ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱԼ-ՂԱԻԴԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԱԳԼԽԻ ՎԵՑ ՀԱՏՈՐԱՆՈՑ ՕՐԱԳԻՐԸ
ԱՄՆ կառավարությունը օրերս հրապարակել է դատապարտյալ Աբու Զուբայդահի անձնական օրագրերը, որտեղ նա պատմում է, թե ինչպես պաղեստինցի ուսանողը ներգրավվեց աֆղանական քաղաքացիական պատերազմում, դարձավ «մոլի ջիհադ» և ձեռքբերեց աշխարհի թիվ մեկ ահաբեկչական խմբավորման՝ Ալ-Ղաիդայի երրորդ պարագլխի կոչումը, գրում է բրիտանական THE INDEPENDENT պարբերականը:

Աբու Զուբայդահին շուրջ 10 տարի բանտարկված է Կուբայում՝ Գուանտանամոյի զինվորական բանտում, որը խստագույնս հսկվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: 

1990-2002 թվականների իրադարձություններն ամփոփոխ 6 հատորներից բաղկացած «խիստ գաղտնի» օրագրերի բովանդակությունը բացահայտվել է առաջին անգամ ԱՄՆ նախկին հատուկ ծառայողի միջոցով, որոնցից հինգը թարգմանվել են անգլերեն և հրապարակվել Al Jazeera կողմից:

«Որոշեցի մեկնել Աֆղանստան, մասնակցել զինավարժություններին ու ետ վերադառնալ, որպեսզի շարունակեմ կրթությունս», գրել է Զուբայդահին: Սակայն նրան նկատում են ջիհադի զորավարժություններում, և իզուր էին եղբոր շարունակական խնդրանքները թողնել ամենը և տուն վերադառնալ:

19-ամյա պատանին, ով Հնդկաստանում համակարգչային ծրագրավորում էր ուսումնասիրում, մասնակցում է քաղաքացիական պատերազմին, որին հաջորդում է Խորհրդային Միության փլուզումը, իսկ տարիներ անց՝ 2002-ին, նրան բռնում են Պաղեստինում Աֆղանստանից փախչելիս:

Ըստ օրագրերի՝ միայն Թայլանդում նա, 83 անգամ շրջանցելով ԱՄՆ հատուկ ծառայությունների խիստ հսկողությունը, ինֆորմացիա է փոխանցել ահաբեկիչներին՝ իրենց գործողությունների հստակ ժամանակացույց կազմելու համար:

Այս ժամանակահատվածում Զուբայդահին արդեն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ձեռք էր բերել «Ալ-Ղաիդայի երրորդ բարձրաստիճան այրի» կոչումը: 

2004-ին Ջորջ Բուշի վարչակազմն անգամ հիշատակել է Զուբայդահի անունը որպես Ալ-Ղաիդայի երրորդ պարագլխի և 2001-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր պատասխանատուի:

Օրագրերի հափշտակումն ու հրապարակումը ամենևին դուր չի եկել Զուբայդահին, ով Գուանտանամոյում «օրական 20 ժամ շարունակ» խնդրում է ետ վերադարձնել դրանք: 

Զուբայդահին օրագրերում մանրամասն պատմում է նաև, թե ինչպիսի կտտանքների են ենթարկվում Գուանտանամոյի բանտարկյալները, որտեղ տեղեկություն կորզելու համար դիմում են ամենասարսարփելի միջոցների՝ խախտելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Մարգարիտ Առաքելյան

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1774 reads | 15.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com