբ, կամ ունի մաշկային խնդիրներ, կամ էլ ձեռքը գրպանը դնելը անպատշաճ է, ուստի այն թաքցնում է կոստյումի տակ. կար նաև կարծիք, որ Բոնապարտը ձեռքի որոշակի դեֆեկտ ունի..., և այսպես շարունակ:

Եվ միայն այն բանից հետո, երբ դարեր շարունակ այս երևույթը նկատելի դարձավ այլ քաղաքական ու հասարակական «ազդեցիկ» մարդկանց նկարներում, պատմաբանները սկսեցին խոսել «թաքնված ձեռքի» շարժման մասին:

Ջորջ Վաշինգթոն, Իոսիֆ Ստալին, Նապոլեոն Բոնապարտ, Բենիտո Մուսոլինի, Սիմոն Բոլիվար, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ... այս կարկառուն մարդիկ, թեև ապրել են տարբեր դարաշրջաններում և ունեցել են միմյանցից տարբերվող մասնագիտություններ, նրանց բոլորին կապում է «թաքնված ձեռքը: Ի՞նչ է այն նշանակում:

Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պատմաբաններն ու արվեստաբանները եկել են այն եզրակացության, որ «թաքնված ձեռքը» Ֆրանկմասոնների`«ազատ որմնադիրների» շարժումն է, որը ցույց է տալիս նրանց իրական ուժն ու իշխանությունը, նրանց ազդեցիկությունն ու գերակայությունը համայն աշխարհի և ժողովուրդների վրա, մի խոսքով` նրանց կոչումը` որպես «Վարպետ Մասոն»:

Ֆրանկմասոնի պատվավոր աստիճանակարգերը ստանալու համար ի սկզբանե մասոնը հավատարմության երդում է տալիս, երդվում է պահպանել իրենից բարձր աստիճանակարգ ունեցող մասոնի գաղտինքը, հնազանդվել և կատարել նրա ցանկությունը, իսկ չկատարելու և չհպատակվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում: Ուստի, թեև մեզ սովորեցրել են, որ այնպիսի «դիկտատորներ», ինչպիսին է օրինակ Ստալինը, ղեկավարել են մի ամբողջ իմպերիա, իրականում նրանց ետևում կանգնած է եղել «թաքնված ձեռքի» իշխանությունը:

Ինչպես նշում է 19-րդ դարի մասոնության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ Մալկոլմ Դունկանը, մասոնության արարողակարգերի մեջ կան որոշակի բաներ, որոնք վերցված են Հին Կտակարանից: Օրինակ` «Երկրորդ վարագույրի վարպետի» կոչում շնորհելու համար Վարպետը մասոնին ասում է. «Այս կոչմանը հասնելու համար, դուք պետք է դառնայիք լիակատար Վարպետ, բայց չեք կարող առանց իմ հետևյալ բառերի` «Սիմ, Իաֆետ և Ադոնիրամ», և իմ նշանը հետևյալն է (նա ձեռքը թաքցնում է վերարկուի տակ)»: Այս ժեստը այն խորհրդանիշն է, որը տրվել է Մովսեսին Աստծո կողմից: Սիրտն այստեղ մարդու խորհրդանիշն է, ձեռքը` նրա կատարած գործերի:

«Թաքնված ձեռքի» շարժումը հիմնականում նկատվում է կամ սրտի հատվածում, որը հավատարմություն է խորհրդանշում, կամ ստամոքսի վրա, որը երրորդ չակրայի իմաստն է կրում (մարդու մարմնի երեք կարևոր կետերի` երակի, զարկերակի և նյարդերի): Վերջինս նաև ներկայացնում է Վարպետի «ծածուկ» նպատակը, որը, որպես կանոն, իր մեջ ամփոփում է առեղծվածային գիտելիքի կամ գաղտնիքի իմաստը, և մասոնները կարող են կիսել այն միայն միմյանց միջև:

Հետևաբար, այս բոլորը միասին` «թաքնված ձեռքը», «թաքնված ուժն» ու «թաքնված նպատակը» փոխկապակցված են և միասին համախմբված են մի ծածուկի ուժի շուրջ: 

Ինչպես ասել է չինացի ուսուցիչ, քաղաքագետ ու փիլիսոփա Կոնֆուցին` նույն ինքը Կուն Ցյուն, «Երկիրը ղեկավարում են նշաններն ու խորհրդանիշերը, և ոչ բառերն ու օրենքները»:

Միգուցե, այս ազդեցիկ մարդկանց բառերն ու քաղաքական կողմնորոշումները մի օր մոռացվեն, բայց երբեք նրանց նկարներն ու դիմանկարները:

Մարգարիտ Առաքելյան
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
6397 reads | 25.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com