ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՀԴԲ-Ի ԱՇԽԱՏՈՂԸ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔԵԼ ԿՀՎ-Ի ՀԱՄԱՐ
ԱՄՆ քաղաքացի, լրտես Ռոբերտ Լևինսոնը, ով 2007 թվականին անհետացել էր Իրանում, տեղեկություններ էր հավաքում ԿՀՎ-ի համար. Associated Press-ի հետաքննությունն է, որի շուրջ մեկնաբանություններ տալուց ԿՀՎ-ն դեռևս հրաժարվում է:

Ըստ պարբերականի՝ Լևինսոնը, ով մի ժամանակ աշխատել է նաև Հետախուզության Դաշնային Բյուրոյում, աշխատանքից ազատվել է 1998-ին: ԿՀՎ-ի հետ նրա համագործակցությունը սկսվել է 2006 թվականից: Նրան էին հանձնարարում տարբեր երկրների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու պարտականությունը, սակայն նա հաճախ էր խախտում ԿՀՎ-ի սահմանած անվտանգության կարգուկանոնը, ինչի պատճառով ենթարկվում էր կարգապահական պատժի:

Այսպես՝ նա հաճախ տեղեկություն չէր տրամադրում ԿՀՎ-ին իր՝ այս կամ այն երկիր տեղափոխվելու վերաբերյալ, կատարում էր «ինքնագլուխ» առաքելություններ՝ առանց հատուկ ծառայությունների համապատասխան հաստատման:

Ռոբերտ Լևինսոնն Իրան է գործուղվել 2007-ին՝ տեղի ինֆորմացիոն աղբյուրներից երկրի կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալու նպատակով, մինչդեռ Իրանում Լևինսոնի առաքելությունը հաստատված չի եղել:

«Ռոբերտ Լևինսոնը անհետացել է Իրանի Քիշ կղզի կատարած իր գործուղման ժամանակ»,-հայտարարել էր Սպիտակ տունը 2013-ի նոյեմբերին:

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները դատական գործընթացից խուսափելու նպատակով Լևինսոնի ընտանիքին են տրամադրել են 2,5 միլիոն դոլար: 

Ներկայումս, սակայն, պարզ չէ Լևինսոնի գտնվելու իրական վայրը, հստակ չէ նաև՝ արդյո՞ք Իրանը որևէ առնչություն չունի ամերիկացի լրտեսի անհետացման գործում:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
726 reads | 14.12.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com