ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՎԱՅՐԻ ՇՈՒՇԱՆՆԵՐԻ» ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ՕԳՏՎՈՒՄ ՉԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Չինաստանում կոմունիստական կուսակցության նախկին ղեկավարներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական արտոնությունների համակարգի նկատմամբ բողոքի նոր ալիք է գոյանում, գրում է միջազգային THE EPOCH TIMES պարբերականը:

Երբ կոմունիստական կուսակցությունը նվաճեց Չինաստանի իշխանությունը, կուսակցության նախկին անդամներից Վան Շիվեյը, տեղեկանալով կուսակցության որոշ անդամներին՝ հիմնականում ղեկավարներին տրված արտոնությունների՝ սննդի, գույքի ինչպես նաև զվարճալիքների մասին, հոդված է գրում «Վայրի Շուշանները», վերնագրով, որի համար ավելի ուշ գլխատվում է:

Նման անհավասարության և գերարտոնությունների համակարգը պահպանվել է դարերով, և միայն վերջերս է լուսաբանվում Չինաստանի և Հոնգ Կոնգի լրատվամիջոցներում:

Ըստ տեղեկատվության՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության մշտական կոմիտեի (որը կոմկուսակցության բարձրագույն ղեկավար օղակն է) յուրաքանչյուր նախկին անդամ օգտվում է արտոնությունների հսկա մի փաթեթից. նա ունի 6 թիկնապահ, 2 վարորդ, 2 ծառա, 2 քարտուղար, խոհարար, բժիշկ և բույքույր: 

Նրանից մի աստիճան ցածր թոշակառուն ունի 2 թիկնապահ, վարորդ, 2 մեքենա, 2 ծառա, ինչպես նաև խոհարար և բժիշկ: 

Չինացի թոշակառու ղեկավարներն օգտվում են նաև օդային արտոնությունից: Երկրից դուրս գալու համար նրանց է տրամադրվում հատուկ Air China ընկերության ինքնաթիռը կամ ռազմական ավիափոխադրող: Եվ ոչ միայն. նրանց համար է ստեղծված «թոշակառուների» գնացքը, ապահովված են շքեղ առանձնատներով, հատուկ են նաև արտասահմանից բերված դեղատոմսերը, իսկ Պեկինի, Շանհայի և Գուանչժոյի հիվանդանոցներում նրանց են սպասում փորձառու բժիշկներից բաղկացած 6-ական թիմերը:

Ըստ Հոնգ Կոնգի Trend հասարակական-քաղաքական ամսագրի կատարած հետազոտությունների՝ Քաղբյուրոյի նախկին անդամների վրա ծախսած գումարը տարեկան կարող է կազմել 100.000-ից մինչև 4,5 միլիոն դոլար

Թեև 2012-ին քաղաքական բարփոխումներ կատարելու վերաբերյալ անցկացվող ֆորումի ժամանակ առաջարկվեց չեղյալ համարել արտոնության նման համակարգը, ըստ պարբերականի՝ այն փոփոխման ենթակա չէ, քանի որ 1982թ. ընդունած որոշմամբ, «Կոմունիստական կուսակցության ղեկավար անձինք թոշակի անցնելուց հետո էլ շարունակում են իրենց կյանքն այնպես, ինչպես պաշտոնավարման ընթացքում. օգտվում են պետության սահմանած արտոնություններից… սա քաղաքականություն է, սկզբունք, որը ենթական չէ փոփոխման ոչ երկրի և ոչ էլ կոմունիստական կուսակցության կողմից»:

Բողոքի ալիքը տարածվել է համացանցերում, որտեղ երիտասարդները քննադատում են նախկին չինովնիկներին ոչ միայն իշխանության օրոք նրանց կատարած չարաշահումների համար (ի նպաստ անձնական շահերի), այլև դրանից հետո «ժողովրդի արյունը խմելու համար»:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1487 reads | 12.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com