ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԼԵՆԻՆԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ԽՍՀՄ-ում Հոկտեմբերյան հեղափոխության ոգեշնչող Վլադիմիր Իլյիչ Լենինի ծագման թեման փութաջանությամբ հսկվում էր` համարյա թե որպես պետական գաղտնիք:

Բանը նրանում էր, որ Լենինի նախնիների մեջ կային հրեաներ: Խորհրդային ղեկավարները վախենում էին, որ այդ տեղեկատվությունից կարող են օգտվել հակասեմիտները: Վերջերս լույս տեսավ ամերիկյան պրոֆեսոր Յոխանան Պետրովսկի-Շտեռնի գիրքը, որը կոչվում էր «Լենինի հրեական հարցը»:

Այդ գրքում ասվում է, որ Լենինի պապի հայր Աբել Բլանկը եղել է հրեա: Գերմանական «Suddeutsche Zeitung» լրագիրը այդ գրքի վերաբերյալ մի գրախոսական տպագրեց՝ մատնանշելով, որ իրականում Լենինի մոտ հրեականությունն այնքան քիչ է, որ նրան նույնիսկ հայրենադարձության իրավունքից կզրկեին: Բլանկը մկրտվել էր ծեր հասակում, իսկ պապը` Իսրայել Բլանկը, կնքվել էր ծնվելուց անմիջապես հետո: Հետագայում Իսրայելը ամուսնացավ շվեդական արմատներով գերմանուհի Աննա Գրոսչոպի հետ:

Պետրովսկի-Շտեռնը իր գրքում պատմում է, որ Լենինը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ իր նախնիների մեջ կան մաքուր հրեաներ: ՌՍԴԲԿ(բ) –ում անպարկեշտություն էր մարդու ազգությունը քննարկելը, մարդիկ այդ կուսակցություն էին ընդունվում «հեղափոխական» ազգությամբ:

Suddeutsche Zeitung –ի գրախոսականում, ի միջի այլոց, նշվում է, որ Լենինը կարող էր լինել և իռլանդացի, և իտալացի, և դա մեծ հաշվով ոչ մի նշանակություն չէր ունենա համաշխարհային պատմության ընթացքի վրա: Սակայն դա կարող է ինչ-որ բան նշանակել «հրեական դավադրության» տեսության սիրահարների համար:

Սկզբնաղբյուր՝ V-mire.com
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
2633 reads | 16.08.2013
|
avatar

avatar
1
Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէր նաև այն, որ Լենինի և եղեռնագործ Էնվեր փաշայի մայրերը լինելով մերձ ազգականուհիներ, սերում էին ավստրիական հրեաներից: Հայտնի է նաև այն, որ Էնվերը երիտթուրք կառավարության տապալումից հետո ապաստանել է Մոսկվայում, որոշ ժամանակ Լենինի ցուցումով բնակվել հայազգի բոլշևիկ Կարախանովի տանը: 1922 թվականին Միջին Ասիայի ավազուտներում շանսատակ լինելուց հետո, երբ Կարմիր բանակի զորահրամանատարներից Հակոբ Մելքումովը ցանկանում է հեռագրել Լենինին և տեղեկացնել վերջինիս Էնվերի ոչնչացման մասին, Մելքումովի կոմիսարներից մեկը չի թողնում` բացահայտելով իրական ճշմարտությունը Լենինի և Էնվերի վերաբերյալ: Եթե չեմ սխալվում, այդ մասին ակնարկ կա Հ. Մելքումովի հուշերում

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com