ՀԻՏԼԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀՆ ՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ
![]() Պարզվում է՝ ֆյուրերն ու իր սիրելին դեռ երկար ու երջանիկ տարիներ են անցկացրել միասին արգենտինական Նեկոխեա նավահանգստում՝ Բուենոս Այրեսից 300 մղոն դեպի հարավ գտնվող իրենց գողտրիկ առանձնատանը, գրում է բրիտանական DAILY MAIL պարբերականը՝ հավելելով, որ Հիտլերը մահացել է 1962-ի փետրվարի 13-ին՝ 73 տարեկան հասակում: Փաստն առաջ են քաշել բրիտանացի հեղինակներ Ջերարդ Ուիլյամսն ու Սայմոն Դանստանը «Գորշ գայլը. Ադոլֆ Հիտլերի փախուստը» գրքում: Գրքում մասնավորապես նշվում է. «Մութ ու խավար գիշեր էր. 1945 թվականի ապրիլի 27-ը: Ոչ ոք չէր կարծում, թե նացիստները դեռևս ունակ են հաղթելու: Այս կարծիքին էր նաև ֆյուրերը, ով իր բունկերից հետևում էր այն «մղձավանջին», որի հեղինակն ինքն էր, և այժմ նա ուներ ընտրության երեք հնարավորություն՝ գերեվարվել ռուսների կողմից, որի ստորացմանը նա չէր դիմանա, ինքնասպան լինել կամ դիմել փախուստի»: ![]() Ըստ Ուիլյամսի և Դանստանի՝ Հիտլերը իր գեստապոների ղեկավար Հայնրիխ Մյուլլերի օգնությամբ Եվա Բրաունի և փեսայի հետ գաղտնի թունելով դուրս են եկել, որտեղ նրանց սպասել է «Junkers-52» հատուկ ինքնաթիռը: Սկզբում նրանք թռել են Դանիա և Իսպանիա, այնուհետ Կանարյան կղզիներ, որտեղից էլ հատուկ սուզանավով հասել են Արգենտինա: Այստեղ նրանք ունեցել են երկու դուստր, և միայն 17 տարի անց Հիտլերը կնքել է իր մահկանացուն՝ հիասթափությամբ, որ մահանում է ավելի շուտ, քան իր թշնամին՝ Ուինսթոն Չերչիլը: Գրքի հրապարակումից հետո, ըստ պարբերականի, արգենտինացի լրագրող Աբել Բաստին, ով ծնունդով պատագոնյան քաղաք Բարիլոխեից է, որը պատերազմից հետո դարձել էր փախուստի դիմած բազում նացիստների հանգրվանատեղին, վստահ է, որ բրիտանացիները գրագողություն են արել, որի դիմաց փոխհատուցում է պահանջել: ![]() Հիտլերի ճակատագրի վերաբերյալ շատ լեգենդներ են հյուսվել. նշում են, որ պատերազմից հետո նա Համբուրգում նստել է շքեղ զբոսանավ և ուղևորվել դեպի Շլեզվիգ-Գոլշտեյն կամ թաքնվում է Իսպանիայում, քանի որ Կոպենհագենում բրիտանացի դիվանագետները տեղեկացրել են ԱԳՆ-ին, որ ոմն գերմանացի կին Հիտլերին տեսել է քահանայի հագուստով: Ըստ տեղեկությունների՝ Հիտլերին տեսել են նաև Իտալիայում, շվեյցարական Ալպերում՝ հովիվի տեսքով, Մայորկայում և նույնիսկ հարավային բևեռում ու լուսնի վրա, իսկ ապատեղեկատվության հեղինակներն, ըստ պարբերականի՝ սովետական արշավի լրատվական ներկայացուցիչներն են: Մարգարիտ Առաքելյան | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
6262 reads | 31.10.2013
| |