ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱՇԽԱՐՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԽԵԼԱՑԻ, ԻՀԱՐԿԵ, ՆԱԵՎ ՀՄԱՅԻՉ ԿԱՆԱՅՔ. ՄԱՏԱ ՀԱՐԻ (ՖԻԼՄ)
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ








«Ինչը կհաղթի կյանքում հերոսին, 
թե չլինեն կինն ու գինին»: 
Հովհաննես Թումանյան 

Հանճարեղ պոետի այս խոսքերը չունեն վաղեմության ժամկետ. դրանք բնորոշ էին, բնորոշ են և բնորոշ կլինեն ցանկացած ժամանակաշրջանին: 

Նույնիսկ ամենաուժեղ տղամարդն իր կյանքում` օրերից մի օր դառնում է խոցելի, դրսևորում անզորություն և թուլություն: Այս երևույթներն ի հայտ են գալիս հատկապես այն ժամանակ, երբ նա հանդիպում է գերբնական մի հզոր ուժի` կնոջ: Նման թուլությունից և անզորությունից զերծ չեն նաև պետական այրերն ու հայտնի քաղաքական գործիչները, հատկապես, երբ խոսքն այնպիսի հմայիչ կնոջ մասին է, ինչպիսին էր Մատա Հարին: Կին, որն իր գրավչությունն օգտագործում էր հետախուզական նպատակներով:

Մահից գրեթե մեկ դար անց էլ Մատա Հարին հուզում է գիտնականներին եւ շարունակում լինել գրողների ու ռեժիսորների մուսան: Նրա կյանքն այնքան լեցուն է խորհրդավորություններով ու առասպելներով, որ դժվար է տարբերակել իրականությունն առասպելից: 

Հավանաբար ոչ ոք երբեք չի իմանա, թե իրականում ով էր Մատա Հարին. խելացի լրտես, խորհրդավոր պարուհի, կուրտիզանուհի, ով խելքահան էր անում բոլորին, թե՞ շարքային խաբեբա: Ինչևէ, հաղթողներին չեն դատում: Մի բան միանշանակ է. այդ կնոջը հաջողվել է իր անունը թողնել պատմության մեջ, նա գլուխկոտրուկ է դարձել, որը փորձելու են գուշակել դեռևս գալիք սերունդները: Հնարավոր է՝ հենց այս է եղել նրա նպատակը: 

Նիդեռլանդների Ֆրիսլենդ համայնքի բնակչուհի Մարգարեթ Գեերտրոյդ Զելլեն ծնվել է 1876 թվականի օգոստոսի 7-ին: 21 տարեկանում, առանց կրթության եւ սեփական միջոցների, ամուսնանում է Նիդեռլանդական Հնդկաստանի (այժմ՝ Ինդոնեզիա) շոտլանդական ծագումով գաղութի սպայի հետ, ով բավական մեծ էր իրենից: Սակայն նրանց խառնվածքի տարբերության պատճառով այդ ամուսնությունն ի սկզբանե դատապարտված էր կործանման: 

Ամուսինները տեղափոխվում են Ճավա (հոլանդական Արեւելյան Հնդկաստան, այժմ՝ Ինդոնեզիա): Այնտեղ Մարգարեթն արևմտյան ավանդույթներ է ուսումնասիրում, մշակույթ և պարեր, ինչպես նաև լեզու է սովորում: Ամուսնալուծությունից հետո զրկվելով գոյատևման միջոցներից՝ Մարգարեթը մեկնում է Փարիզ` փող վաստակելու: Նա իր մասին գրառումներում նշել է, որ իրեն միշտ թվացել է, թե իրենց ամուսիններից փախած կանայք պետք է անպայման մեկնեն Փարիզ: Ուստի ուղևորվում է Փարիզ` իր երջանկությունը որոնելու: 1905 թվականից սկսվում է նրա՝ «արևմտյան ոճի» պարուհու աղմկոտ փառքը, ով հանդես էր գալիս Մատա Հարի մականվամբ (թարգմանաբար՝ «օրվա աչք»` այսինքն արև): Կարճ ժամանակահատվածում էկզոտիկ պարուհին ձեռք է բերում շատ երկրպագուներ, որոնցից շատերը բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Հետագայում, երբ Մարգարեթին դատելու էին, որպես վկա` նրա պաշտպանությամբ հանդես եկավ ֆրանսիացի դեսպան Ժյուլ Կամբոն` այն պաշտոնյաներից մեկը, ում հետ Մատա Հարին սիրավեպ ուներ: 

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Հարիի ճանաչվածությունը սկսեց անկում ապրել: Պատմաբանների կարծիքով` հենց այդ շրջանում էլ նրան հավաքագրում է գերմանական հետախուզությունը, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև ֆրանսիականը: Իսկ ինչու՞ նա դիմեց նման քայլի: Արդյո՞ ք պատճառը մշտապես փողի պակասությունն էր, թե՞ մեկ այլ բան: Կա կարծիք, որ կուրտիզանուհու այդպիսի որոշումը պայմանավորված է ճակատագրական սիրով, որը նա տածում էր ազգությամբ ռուս կապիտան Վադիմ Մասլովի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ կանայք միշտ էլ տրվում են զգացմունքներին և վտանգում սեփական կյանքը հանուն սիրած անձնավորության. ռազմաճակատում մարտերից մեկի ժամանակ Վադիմը կուրացել էր և նրա խնամքի համար անհրաժեշտ էր մեծ գումար: Ավաղ, խեղճ Մատա Հարին նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ իր դատավարության ժամանակ Վադիմը ոչ միայն սատար չի կանգնելու իրեն, այլև չի ներկայանալու: 

Այդպիսով, Մատա Հարին կրկնակի գործակալ է դառնում: Ահա այստեղից նրա պարային արվեստին միահյուսվեց լրտեսության արվեստը: Բայց եթե դատենք պահպանված փաստաթղթերով ու Մատա Հարիի վկայություններով, ապա լրտեսի աշխատանքը նրա համար ավելի շատ գումար վաստակելու խաղ էր: Նրա բոլոր գործողությունները վկայում էին այն մասին, որ նա չէր կարող հմուտ լրտես լինել (Առաջին աշխարհամարտի տարիներին հետախուզական համակարգում ընդգրկվում էին ոչ պրոֆեսիոնալներ): Դատեք ինքներդ, հմուտ լրտեսն ամեն անկյունում դրանով չի պարծենա՝ ինչպիսին էր պարուհին: 

Հետևա՞նքը: Շուտով Ֆրանսիայով մեկ լուրեր տարածվեցին, որ նա գերմանական լրտես է և կրում է Հ21 անունը: Գոյություն ունեցող ապացույցների համաձայն` Մատա Հարին սկսել է համագործակցել գերմանական իշխանություննեի հետ մինչ Համաշխարհային պատերազմն ընկած ժամանակաշրջանում: 1917 թվականին, Մադրիդից վերադառնալով Փարիզ, նա ձերբակալվեց` մեղադրվելով Գերմանիայի օգտին լրտեսության մեջ: Նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահվան: Բայց նույնիսկ գնդակահարությունից առաջ քմահաճ կինը դժգոհություն հայտնեց, որ իրեն առանց նախաճաշ հյուրասիրելու սպանելու են և օդային համբույր ուղարկելով զինվորներին` ասաց. «Ես ոչնչի համար չեմ զղջում: Իմ կյանքը հյուսված է բազմաթիվ առասպելներից, որոնց, նույնիսկ հաճախ ես չեմ տարբերում իրականությունից: Բավականաչափ արցունք, ցավ ու թշվառություն եմ տեսել: Բայց միևնույն ժամանակ զգացել եմ այն ուժը, որը կինն ունենում է տղամարդու վրա` նրա վրա, ով տնօրինում է ամբողջ ազգի ճակատագիր: Աշխարհը ղեկավարում են խելացի կանայք: Ահա և այսքանը: Ես պատրաստ եմ, պարոնա՛յք»: Լսվեցին տասներկու կրակոցներ: 

Կարծում եմ` լրտեսական գործունեությամբ Մատա Հարին զգալի վնասներ չի հասցրել: Նրան մահապատժի ենթարկելու հավանական պատճառը հետևանքն էր այն կապի, որ գոյություն ուներ կուրտիզանուհու և ֆրանսիական քաղաքական և ռազմական էլիտայի միջև. այս փաստը կարող էր վտանգ լինել շատ հայտնի մարդկանց հեղինակության համար. եկեք չմոռանանք, որ կանայք երբեք չեն փայլել իրենց գաղտնապահությամբ: Հարկավոր էր նրան շուտափույթ վերացնել:








ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
4282 reads | 01.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com