«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ԼԵՆԻՆԻ ՍԻՐՈՒՀԻ ԻՆԵՍԱ ԱՐՄԱՆԴ. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԵՏԵՐԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՋՈԿԱՏԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հոկտեմբերյան հեղափոխությանը կամ պետական հեղաշրջմանը (ինչպես այժմ ապացուցում են մի շարք ռուս և օտարերկրյա պատմաբաններ) նախորդեց պատմության մի փուլ, որը հայտնի է որպես պոեզիայի և արվեստների ‹‹արծաթե դար››, և որը Ռուսաստանում ծնեց ամենագեղեցիկ կանանց մի սերունդ: Իզուր չէ, որ Պիկասոն, Դալին, Մատիսը, Ռոմեն Ռոլանը, Փարիզի գեղեցկուհիներին թողած, ամուսնանում էին ռուս կանանց հետ:

Եվ պատահական չէ, որ ‹‹արծաթե դարին›› հաջորդող ֆեմինիստական շարժումը, անցնելով հեղափոխության փոթորիկների, պատերազմների, բռնությունների և սովի միջով, ներառում էր ազգի լավագույն կանանց, որոնք ունեին ազնվական ծագում, վայելուչ արտաքին, բարձր ինտելեկտ: Այդուհանդերձ, ֆեմինիստները, ամազոնուհիների նման, հեղափոխության ալիքով ներխուժեցին Ռուսաստան` քանդելով դարերով կազմավորված ընտանեկան սովորույթները, բարոյականության նորմերն ու հոգեբանական դիրքորոշումները:

Ֆեմինիստական շարժումը դատարկ տեղում չառաջացավ: Հետհեղափոխական Ռուսաստանն ապրում էր քաղաքական և հոգեկան ազատագրության բարձրակետը: Դառնալով հեգեմոն` պրոլետարիատը ցանկանում էր բաց խոսել ոչ միայն արտադրության միջոցների վերաբաշխման, այլև սեռերի հավասարության մասին:

Ճիշտ է՝ բանը չհասավ ‹‹Սեքսի դեկրետին››, սակայն պրոլետարիատի սեռական բարոյականության հարցը դարձավ համընդհանուր քննարկման առարկա: Հասարակությունը ցանկանում էր ունենալ ազատագրված կնոջ կերպար, ինչպիսին Դելակրուայի ‹‹Ազատությունը բարիկադների վրա›› կտավում կիսամերկ պատկերված կնոջ կերպարն էր:

‹‹Առաջին լեդի›› Նադեժդա Կրուպսկայան շատ հեռու էր այն բանից, որ մարմնավորի նոր հասարակության սեքս-սիմվոլի գաղափարը: Բայց պահանջարկը ծնում է առաջարկ: Երևան եկան ֆեմինիստական շարժման առաջամարտիկները` անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ տեղում: 

Նրանք նոր հասարակագի հետերաներն էին, որոնք ընտանիքի ու բարոյականության վերաբերյալ իրենց հայացքները փորձում էին արմատավորել հասարակության բոլոր խավերում և օրինականացնել դրանք:

Իսկ ովքե՞ր էին էլլադայի հետերաների ռուսական հետնորդները: Ինեսա Արմանդ, Լարիսա Ռեյսներ և Ալեքսանդրա Կոլոնտայ: 
Այս եռյակը գլխավորող Ինեսա Արմանդը, որի հետ որոշ չափով արդեն ծանոթ ենք, մյուսներից ամենահամեստն էր և չափավորը` ազատ սիրո մասին իր փիլիսոփայությամբ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
902 reads | 27.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com