ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՅԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ
1959թ.-ին Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ հրապարակային ելույթ ունեցավ, որին հետևում էին բազմահազար մարդիկ, լուսաբանում էին տեղական և միջազգային ԶԼՄ-ները: ![]() Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց. իրարամերժ տեղեկություններ սկսեցին շրջանառվել: Ըստ Կուբայի Սանտերիայի (կրոնական հավատք), որին դավանում են Յորուբայից՝ (Արևմտյան Աֆրիկայի էթնիկ խումբ) Կուբա տեղափոխված գերիները՝ սպիտակ աղավնին խորհրդանշում է նրանց Աստծո՝ Օբաթալայի ուժ և զորությունը: Ու մինչ միջազգային մամուլը Կաստրոյին դիտում էր իբրև «խաղաղության աղավնի», Կուբացիները համոզված էին, որ իրենց առաջնորդի ընտրությունը գերբնական ուժերի արդյունք է: Ֆիդել Կաստրոյի հրապարակային այս ելույթը մեկն է այն բազմահազարից, որտեղ Կարիբյան ղեկավարները հատուկ կրոնական խորհրդանիշերի միջոցով փորձել են իրենց խոսքն ու կոչը հասցնել կոնկրետ զանգվածի: Կաստրոյի կոդավորված խոսքը երկակի ուղերձ ուներ: Առաջինը ուղղված էր միջազգային մամուլին՝ փաստելով, որ խոսակիցը ազդեցիկ մարմին է և կանի ամեն ինչ՝ ստատուս քվոն պահպանելու համար: Սա նաև ուղղված էր «Առաջին Աշխարհի» առաջնորդներին: Երկրորդ ուղերձում հատուկ նշաններ կիրառելով՝ Ֆիդել Կաստրոն դիմում էր Կուբայի ժողովրդին՝ վստահեցնելով, որ նա իրենց հետ է, քաջ տիրապետում էր տեղի կրոնական գաղտնիքներին, ընտրված է ժողովրդին ծառայելու համար և 100%-ով Կուբացի է, և ոչ Վաշինգթոնից ուղարկված «մարիոնետկա»: Հատուկ նշաններն ու դրանց ուսումնասիրությունը տեղ գտան կրոնական պրակտիկայում: Կուբայում շատ են Աֆրիկական ծագում ունեցող կրոնական ավադույթները, որոնք հարուստ են գաղտնի խորհրդանիշերով, ժեստիկուլյացիայով, շարժումներով, որոնց ապակոդավորելու համար սակայն առանձնապես շատ մեծ ջանքեր չեն պահանջվում: Ըստ տարբեր աղբյուրների և շշուկների՝ Կուբայի մի շարք նախագահներ թաքցրել են իրենց պատկանելիությունը կուբայական տարբեր կրոնական օղակներին, սակայն նրանց մեջ հատկապես աչքի է ընկել Սանտերիայի օղակը: Ազգությամբ կուբացի ազգագրագետ Ռոմուլո Լաչատաներեն իր՝ «Սանտերիաների քահանաները» արձանագրության մեջ նշում է, որ Կուբայի նախագահ Ջերարդո Մաչադոն, ով նախագահել է 1924-1933թթ. Սանտերիայի ներկայացուցիչ էր: Իր բավականին տաքարյուն խառնվածքով նրան նմանեցնում էին «Չանգոյի»՝ ռազմի և որոտի Աստծո որդու հետ: ![]() 1928թ. Մաչադոն Հավանայում կայացած 6-րդ համաամերիկյան կոնֆերանսի ժամանակ մեծ հանդիսավորությամբ բացեց նոր վերանորոգած պուրակը՝ համաամերիկյան եղբայրության պուրակը: Նույն օրը նա այստեղ տնկում է տրոպիական սեյբա ծառերը, որոնց հետ զուգահեռ տեղադրվում են նաև արմավենիներ: Արմավենին սանտերիա կրոնի խոհրդանիշներից մեկն է և Չանգո Աստծո սրբավայրը: Արմավենու ընտրությունը պատահական չէր, քանի որ ըստ ավանդության՝ Չանգոն երազում գալիս է նախագահ Մաչադոյին՝ պատվիրելով նրան կատարել այդ խորհրդավոր ծիսակատարությունը, որը գոնե ժամանակավոր կպաշտպանի նրան իր բազմաթիվ թշնամիներից, որոնք գնալով ավելանում էին: Եվ իսկապես, հինգ տարի անց Մաչադոն գահընկեց եղավ: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
2055 reads | 04.10.2013
| |