ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԱԿՏԸ (ԲՆԱԳԻՐ ՏԵՔՍՏ)
Մայիսի 9-ին աշխարհը նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 68-ամյակը: 1945թ. ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում: Ապրիլի 30-ին պարզ դարձավ, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել: Երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
Խորհրդային կառավարության որոշմամբ` մայիսի 9-ը ԽՍՀՄ-ում հայտարարվեց տոն` Մեծ հաղթանակի օր։

Ստորև ներկայացնում ենք Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը՝ հայերեն թարգմանությամբ:

1. Մենք, ներքոստորագյալներս, հանդես գալով Գերմանական Բարձրագույն Հրամանատարության անունից, համաձայնվում ենք անվերապահորեն հանձնել բոլոր մեր զինված ուժերը ցամաքում, ծովում և օդում, ինչպես նաև բոլոր այն ուժերը, որոնք ներկայումս գտնվում են գերմանական հրամանատարության ներքո, Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարությանը և միաժամանակ Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարությանը:

2. Գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը անհապաղ կտա հրամաններ բոլոր գերմանական ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարներին և գերմանական հրամանատարության ներքո գտնվող բոլոր ուժերին դադարեցնել ռազմական գոծողությունները 1945 թվականի մայիսի 8-ին 23:01 րոպեին կենտրոնաեվրոպական ժամանակով, մնալ այն տեղերում, որտեղ որ նրանք գտնվում են հիմա և ամբողջությամբ զինաթափվել, հանձնելով ողջ իրենց զենքերը և ռազմական ունեցվածքը տեղի դաշնակից հրամանատարներին կամ սպաներին, Դաշնակից Բարձրագույն Հրամանատարության հատուկ ներկայացուցիչներին, չջարդել և չհասցնել որևէ վնաս շոգեքարշերին, նավերին և ինքնաթիռներին, նրանց շարժիչներին, իրաններին և սարքավորումներին, ինչպես նաև մեքենաներին, զենքերին, սարքերին և ընդհանուր առմամբ պատերազմի վարման զինատեխնիկական միջոցներին:

3. Գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը անհապաղ կհատկացնի համապատասխան հրամանատարների և կապահովի հետագա բոլոր հրամանների կատարումը, որ կտրվեն Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարության և Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարության կողմից:

4. Այս ակտը չի կարող խոչընդոտ հանդիսանալ կապիտուլյացիայի մասին այլ , Միավորված Ազգերի կամ նրանց անունից, ընդհանուր փաստաթղթով փոխարինվելուն, որ կվերաբերի Գերմանիային և գերմանական զինված ուժերին ամբողջությամբ:

5. Այն դեպքում, եթե գերմանական Բարձրագույն Հրամանատարությունը կամ նրա հրամանատարության ներքո գտնվող որևէ այլ զինված ուժեր, չգործեն համաձայն կապիտուլյացիայի մասին այս ակտի, Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարությունը, ինչպես նաև Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարությունը կձեռնարկեն այպիսի պատժիչ միջոցառումներ կամ այլ գործողություններ, որոնք կհամարեն անհրաժեշտ:

6. Այս ակտը կազմված է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով: Միայն ռուսերեն և անգլերեն տեքստերն են վավերական:

Ստորագրված է 8 մայիսի 1945 թվական ք. Բեռլինում:

Գերմանական Բարձրագույն Հրամանատարության անունից` Կեյտել, Ֆրիդենբուրգ, Շտումպֆ


Լիազորությամբ`
Կարմիր Բանակի Գերագույն Գլխավոր Հրամանատարության
Սովետական Միության Մարշալ
Գ. ԺՈւԿՈՎԻ
Դաշնակից էքսպեդիցիոն ուժերի Բաձրագույն Հրամանատարության
Ավիացիայի Գլխավոր Մարշալ
ԹԵԴԴԵՐԻ

Ստորագրման ժամանակ ներկա էին որպես վկա`

ԱՄՆ ստրատեգիական օդային ուժերի հրամանատար, գեներալ
ՍՊԱԱՏՍ

  Ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ
  ԴԵԼԱՏՐ դե ՏԱՍՍԻՆՅԻ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1292 reads | 11.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com