«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ. ՈՒՏՈ՞ՊԻԱ, ԹԵ՞ ԽԵԼԱՄԻՏ ԳԱՂԱՓԱՐ
Այն ժամանակ, երբ նոր սառը պատերազմի քամին արդեն փչում է, և Ուկրաինայում տիրող իրադարձությունների հետևանքով զինված հակամարտության ռիսկը մեծանում է, ռուս տնտեսագետները և գիտնականները եվրասիական տարածաշրջանում ենթակառուցվածքային, տնտեսական և մշակութային խաղաղ զարգացման նախագիծ են առաջարկում:

2014 թվականի մարտի 11-ին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Յակունինը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աջակցությամբ մի առաջարկով հանդես եկավ, որի ժամանակ առաջարկեց տարբեր ենթակառուցվածքներում մեծ ներդրումների նախագիծ, որը կոչվում է «Համաեվրոպական զարգացման գոտի»: Նախագծին տրվեց գիտական գնահատական, որն արդեն պատրաստ է ամենաբարձր կառավարող շրջանակներին ներկայացվելու համար:

Խոսքը գնում է մի մեգանախագծի մասին, որը կյանքի կոչելու համար կպահանջվեն մի քանի տարիներ և հարյուրավոր միլիարդ եվրոյի ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի կապել Խաղաղ օվիկանոսի ռուսական ափամերձ շրջանները եվրոպական երկրների հետ՝ ընդհուպ մինչև Ատլանտյան օվկիանոս: Այս ճանապարհային միջանցքում երկաթգծի և ավտոճանապարհների հետ մեկտեղ առաջարկվում է զարգացնել էլէկտրամատակարարման, կապի, գազատար, նավթատար և ջրատար համակարգերը: Ապագայում նախատեսվում է Չինաստանի հետ ուղիղ կապուղիների ստեղծում, որը վաղուց նպտակ ունի զարգացնել կապերը արևմուտքի հետ ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» միջոցով, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի հետ՝ մինչև Ալյասկա երկաթուղի հիմնելով, որը պետք է անցնի Բերինգի նեղուցով:

Այսպիսով փորձ է կատարվում լուծել երկրի առաջ ծառացած դեմոգրաֆիական խնդիրը, որի բնակչությունը զգալի կերպով պակասել է վերջին քսան տարիների ընթացքում, իսկ ծնելիությունը՝ նվազել: Այս նախագիծը կարող է օգնել աստիճանաբար բնակեցնել Սիբիրի տարածքները, որտեղ գրեթե ոչ ոք չի ապրում: Նախկինում ռուս բնակչությունը միշտ էլ միավորվել է մեծ գաղափարների շուրջ, որոնք սկզբից անիրականանալի են թվացել: Ամենավառ օրինակը ավելի քան հարյուր տարի առաջ կառուցված սիբիրյան երկաթուղին է, որի երկարությունը հասնում է մոտ 9300 կիլոմետրի, նաև Սովետական Միության էլեկտրաֆիկացումը և տիեզերական ծրագիրը: Յակունինը հիշեցրել է, որ վերջերս որոշում է կայացվել երկարաժամկետ ներդրումներ կատարել Տրանսսիբիրյան և Բայկալ-ամուրյան երկաթգծերը արդիականացնելու համար:

Գլոբալ ճգնաժամը, որն ավելի խ
որացավ 21-րդ դարի սկզբին, կարող է կարևոր խթան հանդիսանալ ՌԴ–ԵՄ և ՌԴ-ԱՄՆ համաձայնության համար և հակահարված տալ ապաարդյունաբերացման քաղաքականությանը, որը հարվածել է տնտեսության բոլոր շերտերին: Համաեվրասիական գոտին պետք է միացնի երեք տնտեսական հսկա համակարգերին՝ միևնույն ժամանակ նրանց բոլորին աշխարհաքաղաքական անվտանգություն հաղորդելով:

Բնական է՝ նման հսկա նախագիծը կարող է կյանքի կոչվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ սկսած ԵՄ-ից, որի արդյունաբերական ներդրումը անգնահատելի կլինի:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ opinione.it
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
1022 reads | 22.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com